ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Հաղորդավար և շոումեն Գարիկ Մարտիրոսյանը Instagram-ի իր էջում մրցույթ է հայտարարել #играмартиросяна հեշթեգով: Մրցույթի էությունը հարցերին լավագույն պատասխան գտնելն է: Շոումենը հասցրել է տալ երեք հարց, որոնք գրավել են նրան հետևող օգտատերերի ուշադրություն:
Առաջին տեսաուղերձում Մարտիրոսյանը տվել է հետևյալ հարցը. «Այսօրվանից Մոսկվայի մետրոյում վաճառվում են անսովոր թեմատիկ տոմսեր, նրանցից մի քանիսի վրա պատկերված է Վյաչեսլավ Կոլեչուկի «Անհայտ օբյեկտի թռիչքն անհայտ ուղղությամբ» նկարը: Որպես այդ հարցի լավագույն պատասխան նա ընտրել է ifatadel անունով օգտատիրոջ «Ծեծկռտուք Ռեն ՏՎ-ի կորպորատիվում» գրառումը:
Օգտատերերը պետք է պատասխանեին նաև Մարտիրոսյանի մյուս հարցին. «Լուրեր են պտտվում, որ ռուս հաքերները ինչ-որ սերվերներ են կոտրել, ինչն օգնել է Դոնալդ Թրամփին դառնալ ԱՄՆ նախագահ: Անձամբ ես չեմ հավատում այդ անհեթեթությանը, բայց ուզում եմ ծիծաղելի հարց տալ. իսկ ի՞նչ կարող են կոտրել հայ հաքերները»: Մարտիրոսյանին դուր է եկել kurman_azaaza անունով օգտատիրոջ պատասխանը. «Օդնոկլասնիկին, որպեսզի ստուգեն՝ ձեր մայրիկին փեսա պե՞տք է»:
Իսկ այժմ օգտատերերը պետք է պատասխանեն մեկ այլ հարցի. «Երեկ ներկա եմ գտնվել Ֆյոդոր Բոնդարչուկի «Ձգողականություն» ֆանտաստիկ ֆիլմի պրեմիերային: Ուշադրություն, հարց` եթե այդ ֆիլմն Օսկար ստանա, ապա ո՞ր անվանակարգում կլինի այն»: Այդ գրառման տակ արդեն 7000 պատասխան կա: