00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշիկ Ալավերդյան. Աղասյանն արհամարհեց բոլորին

© Sputnik / Asatur YesayantsПашик Алавердян
Пашик Алавердян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Մրցաշրջան 2017-ը ծանրամարտիկների համար տրվեց փետրվարի 1-ին, երբ մեկնարկեց Հայաստանի առաջնությունը: Մեր օլիմպիականները այս մրցումներին չմասնակցեցին ոչ բավարար մարզավիճակի պատճառով, բայց առանց դրա էլ առաջնությունը ինտրիգ ունեցավ:

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik, Խաչիկ Չախոյան. Առաջին հերթին, իհարկե, ինտրիգան կար մեդալների համար պայքարում: Բայց մրցումների վերջին օրը, երբ մրցահարթակ դուրս եկան 94 կգ քաշային ծանրորդները, փոքրիկ սկանդալը լայն արձագանք ստացավ: Հենց այս հարցերի շուրջ էլ Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում իր կարծիքը հայտնեց Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Բազմափորձ մասնագետը 2016 թվականի արդյունքներին անդրադառնալով՝ խոսեց նաև ավարտված առաջնության ու տեղի ունեցածի մասին: Փաշիկ Ալավերդյանը նշեց, որ երբեք չի կարծել, որ թշնամիներ կամ, ինչպես ինքը նշեց՝«չուզողներ» ունի: Բայց հավաքականի մարզիչ նշանակվելուց ու արդյունքներ դրսևորելու հետո նման մարդիկ շատացել են:

Легкая атлетика - Sputnik Արմենիա
Խուբեսերյանը, Չիլոյանն ու Աղասյանը չհաղթահարեցին որակավորման փուլը

Ինչ վերաբերում է Աղասի Աղասյանի հետ տեղի ունեցածին, մարզիչը նշեց, որ թույլ չի տվել մարզիկին ավել քաշով հանդես գալ 85 կգ քաշային կարգում, բայց ընդառաջել է, ու Աղասյանը հանդես է եկել 94 կգ քաշային կարգում: Այնինչ Աղասյանը չի գնահատել մարզչի այդ մոտեցումը ու վերջին մոտեցումից հետո թողնելով խաղակոշիկները մրցահարթակի վրա՝ հեռացել է:

«Հայաստանի առաջնությունում հանդես են գալիս հայ մարզիկներ, շատ երիտասարդներ կային: Ես չէի կարող համաձայնել Աղասյանի հետ ու խաբել մյուսներին»- նշեց Փաշիկ Ալավերդյանը:-«Կա մրցումների կանոնակարգ, որին պետք է հետևողական լինել: Մարզիկը նման պահվածքով իրավունք չունի մասնակցել մրցումներին, առավել ևս՝ մտածել հավաքականի մասին»։

Աղասի Աղասյանը 94 կգ քաշային կարգում զբաղեցրեց երկրորդ տեղը, իսկ մրցումներից հետո հայտարարեց իր մարզական կարիերան ավարտելու մասին: Փաշիկ Ալավերդյանն, անդրադառնալով մարզիկի արդյունքներին ու պահվածքին, նշեց, որ ամեն ինչ սկսվեց Ռիոյի օլիմպիական խաղերի ժամանակ, երբ Աղասյանը տեղ չգտավ հավաքականի կազմում:

Пашик Алавердян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Փաշիկ Ալավերդյանն անամպ երկինք է մաղթում բոլորին

«Հավաքականում մենք ընդգրկում ենք այն մարզիկներին, որոնք կիլոգրամներ են ցուցադրում ու առաջընթաց ունեն: Աղասյանը առաջընթաց չուներ, և նրա արդյունքները բավարար չէին հավաքականում հանդես գալու համար: Ցավում եմ, որ իմ այսքան աշխատանքից հետո Աղասյանը չգնահատեց ինձ ու մրցումներից հետո նույնիսկ հայտարարեց, որ Փաշիկ Ալավերդյան մարզչի չի ճանաչում: Իսկ ես ժամանակին նրան շատ եմ օգնել ու նույնիսկ հիվանդանոցում մենակ չեմ թողել»,- այսպես եզրափակեց Ալավերդյանն իր խոսքը:

Ծանրամարտի Հայաստանի հավաքականն արդեն սկսում է լրջորեն նախապատրաստվել Եվրոպայի առաջնությանը, որը կայանալու է Սպլիտ քաղաքում՝ ապրիլի սկզբին: Բացի այդ, հավաքականում աստիճանաբար սերնդափոխություն է կատարվում, ու աշխարհի 2018 թվականի առաջնությունում մարզչական կազմն արդեն պետք է ընտրի այն ութ ծանրորդներին, որոնք կկարողանան ապահովել օլիմպիական ուղեգրեր հավաքականի համար։

Լրահոս
0