ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի — Sputnik. Երեկ, Ադրբեջանի հյուսիսում գտնվող Շամախիի շրջանում 3,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին գրել է «Թրենդ» գործակալությունը` հղում անելով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի սեյսմիկ ծառայության հանրապետական կենտրոնի տարածած հաղորդագրությանը:
Շամախին մայրաքաղաք Բաքվից 118 կմ հեռավորության վրա է գնվում:
Նախնական տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 12 կմ խորության վրա: Այն տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 22:32-ի սահմաններում: