ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sptunik. ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկել է երիտասարդների և սիրո արագահաս բարեխոս Սուրբ Սարգսի տոնին նվիրված փառատոնը, հայտնում է նախարարության կայքը։
Նախաձեռնության շրջանակում` փետրվարի 1-ից մշակույթի նախարարության ենթակայությամբ գործող թատրոնների բեմերում (մայրաքաղաքի և մարզերի) ընթանում են տոնին նվիրված ներկայացումներ:
Հանրապետության ստեղծագործական խմբերի մասնակցությամբ համերգային ծրագրեր կիրականացվեն մայրաքաղաքի 6 բացօթյա հարթակներում. փետրվարի 10-ին և 11-ին, ժամը 14:00- ին` Շառլ Ազնավուրի հրապարակում և ժամը 15:00-ին` Հյուսիսային պողոտայում, փետրվարի 11-ին, ժամը 12:00-ին` Վարդան Մամիկոնյանի արձանի հարակից տարածքում, ժամը 13:00-ին «Երիտասարդական» մետրոյի հարևանությամբ` Ա. Իսահակյանի արձանի հարակից այգում, ժամը 14:00-ին Խաչքարերի պուրակում` Գ. Նժդեհի արձանի հարակից տարածքում և ժամը 17:00-ին` Ազատության հրապարակում:
Փետրվարի 7-11-ը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահում կանցկացվի երիտասարդ նկարիչների մրցույթ: