00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանում սիրահարների օրը լի կլինի անակնկալներով

© Sputnik / Асатур ЕсаянцСвятой Саркис
Святой Саркис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ առաքելական եկեղեցու կողմից նշվող Սուրբ Սարգսի տոնն այս տարի Հայաստանում կնշեն փետրվարի 11-ին: Հայաստանի բոլոր եկեղեցիներում այդ օրը կօրհնեն երիտասարդներին:

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի — Sputnik, Դավիթ Գալստյան. Սուրբ Սարգսի օրվա առթիվ տոնական միջոցառումները տեղի կունենան ոչ միայն Հայաստանի բոլոր եկեղեցիներում, մասնավորապես, սրբի անունը կրող, այլ նաև խոշոր քաղաքների թատրոններում, Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում ասաց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

«Փետրվարի 11-ին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցի կտեղափոխվեն սրբի մասունքները, Մատենադարանից կբերեն ձեռագրերից մեկը, որը Սուրբ Սարգիսը գրել է 17-րդ դարի վերջում: Այդ մասունքները եկեղեցում կգտնվեն մինչև երեկոյան ժամերգության ավարտը»,- ասաց քահանան:

Պետրոս քահանա Մալյանն ասաց, որ եկեղեցում տեղի կունենա նաև սահմանին ծառայող զինվորների պարգևատրման արարողություն: Նրա խոսքով՝ այդ արարողությունն անցկացվում է արդեն երկրորդ տարին: Պաշտպանության նախարարության կողմից աչքի ընկած 20 զինծառայող պարգև կստանա ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի կողմից:

Արարողությանը կմասնակցեն Հայաստանի նախագահը և պաշտպանության նախարարը, ամենայն հավանականությամբ, նրանք նույնպես կպատրաստեն անակնկալներ, նշեց հոգևորականը:

© Sputnik / Asatur YesayantsԱրարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան
Протоиерей Петрос Малян   - Sputnik Արմենիա
Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և երիտասարդական կառույցների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյան

Սուրբ Սարգսի օրվա տոնական միջոցառումների շրջանակում տեղի կունենա խաչերթ, որը կսկսվի ժամը 14:30-ին՝ եկեղեցու բակում։ Մասնակիցները Մաշտոց և Բաղրամյանի պողոտաներով կշարժվեն դեպի Սիրահարների այգի: Խաչերթը կգլխավորի սպիտակ ձիավորը, որը կմարմնավորի սուրբ Սարգսին և կբաժանի աղի բլիթներ:

Սիրահարների այգում տեղի կունենա տոնական համերգ՝ բազմաթիվ անակնկալներով: Հայաստանի Պետական ֆիլհարմոնիիայի տնօրեն Գագիկ Մանասյանի խոսքով՝ այս անգամ տոնին կմիանա նաև մշակույթի նախարարությունը:

Փետրվարի 7-10-ին նկարիչների շարքում կանցկացվի մրցույթ՝ նվիրված սիրո թեմային: Մրցույթի հաղթողը կստանա 150 հազար դրամ, երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցնողները կստանան մրցանակներ: Հետաքրքրիր ներկայացումներ կբեմադրվեն Երևանի, Գյումրու, Վանաձորի թատրոններում:

© Sputnik / Asatur YesayantsՀայաստանի Պետական ֆիլհարմոնիիայի տնօրեն Գագիկ Մանասյան
Директор государственной филармонии Армении, заслуженный деятель искусств Армении Гагик Манасян - Sputnik Արմենիա
Հայաստանի Պետական ֆիլհարմոնիիայի տնօրեն Գագիկ Մանասյան

 

Բոլոր միջոցառումների հետ կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://www.qahana.am/am/news/show/730153930

Ս. Սարգիս զորավարն ամենասիրված սրբերից է: Իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նա նահատակվել է հանուն քրիստոնեական հավատի: Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կասյեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում: Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ: Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին: Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:

Кафедральный собор Армянской Апостольской Церкви в Москве - Sputnik Արմենիա
Գրիգոր Լուսավորչի մասունքները նվիրել են Մոսկվայի հայկական եկեղեցուն

Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա: Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել:

Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ աստված` ամենասուրբ երրորդությունը, ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»:

Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա: Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում:

Русская версия

Լրահոս
0