ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի — Sputnik. Ռիշար Կլայդերմանի հայաստանցի երկրպագուներին կրկին անակնկալ է սպասվում: Կանանց միամսյակի շրջանակում, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի համերգային դահլիճում հանրահայտ ֆրանսիացի դաշնակահարը համերգ կտա՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի նվագակցությամբ:
Համերգի ընթացքում կհնչեն նաեւ դաշնակահարի հանրահայտ եւ սիրված Show time Murmurs, L for Love, Chariots of fire, Ballade pour Adeline, Corazon de Nino, Love at first sight, Childhood memories, Cinema Paradiso, Spartacus, Romeo and Juliet, Blue Rondo, America և այլ ստեղծագործություններ:
Դասական, էթնիկ և կինոերաժշտության գործիքավորող և փայլուն կատարող, ֆրանսիացի դաշնակահար Ռիշար Կլայդերմանը ծնվել է 1953ին, Փարիզում: Դաշնամուրի առաջին դասերը ստացել է երաժիշտ հորից` դեռ վաղ տարիքում, իսկ ընդամենը 12 տարեկանում արդեն կոնսերվատորիայի ուսանող էր:
Կլայդերմանն իր հիմնական ժամանակը նվիրել է կատարողական գործունեությանը: PauldeSennevile —ի գրած աշխարհահռչակ «Բալադ Ադելինի համար» ձայնասկավառակի թողարկումը նրան հանրահռչակ դարձրեց ողջ աշխարհում:
Ձայնասկավառակը վաճառվեց աշխարհի ավելի քան 30 երկրներում, 22 մլն օրինակով: Կլայդերմանը ձայնագրել է ավելի քան 1300 մեղեդի և ստեղծել նոր ռոմանտիկ ռեպերտուար՝ յուրօրինակ ոճով միավորելով դասական և փոփ երաժշտությունը:
Հանաճանաչ դաշնակահարը նշվել է համաշխարհային ռեկորդների Գինեսի գրքում` որպես «the most successful pianist in the world» («աշխարհի ամենահաջողակ դաշնակահար»):
Ռիշար Կլայդերմանի 1-ին համերգը Հայաստանում կայացել է 2015թ.-ի մարտ ամսին: