00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճապոնացի երաժիշտ. Երևանում հնարավոր է մարդ մնալ

© Sputnik / Asatur YesayantsТигран Экекян с японскими коллегами
Тигран Экекян с японскими коллегами - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
JVC Kenwood Victor Entertainment Corporation հայտնի ճապոնական ընկերության պրոդյուսեր Հիրոշի Նագանոն (Hiroshi Nagano) Հայաստան է ժամանել «Հայաստանի փոքրիկ երգիչներ» հայկական երգչախմբի կատարմամբ ճապոնական հիթեր ձայնագրելու ու Հայաստանի մասին գովազդային տեսահոլովակ նկարահանելու նպատակով։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Տիգրան Հեքեքյանի ղեկավարությամբ «Հայաստանի փոքրիկ երգիչներ» բացառիկ երգչախումբն աշխարհի բազմաթիվ բեմեր է նվաճել։ Անցյալ տարի Ճապոնիայում նրանց ելույթը և ճապոնական ազգային հեռուստատեսությամբ նրանց կատարումները երկար կհիշվեն բազմամիլիոնանոց ճապոնական լսարանի կողմից։

Робин Балмер - Sputnik Արմենիա
Գյումրիից Երևան. ամերիկացի երաժշտի արկածները Հայաստանում

«Երբ նրանց տեսա հեռուստացույցով, միանգամից հասկացա, որ ցանկանում եմ այդ երգչախմբի պրոդյուսերը դառնալ և ձայնագրել նրանց կատարումները։ Նրանք ելույթ էին ունենում մեր երաժշտական հեռուստածրագրերից մեկում», — պատմեց Նագանոն։

Ճապոնացի Նագանոն կարծում է, իր Երևան գալը պատահական չէր, այլ կանխորոշված էր վերևից։ Փոքրիկ երաժիշտների կատարումը նա դասում է աստվածային կատարումների շարքին։ Դեռ Ճապոնիայում նրան գերել է հայ երեխաների առոգանության մաքրությունը, չէ՞ որ ճապոներեն այդպես չեն խոսում նույնիսկ որոշ լեզվաբաններ։ Հայաստանցի փոքրիկ երգիչները Ճապոնիայում արդեն մի շարք երկրպագուներ ունեն։

Նագանոն մտադիր է չորս օրվա ընթացքում իր թիմի հետ ճապոներեն շուրջ տասը երգ ձայնագրել։ Երգչախմբի փոքրիկ անդամները կկատարեն ամենահիթային ճապոնական երգերը։

Ծագող արևի երկրից ժամանած հյուրը ծրագրերում է նաև Հայաստանի մասին գովազդային տեսահոլովակ նկարահանել։ Նկարելու են հայկական բնապատկերներ` Գառնին, Գեղարդը, Երևանի տեսարժան վայրերը և այլն։ Ճապոնացի հյուրերը արդեն հասցրել են այցելել Մատենադարան, պատմության թանգարան, և շատ են զարմացել տեսածից։ Նրանք վստահ են, որ Հայաստանը քաղաքակրթության կենտրոնն է։ Ամենից շատ ճապոնացիներին Երևանում զարմացրել է մարդկանց բարությունն ու ժպտերեսությունը։«Երևանում քեզ հանգիստ ես զգում և չես կորցնում մարդկային կերպարդ, ինչը դժվար է անել Տոկիոյի, Օսակայի կամ Նյու Յորքի երկնաքերերի միջև։ Այստեղ անվտանգ է, իսկ օդն ու Արարատի տեսարանն անկրկնելի են», — խոստովանում է Նագանոն։

Ճապոնիայից ժամանած թիմն արդեն հասցրել է հայկական խոհանոցի ուտեստները համտեսել և բաղադրատոմսերի բարդության և բաղադրիչների մեջ ճապոնական խոհանոցի հետ նմանություններ է գտել։ Մի քանի օր հետո, Երևանից մեկնելիս, նրանք, անպայման, իրենց հետ կտանեն հայկական ջերմության մի մասնիկը` ուղևորության մասին հուշերն ու հուշանվերները։

Русская версия

Լրահոս
0