00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չալաղաջը սթեյքից չի վախենում

© Sputnik / Ani LiparityanФестиваль традиционной кухни и ремёсел "Сюникские традиции". Горис
Фестиваль традиционной кухни и ремёсел Сюникские традиции. Горис - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
National Geographic-ի վարկածով Երևանն ընդգրկվել է խոհարարական տեսանկյունից առավել հետաքրքրիր վեց զբոսաշրջային ուղղությունների մեջ, հաղորդել է Sputnik Արմենիան: Հավանաբար, National Geographic-ը գիտի, թե ինչի մասին է խոսում:

Հեղինակի կարծիքով՝ ամերիկյան հասարակական սնունդի համեմատական վերլուծությունը հայկականի հետ (ինչպես տեսականիով, այնպես էլ որակով) հաղթողներին չի բացահայտում: Եթե Ամերիկայում լայնորեն տարածված են սթեյքերը, համբուրգերները և հոթ-դոգերը, ապա մեր պատասխանը Թրամփին խաշն է, քյաբաբը, խորովածը:

Սովորական ամերիկյան Տրոյ քաղաքում (Միչիգան նահանգ) համեղ ուտելու համար պետք է տնից հեռանալ առնվազն մեկ մղոն (1 կմ 609 մետր), իսկ Երևանում բավական է անցնել 100-200 մետր, իսկ եթե Պռոշյան փողոցում՝ ավելի քիչ: Այս դեպքում հեռավորությունը չափվում է քայլերով, ավելի հաճախ՝ երկու քայլով:

Фестиваль традиционной кухни и ремёсел Сюникские традиции. Горис - Sputnik Արմենիա
National Geographic. Երևանի ռեստորանները գտածո են «ուտողների» համար

Միաժամանակ, հեղինակի կարծիքով, խոհարակական մշակույթն աշխատավորների լայն զանգվածներ է բերել «Վետերոկ» անվանումով կիսաօրինական հաստատություններ: Դրանք Երևանից դուրս են գտնվում, սակայն ողջամիտ հեռավորության վրա: Տեղի ընտրությունը երկու բացատրություն ունի. հեռու լինել ղեկավար օղակների աչքից և, իսկապես, համեղ պատրաստել:

Համեղ էր ստացվում այն պատճառով, որ մթերքը գնում էին առաջին ձեռքից: Շուկայում, որտեղ միսը և բանջարեղենը թարմ են, կանաչեղենի տերևների վրա առավոտյան շողն էր, լավաշը դեռ տաք էր…

Ամեն մարդ չէր զբաղվում ուտելիք պատրաստելով, այդ գործը վստահվում էր վարպետներին, որոնք, մի հայացք գցելով քերթած մսի վրա, կարող էին որոշել՝ ճիշտ, թե սխալ է մորթվել ոչխարը: Օբյեկտների ընդհանուր ղեկավարումն իրականացնում էին շահագրգիռ անձինք, որոնք գործի մեջ ոչ միայն խոհարակական հետաքրքրություն էին ներդնում, այլ նաև ռուբլի՝ սեփական գրպանից, ինչը թույլ է տալիս «Վետերոկները» համարել Հայաստանում շուկայական հարաբերությունների նախակարապետները:

Хоровац (Шашлык) - Sputnik Արմենիա
Սեդրակ Մամուլյան. Հայաստանը ծով չունի, փոխարենն ունի համեղ խորոված

Ինչ վերաբերում է «հեռու ղեկավար օղակների աչքից» արտահայտությանը, ապա այստեղ մի նրբություն կա: Ոչ մեկին չես կարող արգելել համեղ սնվել, այդ պատճառով ստորադասներն անընդհատ բախվում էին վերադասների հետ՝ ձևացնելով, թե չեն տեսնում միմյանց: Դրա հետ կապված յուրաքանչյուր իրեն հարգող «Վետերոկում» կային, այսպես կոչված՝ «կաբինետներ» մատուցողին կանչելու կոճակով:

Ահա մի դրվագ ղեկավարության հետ ակամա հանդիպումից: Ինչպես պնդում էր համեղ և առողջ սնունդի ջատագովներից մեկը. «Այդ Վետերոկում շատ լավ են կերակրում, բայց մեկ ժամ հետո առաջանում է իշխանության ուժեղ քաղց»: Նա գիտեր, թե ինչ էր ասում. շուտով իշխանությունը նրան կանչեց իր շարքերը:

Фестиваль шашлыка в Ахтале - Sputnik Արմենիա
Երևանցիները և մայրաքաղաքի հյուրերը կվայելեն չափազանց համեղ հայկական ուտեստներ

Մի քանի խոսք մասնագիտացման մասին: Մայրաքաղաքի համադամասերները ոչ միայն գիտեին, թե որ օբյեկտը որտեղ է գտնվում, այլ նաև որտեղ են ավելի լավ պատրաստում և մատուցում միս, ձուկ, խաշ, ճուտ, սունկ և այլն: Ճիշտ է, այդ ամենը կար մյուս «Վետերոկների» մենյուում, բայց ինչ-որ տեղ ավելի լավ էին եփում, տապակում, ուստի եթե քյաբաբ, ապա առաջին հերթին՝ Բուրչոյի մոտ, եթե խորոված, ապա, իհարկե, Պետիկի մոտ՝ Առինջում:

Այստեղ, նշելով հոգեհարազատ անուն, հեղինակն ընդհանուրից անցնում է մանսավորին և դեմքով շրջվում դեպի Առինջ, որտեղ շատ ժամանակ է անցկացրել: Եթե ինչ-որ մեկը համարի, որ իզուր կորցրած ժամանակ է, ապա կսխալվի, որովհետև լավ գինին, երբ այն չափի մեջ ես խմում, ոչ միայն նոր ճշմարտությունն է բացահայտում, այլ նաև հերքում հին համոզմունքները:

Այսպես, Երևանի արվարձան՝ Առինջ, «Վետերոկ». ճարտարապետական տեսակետից անհրապույր և սանիտարահիգիենիկ առումով կասկածելի շինություն: Մատուցողները՝ երեք ժիր կանայք մոտակա գյուղերից, երկու խոհարար և Պետիկը:

Առինջ գնում էին միջին տարիքի կենսուրախ տղամարդիկ՝ միանման խոհարակական ճաշակով և երեք «խ»-ի նկատմամբ համակրանքով. խաշ, խորոված, խաշլամա: Առանց շտապելու նստում էին սեղանի շուրջ, պատվիրում նախերգանքային ուտեստներ՝ պոմիդոր, վարունգ, կանաչի, պանիր, որից հետո գալիս էր գլխավոր ճաշատեսակի հերթը՝ բոլորի կողմից սիրված մեծ չալաղաջը:

Национальное армянское блюдо хапама - Sputnik Արմենիա
Խաբարովսկում կսովորեցնեն հայկական խոհանոցի գաղտնիքները

Բնականար, սեղանին դրվում էր նաև «Ջերմուկ»՝ մեջտեղից կիսված կիտրոնի հետ: Կիտրոնը պետք էր ամուր սեղմել, հետո կեղևով սեղմել բաժակի եզրին, ճմզմել միջուկը, ստացված խառնուրդը խառնել գդալով, բարձրացնել բաժակը, բազմանշանակ ասել. «էէէ»՝ ազդարարելով կերուխումի մեկնարկը: Իսկ այն, որ «Ջերմուկի» փոխարեն սեղանին կարող էր դրվել «Դիլիջան», «Հանքավան» կամ «Բջնի», ոչինչ չէր նշանակում. Հայաստանի բոլոր հանքային ջրերին ասում են «Ջերմուկ»: Այստեղից էլ, ըստ էության, անմիտ, բայց բոլոր երևանցիներին հասկանալի երկխոսություններ վաճառողի հետ.

— «Ջերմուկներից» ինչ ունես:
— «Հանքավան»:
— Ուրի՞շ:
— «Բջնի» կա, ուզու՞մ ես:
— Տուր:

Իսկ այդ ընթացքում կրկին լցվում էին բաժակները: Ենթադրվում էր, որ Պետիկի մոտ օղին կեղծ չի լինում, բայց ինքնագործ փորձագետները զննում էին շիշը, թափահարում, հետևում պղպջակների բրոունյան շարժմանը, հոտոտում օղին, որպեսզի վերջում փորձագիտական եզրակացություն կայացնեն, սակայն հազվադեպ էր հաջողվում դիմացինին համոզել, որ դու ճիշտ ես. բոլորն իրենց համարում էին օղու գիտակներ:

Հ.Գ.

Ինչ վերաբերում է ամերիկյան հասարակական սննդին, այդ մասին՝ առանձին: Հեղինակը միայն կարող է ավելացնել. աշխարհում ոչ մի տեղ՝ ոչ Ամերիկայում, ոչ Եվրոպայում, ոչ պիցերիաներում, ոչ քաղաքային բիստրոներում, անգամ նույնիսկ Միշլենի աստղ ունեցող ռեստորաններում հեղինակն այդքան համեղ չի սնվել, ինչպես «Վետերոկներում»: Հասկանալի է, բանը ոչ միայն ուտելիքի մեջ է, այլ նաև երիտասարդ տարիների, որոնք մնացել են անցյալում: Բարի ախորժակ նոր հարյուրամյակում:

Русская версия

Լրահոս
0