ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի — Sputnik. Հանրահայտ National Geographic-ը գաստրոնոմիական առումով հետաքրքրություն ներկայացնող քաղաքների ցանկ է կազմել ու Երևանն ընդգրկել այդ ցանկում: Ըստ ամսագրի՝ Երևանը յուրահատուկ հմայք ունի և քաղաքում շատ են այն վայրերը, որտեղ կարելի է համեղ կերակուրներ ուտել և «երջանկացնել» ստամոքսը: Պետք է սկսել Շառլ Անզավուրի հրապարակից և շարունակել ճանապարհորդությունը:
National Geographic-ը խորհուրդ է տալիս զբոսաշրջիկներին անպայման լինել Պռոշյան և Պարոնյան փողոցներում, որտեղ շատ ռեստորաններ և խորտկարաններ կան, որոնք հայկական հիանալի խորոված են առաջարկում:
«Պետք է անպայման այցելել Կասկադ՝ իր բազմաթիվ սրճարաններով և բարերով», —խորհուրդ է տալիս National Geographic-ը:
Երևանից բացի, համադամասերների համար լավագույն քաղաքների ցանկում ընդգրկվել են Բուդապեշտը (Հունգարիա), Դետրոյթը (ԱՄՆ), Սանտյագոն (Չիլի), Դաքարը (Սենեգալ) և Վելինգտոնը (Նոր Զելանդիա):