Դա Մակքեյնի ձեռքի հրամայական շարժումը չէ
Այստեղ ստորջրյա քարեր և հոսանքներ չկան՝ կապված նրա հետ, որ ուկրաինացի ժողովուրդը չի ընդունում Մինսկ-2 համաձայնագրի պայմանները: Որոշ ուկրաինացի վերլուծաբաններ և քաղաքական գործիչներ հենց դրանով են պայմանավորում այն հանգամանքը, որ Վերին ռադայում դանդաղել է Դոնեցկի Ժողովրդավարական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդավարական Հանրապետության ինքնավարության ընդունման գործընթացը: Իբր ժողովուրդը չի ընդունի նման զիջումները և պատրաստ է դուրս գալ Կիևի փողոցներ: Իբր գործող նախագահն ամբողջությամբ չի տիրապետում իրավիճակին հակամարտության գոտում, և մարտական հրամանատարներն իրենք են որոշումներ կայացնում: Բանը դրանում չէ:
Անդրօվկիանոսյան գործընկերների՝ ամերիկյան քաղաքական գործիչների կողմից Պորոշենկոյի վարչակազմի վրա ոչ մի ճնշում էլ չկա։ Հնարավոր է՝ ամերիկյան սենատոր Մակքեյնը փորձում է շահել իր ընտրողների համակրանքը՝ պահանջելով Դոնալդ Թրամփից օգնել պաշտոնական Կիևին օրինական զենքով՝ Ուկրաինայում արևմտյան ժողովրդավարության դիրքերն ամրապնդելու համար, որը պաշտպանում է Եվրոպական ռուսական բանակից:
Բայց միամտություն կլիներ ենթադրել, որ Մակքեյնի ձեռքի մի շարժումով հնարավոր է մի քանի ժամում արմատապես փոխել իրավիճակը Դոնբասում, որպեսզի բոլոր մինսկյան պայմանավորվածությունները հօդս ցնդեն, իսկ ԵԱՀԿ դիտորդները տաքացնեն ձեռքերը տանկերի շարժիչների մոտ՝ արդարանալով, որ դրանք չեն մասնակցում ռազմական գործողություններին: Դոնեցկում և Լուգանսկում իրավիճակի սրման պատճառը պետք չէ որոնել դրանում:
Ակնհայտ է, որ շփման գիծ ծանր սպառազինություն, հրետանի, տանկեր տեղափոխելու հրամանը ստացվել է հենց Կիևից: Եվ ամեն ինչ նախօրոք է ծրագրվել: Հավանաբար, հաշվել են նաև խաղաղ բնակչության շարքում զոհերի թիվը, չէ՞ որ գիշերը կրակել քաղաքի բնակելի թաղամասերի վրա: Ամեն ինչ մանրամասն ծրագրվել է՝ հաշվի առնելով նախկին սխալները:
Հարց է ծագում, թե Պորոշենկոյի վարչակազմն ինչու է ցանկանում սրել իրավիճակը: Այն պատճառով, որ երկրում ֆինանսական խնդիրներ կան, տնտեսությունը ողբալի վիճակում է, հակառակի պես ձմեռն էլ շատ ցուրտ էր: Երկրի ղեկավարությունն էլ պետք է կոմունալ ծառայությունները համապատասխանեցներ եվրոպական երկրների նորմերին:
Պանիկովսկին իր միլիոնով հանգստանում է
Գները կտրուկ բարձրացնելը խնդիր չէ: Բանն այն է, որ գազի և մյուս կոմունալ ծառայությունների գները բարձրացնելիս չպետք է չափն անցնել, որպեսզի ժողովրդի դժգոհությունը չվերածվի բողոքի ակցիաների: Կիևը հիմա ամենից շատ է վախենում հերթական մայդանից և ժողովրդի ցույցերից:
Կիևին անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ կոմունալ ծառայությունների հետ կապված Արևմուտքի պահանջները կատարելեու և գործը հեղափոխության չհասցնելու համար: Այստեղ խոսքը գնում է ոչ միլիոնավոր, այլ միլիարդավոր դոլարների մասին: Թեկուզ մեկ միլիարդի, որպեսզի մնացած շրջանները նույնպես չընդվզեն:
Դժվար թէ Եվրոպան տրամադրի այդ միլիարդը: Հարցը միայն եվրոպական երկրների մեծամասնության ծանր ֆինանսական դրության մեջ չէ: Գերմանացիներին և ֆրանսիացիներին արդեն հոգնեցրել է Ուկրաինայի ներկա իշխանությունների գրեթե օրինականացված կոռուպցիան: Վերջերս Ուկրաինայի կառավարության փոխնախարար, ԱՄՆ քաղաքացուհին փախուստի է դիմել՝ բյուջեից գողանալով շուրջ չորս միլիարդ գրիվեն:
Կարելի է վստահությամբ ասել, որ Եվրոպան նման փողեր չի տա Ուկրաինային: Մնում է Ամերիկան, ավելի ճիշտ՝ նոր նախագահ Դոնալդ Թրամփը: Ինչպես երևում է, Կիևի վարչակազմին այս հարցում ևս հիասթափություն է սպասվում: Չմոռանանք, որ Թրամփն առաջին հերթին գործարար է, այլ ոչ թե քաղաքական գործիչ: Նա բավական պրագմատիկ քաղաքական գործիչ է, որը հենց այնպես, գեղեցիկ աչքերի համար ոչ մեկին ոչ մի ցենտ չի տա: Առավել ևս՝ ներկա Ուկրաինային:
Պե՞տք է արդյոք ամերիկացիներին՝ զրոյի հասցնել Եվրոպայում Ռուսաստանի ազդեցությունը: Այո, և օգտվելով նրանից, որ Ռուսաստանի և Եվրոպայի միջև գտնվում է 40 միլիոն բնակչություն ունեցող Ուկրաինան, նրանք հասել են իրենց ուզածին:
Հիմա ամերիկացիներն, ավանդույթի համաձայն, ուշադիր կհետևեն, թե ինչպես են Եվրոպայում լուծելու խնդիրները, որոնք ստեղծել է Սպիտակ տան նախկին վարչակազմը: Թրամփը, իր վրայից պատասխանատվության որոշակի բաժինը գցելու համար, կհայտարարի, որ Օբամայի քաղաքականությունն արմատապես սխալ է եղել և նա համաձայն չէ դրա հետ: Եվ վերջ:
Գործարար օլիգարխ Թրամփը, բնականաբար, ինչ-որ չափի օգնություն կցուցաբերի Կիևին՝ ելնելով մարդասիրական նկատառումներից: Բոլորովին պարտադիր չէ, որ փողով: Ավելի շուտ՝ ապրանքով. պարենամթերքով, նույնիսկ զենքով: Մի խոսքով՝ տասնամյակներով, հարյուրամյակներով մշակված սխեմա: Հենց դրանից էլ վախենում է Պորոշենկոն:
Ավիատոսմեր դեպի Վաշինգտոն՝ պատերազմի արժեքով
Պորոշենկոն վախենում է նաև նրանից, որ ԶԼՄ-ներում տեղեկատվություն կտարածվի Յուլիա Տիմոշենկոյի մասին, որը պաշտոնապես հրավիրվել է ԱՄՆ և լուրջ բանակցություններ է վարել վարչակազմի ազդեցիկ մարդկանց հետ: Կարող է այնպես ստացվել, որ այդ ամերիկյան սխեմայում Պորոշենկոն տեղ չունենա:
Հենց այդ պատճառով Պորոշենկոն պետք է շտապ կապեր հաստատի նոր վարչակազմի հետ, քանի որ եթե Տիմոշենկոն ինչ-որ բանի մասին պայմանավորվել է, նշանակում է՝ գնացքն արդեն գնացել է… Վաշինգտոնը Կիևի կողմից ուշադրության նշաններին դեռևս չի արձագանքել: Նախագահների միոջև հեռախոսազրույցի մասին տեղեկությունը վերջերս է հայտնվել, այն էլ՝ Դոնբասում լուրջ արնահեղությունից հետո:
Եվ այստեղ շանս է հայտնվում. փետրվարի 21-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում նշանակված են լսումներ Եվրոպայում հակամարտությունների թեմայով: Պորոշենկոն կարող է մասնակցել այդ լսումներին որպես երկրի նախագահ, որը ռազմական գործողություններ է մղում «անջատողականների» և նրանց աջակցող ռուսական բանակի դեմ: Դրա համար պետք է տապալել նորմանդական քառյակի ձևաչափով բանակցությունները, այսինքն՝ Մինսկ-2-ը:
Ինչպե՞ս: Այն, ինչ կատարվում է Ադեևկայում, Դոնեցկում և շփման գծի այլ բնակավայրերում, երաշխիք է, որ Պորոշենկոն փետրվարի 21-ին կհրավիրվի Նյու Յորք և նրան կլսեն: Այդ «ոսկե» տոմսը բազմաթիվ մարդկանց կյանքեր արժեցավ:
Կասկածում եմ, որ Պորոշենկոյին հաջողվի Սպիտակ տանը հանդիպումներ ունենալ: Նույնիսկ, եթե դա հաջողվի, նա չի կարողանա օգտագործել այդ շանսը: Սպիտակ տան ներկա վարչակազմն արդեն փակել է «Ուկրաինա» նախագիծն այն պահին, երբ Վիկտորյա Նուլանդը լքեց այն: Նշանակում է՝ ուկրաինական իշխանություններն այլևս չեն ստանա նախկին կարկանդակները:
Կլինեն նոր կարկանդակներ, նոր պետդեպարտամենտ և, ամենագլխավորը, նոր իշխանություններ Կիևում: Մավրն իր գործն արեց…