00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Խավիարի հետ կոնյակը հակացուցված է. ՀՀ ԱԺ–ի պատասխանը ԵԽԽՎ ուկրաինացի պատվիրակին

© Пресс-служба НС РАНациональное собрание РА
Национальное собрание РА - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նախօրեին ԵԽԽՎ պատվիրակ, Ուկրաինան ներկայացնող պատգամավոր Վոլոդիմիր Արիևն հայտարարել էր, թե իբր ԵԽԽՎ հայ պատվիրակները փորձել են հայկական կոնյակի միջոցով կաշառել իրեն, որպեսզի նա Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս չճանաչի։ ՀՀ ԱԺ –ում այս հայտարարությունն անհեթեթ են համարում։

ԵՐԵՎԱՆ, 25 հունվարի — Sputnik. Ուկրաինական Gordonua.com էլեկտրոնային պարբերականը, հղում անելով ԵԽԽՎ-ում ուկրաինական պատվիրակ Վոլոդիմիր Արիևի ֆեսբուքյան էջին, գրել է, թե իբր ԵԽԽՎ հայ պատվիրակները փորձել են կաշառել իրեն։

Sputnik Արմենիան փորձեց ճշտել պատգամավորի տարածած լուրի իսկությունը։

Самвел Фарманян - Sputnik Արմենիա
Ուղերձ հղենք Ալիևին, որ առևտրի համար նոր շուկաներ գտնի՝ Ստրասբուրգի փոխարեն

ԱԺ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչության պետ Արսեն Բաբայանը, ի պատասխան մեր հարցին ասաց, որ Վոլոդիմիր Արիևին հայկական պատվիրակության անդամները լավ են ճանաչում, նա միշտ էլ եղել է ադրբեջանական քարոզչամեքենայի գործիք:

«Խոսել եմ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ. նա հերքեց տեղեկությունը: Անձամբ Արիևի հետ Արցախի հարցով չի կարող որևէ քննարկման նույնիսկ փորձ լինել, քանի որ Արիևն ընդհանրապես որոշումներ կայացնելու լիազորություն չունի, իր փոխարեն որոշումները կայացվում են իր տերերի կողմից։ Ինչ վերաբերում է կոնյակին, ապա պետք է նկատել, որ խավիարից հետո կոնյակը հակացուցված է»,-ասաց Արսեն Բաբայանը:

Արսեն Բաբայանը նաև տեղեկացրեց, որ ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակները փոխանցել են, որ Վոլոդիմիր Արիևը հաջողությամբ հանձնել է Լուկա Վոլոնտե ակումբին անդամակցելու վերջին ստուգարքը և արդեն այդ ակումբի լիիրավ անդամության թեկնածու է, իսկ Լուկա Վոլոնտե ակումբի անդամները ոչինչ չեն կարող ինքնուրույն որոշել:

Русская версия

Լրահոս
0