00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Աբովյան time
On air
18:47
40 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մարալիկի մարզադպրոցի տնօրենը վերականգնել է պետությանը պատճառած վնասը

© Photo : official site of the President of RAСледственный комитет Армении
Следственный комитет Армении - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բացահայտվել են Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոցում կատարված չարաշահումները, հափշտակությունների մեխանիզմը, պարզվել պետությանը պատճառված վնասի չափը, որն ամբողջությամբ վերականգնվել է։

ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից հայտնում են, որ «Մարալիկի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ում արձանագրված չարաշահումների դեպքերի առթիվ 2016 թվականի նոյեմբերին ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով նախաքննությունը 2016 թվականի դեկտեմբերից շարունակվել է ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի քննչական բաժնում։

Ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 2013-2016 թվականներին մարզադպրոցի մի քանի մարզիչների հաստիքների վրա ձևակերպվել են տարբեր անձինք, ովքեր իրականում աշխատանքի չեն ներկայացել, իսկ նրանց անվամբ ելքագրված աշխատավարձերը յուրացվել են։

Քննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն՝ մարզադպրոցում որպես հունահռոմեական ըմբշամարտի մարզիչ ձևակերպված է եղել նաև դպրոցի տնօրենը, որն իրականում մարզչի գործառույթներ չի իրականացրել։

ЕГУ. Факультет экономики. Город Ереван - Sputnik Արմենիա
Հաշվապահները հափշտակել են ԵՊՀ-ի ուսանողների ուսման վարձերը

Նախնական քննության տվյալներով՝ մարզադպրոցում արձանագրված չարաշահումների հետևանքով յուրացված գումարը կազմում է 4.665.405 մլն դրամ։

Որպես կասկածյալ ներգրավված մարզադպրոցի տնօրենը հարցաքննվել է և ցուցմունք տվել բացահայտված չարաշահումների վերաբերյալ։

Կասկածյալն այսօր ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը. վարույթն իրականացնող մարմնին՝ Արթիկի քննչական բաժնին, ներկայացվել է պետությանը պատճառված վնասը՝ 4.665.405 մլն դրամը, որը փոխանցվել է ՀՀ Քննչական կոմիտեի դեպոզիտ հաշվին։

Նախաքննությունը շարունակվում է։

Լրահոս
0