00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:08
43 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սպարտակն ասաց` լցրեք Ֆրիցի բաժակը

© Sputnik / Asatur YesayantsКаменная стена в Ереване
Каменная стена в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր, անվանի լրագրող, Հայաստանում «Իզվեստիայի» նախկին թղթակից Սերգեյ Բաբլումյանը պատմում է գերմանացի ռազմագերների մասին, որոնք մասնակցել են Երևանի քաղաքաշինությանը։

Երևանում, Մոնումենտով ներքև իջնելիս, ճանապարհի եզրին կարելի է տեսնել բազալտե բազմանիստ սալիկներով պատված հենապատեր։ Տարօրինակ է, չնայած պատկառելի տարիքին` համարյա 70 տարեկան, այդ հենապատերի սալիկներից ընդամենի մի քանիսն է ընկել։ Ինչպե՞ս է այդպես ստացվել։

Նրանց, ովքեր չգիտեն, ասեմ` այդ ճանապարհի հենապատերը գերմանացի զինվորների ձեռքի գործն են։ Ճիշտ այնպես, ինչպես 1940-ականների կեսերին կառուցված որոշ հասարակական շենքերը և բնակելի տները։ Մասնավորապես, թիվ 14 տունը։ Այն գտնվում է Շահումյան փողոցում, որտեղ մի ժամանակ գտնվում էին ավտոմոբիլային տրանսպորտի նախարարությունը, «Արմենպրեսի» ֆոտոխրոնիկան և «Էլեկտրական ապրանքներ» խանութը։ Գերմանական վերմախտի զինվորները Երևանում հայտնվելու միայն մեկ հնարավորություն ունեին` վայր դնել «Շմայսեր ՄՊ-40» հրացանը և վերցնել բահը։ Այսպիսով, հիմքեր կան պնդելու, որ հայկական քաղաքաշինության մեջ զգալի ավանդ են ունեցել գերմանացի զինվորները։

Автомобиль ГАЗ-14 Чайка - Sputnik Արմենիա
Մասնագիտությունը փոխած Իվան Իվանիչը

Հայաստանում աշխատած ռազմագերիների մասին տեղեկությունները երկար ժամանակ գաղտնի են պահել և գաղտնազերծվել են միայն 20-րդ դարի 90-ականներին, երբ հանրապետության Ազգային անվտանգության նախարարությունը բացել է նախկին Հայկական ԽՍՀ Պետական անվտանգության կոմիտեի արխիվների մի մասը` հնարավորություն տալով ինչ-որ բան իմանալ նրանց մասին։

Այսպես, գերմանացի ռազմագերիները, որոնց թիվը չի բացահայտվել, բնակվել են Սևանա լճից ոչ հեռու` ԽՍՀՄ ՆԳՆ ենթակայության տակ գտնվող թիվ 115 ճամբարում։ Այստեղից նրանց ամեն առավոտ, ներառյալ հանգստյան և տոնական օրերին, տանում էին հարկադիր աշխատանքի։ Ռազմագերիները շատ բան են կառուցել ոչ միայն Երևանում, և ամեն ինչ պահպանվել է։ Իսկ հիմա ուրիշ, բայց ոչ պակաս կարևոր բաների մասին։ Չեք հավատա, բայց երևանցիները և նույնիսկ նրանք, ովքեր չեն վերադարձել պատերազմից, հաղթանակից հետո հայրենիքի թշնամիների նկատմամբ ատելություն չեն տածել։

Ականատեսի հիշողություններից։ Պատերազմից հետո, երբ մեր ընտանիքը տեղափոխվեց Շահումյան փողոցի N 14 տան պատրաստի հատվածը, ռազմագերիները դեռ մեկ տարի շարունակում էին կառուցել ևս երկու հատված։ «Ֆրիցերին» շինհրապարակ են բերել ցանկապատի երկայնքով շրջող զինված պահակախմբի հսկողությամբ, այդ պատճառով հարակից շենքերի բնակիչները որոշ առումով նույնպես դառնում էին «զոնայի» բնակիչներ։ Կարճ ժամանակ անց մենք պահակային ջոկատի բոլոր անդամներին և «ֆրիցերին» դեմքերով և անուններով ճանաչում էինք։

Конь в пальто: в Англии представили первый в мире твидовый костюм для лошади - Sputnik Արմենիա
«Նորաձև դատավճիռ»` անգլիական ձևով

Կեսօրին մոտ պահակախմբի ավագը, մի երկաթը մյուսին խփելով, ազդարարեց ընդմիջման մասին։ Ռազմագերիների և պահակների ճաշը չոր ուտելիք էր, իսկ լրացուցիչ սնունդն ապահովում էին մեր մայրերն ու քույրերը։ Շնորհակալ գերմանացիները վճարում էին ինչով կարող էին. տղաներին նվիրում էին փայտյա չխչխկաններ և սուլիչներ, մեծահասակներին` աթոռներ, նստարաններ, գդալներ և նմանատիպ կենցաղային առարկաներ, իսկ բոլորին միասին` այդ ժամանակվա գերմանական հիթերի կատարումներ` շրթհարմոնով։

1949թ-ն էր։ «Մեր ֆրիցերին» որոշեցին տուն ուղարկել։ Ասել, որ նրանք երջանիկ էին, նշանակում է ոչինչ չասել։ Հիշում եմ, որ բոլոր բնակիչները հավաքվել էին նրանց ճանապարհելու` ներառյալ բոլորի կողմից սիրված Սպարտակ Կնթեղցյանը` երկրորդ հարկից. նա հետագայում դարձավ հայտնի ճարտարապետ։ Բայց այստեղ մի անգամ ևս շեղվենք։

Սպարտակը ռազմաճակատ էր գնացել պատանի հասակում, վերադարձավ նույնպես երիտասարդ, բայց առանց ոտքի։ Բայց դա ամենասարսափելին չէր, որ կատարվել էր այդ սարսափելի «մսաղացում»։

Եվ հիմա, հարազատ Երևանում, նա ստիպված էր ամեն օր տեսնել իրենց հաշմանդամ դարձրած գերմանացիներին. չի կարելի ասել, թե նա թշնամաբար էր տրամադրված։ Անգլիացի դրամատուրգ Ջեյմս Բարին ասում էր. «Պետք է միշտ մի քիչ ավելի բարի լինել, քան անհրաժեշտ է»։ Սպարտակ Կնթեղցյանը հենց այդպես էլ վարվում էր։ Դուրս գալով հայրենիք հեռացող գերմանացիների մոտ` նա խիստ նայեց պահակներին ու մորն ասաց. «Օղի բեր»։ «Ո՞ւմ», — հարցրեց մայրը։ «Ֆրիցերին», — պատասխանեց որդին։

Միաժամանակ, տուն վերադարձան N115 ճամբարի ոչ բոլոր բնակիչները։ Նրանցից առնվազն 23-ը մնացին ՊԱԿ խցերում։ Զիգմունդ Բախմանը, Յոհան Գեսը, Էրիկ Կունկելը, որոնք ծառայել էին SS-ի զորամասերում, ֆյուրերին հավատարիմ էին մնացել անգամ գերության մեջ։ Ինչպես վկայում էին ՊԱԿ նյութերը, այդ սպաները կազմել են ճամբարում ստեղծված հակաֆաշիստական կոմիտեի ակտիվիստների ցուցակները և վախեցրել, որ Գերմանիայում հաշվեհարդար կտեսնեն նրանց հետ։

Հատված հրետանային գումարտակի հետախուզության սպա Էռնստ Ռուսթլերի գործից. «Պահպանողական է տրամադրված, ֆաշիստական ռեժիմի մոլի կողմնակից, 1937թ-ից նացիստական կուսակցության անդամ, խոչընդոտում է ռազմագերիների շարքում ինտերնացիոնալիզմի գաղափարների տարածմանը»։ 1949թ-ի մայիսին դատարանը դատապարտել է նրան 10 տարվա ազատազրկման, բայց արդեն 1953թ-ին Ռուսթլերն ազատ է արձակվել և ուղարկվել հայրենիք։ Գորստ Վեբերը և Գոտֆրիդ Ռոյթերը դատապարտվել են 25 տարվա ազատազրկման, բայց դա արդեն ուրիշ պատմություն է։

Русская версия

Լրահոս
0