00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:21
2 ր
Ուղիղ եթեր
09:27
33 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
33 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:03
7 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:40
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Արմենիան» կմոտեցնի Եվրոպան. Լոնդոն, Սալոնիկ և ոչ միայն

Բաժանորդագրվել
«Արմենիա» ավիաընկերությունը Երևանից գործարկում է նոր կանոնավոր չվերթեր, որոնք կգործեն այս տարվա գարնանը և աշնանը։ 2017թ–ին Բեյրութը, Լոնդոնը և Սալոնիկն ավելի հասանելի կլինեն Հայաստանի քաղաքացիների համար։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Արմենիա» ավիաընկերությունը դանդաղ տեմպերով թափ է հավաքում և կամաց-կամաց նվաճում իր տեղը Հայաստանի քաղաքացիական ավիացիայի շուկայում։ Գարունը թեժ կլինի ոչ միայն Հայաստանի քաղաքական կյանքում, այլ նաև երկնքում։

«Ապրիլի 3-ից կգործարկենք Երևան-Բեյրութ ամենշաբաթյա կանոնավոր չվերթը։ Երևանից թռիչքը կիրականացվի երկուշաբթի օրերին ժամը 7։00-ին։ Ժամանակը պայմանավորված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը։

«Արմենիա» ավիաընկերության Երևան-Վորոնեժ-Երևան առաջին չվերթը կայացավ - Sputnik Արմենիա
«Արմենիայի» թևերը կճախրեն Վորոնեժի երկնքում

Երևան-Բեյրութ չվերթի տոմսերը կվաճառվեն այն բանից հետո, երբ ստանանք Լիբանանի դիվանագիտական թույլտվությունը։ Ավիաընկերությունն արդեն գրասենյակ է բացել Բեյրութում և պատրաստ է թռիչքների իրականացմանը։ Նախագիծն իրականացվում է զբոսաշրջային ընկերություններից մեկի հետ համատեղ։

Եթե ամեն ինչ ընթանա ըստ նախատեսվածի, «Արմենիան» մայիսից կանոնավոր չվերթեր կիրականացնի դեպի Լոնդոն շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և շաբաթ օրերին։ Տվյալ պահին ավիաընկերությունում սպասում են Gatwick Airport-ի սլոտերին։ Դեպի Լոնդոն չվերթերը «Արմենիա» և «Georgian Airways» ընկերությունների համատեղ նախագիծն է։ Ինքնաթիռն ուղևորներով Թբիլիսիից կժամանի Երևան, այստեղ կվերցնի ուղևորներին և կուղևորվի Լոնդոն։

Армен Папикян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
Օձը` ինքնաթիռում, օդաչուն` երկնքում

Այդպիսով, սկզբնակետը և վերջնական կետը կլինի Երևանը։ Հունիսի 22-ից «Արմենիան» կգործարկի Երևան-Սալոնիկ չվերթը, որը կգործի ամռան ամիսներին շաբաթական մեկ անգամ` հինգշաբթի ժամը 18։00-ին։ Ավիաընկերությունը համագործակցում է երկրի բոլոր զբոսաշրջային ընկերությունների հետ և չարթերային չվերթեր իրականացնում Վենետիկ, Ռոդոս, Տիվատ և Լառնակա։ Առաջիկայում չվերթ կիրականացվի դեպի Բարսելոնա։

«Մենք նախատեսում ենք ավելացնել մեր կանոնավոր չվերթերի քանակը դեպի Մինվոդի և Վորոնեժ, ինչպես նաև ավելացնել չարթերային չվերթները դեպի Իրան»,- ասաց Օգանեսյանը։ Նրա խոսքով` այսօրվա դրությամբ «Արմենիան» շաբաթական երկու անգամ թռիչքներ է իրականացնում դեպի Թեհրան։

Բոլոր ուղղություններով տոմսերը կարելի է ձեռք բերել նաև armeniafly.com ավիաընկերության կայքում։ Ավիաընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է թռիչքները դեպի Մոսկվա՝ անբարեխիղճ մրցակցության պատճառով։ Ղեկավարությունը կարծում է, որ Մոսկվա թռչելու համար 20 դոլար վճարելը, ներառյալ` օդանավակայանի հարկերը) դեմպինգ է ռուս ավիափոխադրողների կողմից։

Рейс авиакомпании Армения Ереван-Воронеж-Ереван - Sputnik Արմենիա
Մի գիշեր Վորոնեժում «Արմենիայի» և Ձմեռ պապի հետ

Չնայած նրան, որ վառելիքի համաշխարհային գներն աճել են մեկ տոննայի համար` 50 դոլարով, «Արմենիան» շարունակում է հավատարիմ մնալ իր սակագնային քաղաքականությանը։ Եթե ուղևորը տոմս ձեռք բերի Երևանից` թռիչքից մեկ ամիս առաջ, ապա տոմսի արժեքը կկազմի 49 եվրո` առանց հաշվի առնելու «Զվարթնոց» օդանավակայանի հարկերը։ Թռիչքից յոթ օր առաջ տոմսի արժեքը կկազմի 69 եվրո։ Թռիչքի օրը կամ երկու օր առաջ տոմս գնելու համար պետք է վճարել 89-100 եվրո` չհաշված հարկերը։

«Արմենիայի» ավիապարկը ունի երկու ինքնաթիռ` Boeing 737-500 և Boeing 737-700։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս):

Հայաստանը ազգային ավիափոխադրողից զրկվեց 2013 թվականին` «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը, սակայն, 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

Русская версия

Լրահոս
0