00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի գիշեր Վորոնեժում «Արմենիայի» և Ձմեռ պապի հետ

© Sputnik / Aram Nersesyan Рейс авиакомпании "Армения" Ереван-Воронеж-Ереван
Рейс авиакомпании Армения Ереван-Воронеж-Ереван - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Արմենիա» ավիաընկերության առաջին չվերթի ուղևորներին Վորոնեժի միջազգային օդանավակայանում դիմավորեցին Ձմեռ պապն ու հայկական պարային համույթը: Sputnik Արմենիայի թղթակիցներն այդ չվերթի առաջին ուղևորների շարքում էին:

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Արմենիա» ավիաընկերության Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն անակնկալներով սկսվեց. թռիչքը մեկ ժամով ուշացավ, ձյունն ու ցուրտն իրենց գործն արեցին, ու պարզվեց, որ սառել է ոչ միայն «Զվարթնոց» օդանավակայանի թռիչքուղին, այլ նաև՝ Boieng 737-700-ը, որով պետք է մեկնեինք Վորոնեժ:

Երևան-Վորոնեժ

«Զվարթնոց» օդանավակայանում տոնական իրարանցում էր. հայկական ավիաընկերությունը հայերի համար կարևոր չվերթ էր գործարկում Երևան-Վորոնեժ ուղղությամբ: Հիմնականում 40 տարեկանից բարձր կանայք և տղամարդիկ՝ ճամպրուկներով, պայուսակներով և անձնագրերով կանգնած, սպասում էին գրանցվելու իրենց հերթին: Ինչ-որ մեկը պայուսակի մեջ տեղավորում էր տոպրակով փաթաթված բաստուրման, մյուսն անընդհատ ժամացույցին ու չվացուցակին էր նայում, մեկ ուրիշն էլ նախատեսվածից ծանր ուղեբեռ էր հետը բերել, դա էր թեթևացնում: Այս դեպքում ծանր ուղեբեռը բնական է, քանի որ մարդիկ հիմնականում Վորոնեժ են մեկնում իրենց ազգականներին, երեխաներին ու թոռներին տեսնելու համար:

«Ես երեխաներիս մոտ եմ գնում, Նոր տարին նրանց հետ եմ դիմավորելու: Վերջապես ուղիղ չվերթ բացեցին, և ես ստիպված չեմ լինի մեկնել Ռոստովով կամ Պետերբուրգով», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց ուղևորներից մեկը:

Մինչ նա զրուցում էր մեզ հետ, նրա ամուսինը գլխով համաձայնության նշան էր անում: Պարզվում է՝ Վորոնեժը Մոսկվայից հետո ամենապահանջված ուղղությունն է, քանի որ այնտեղ մոտավորապես 30 000 հայ է բնակվում:

© Sputnik / Aram Nersesyan Երևան-Վորոնեժ-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում
Рейс авиакомпании Армения Ереван-Воронеж-Ереван - Sputnik Արմենիա
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթ իրականացնող ինքնաթիռում

Ուղևորներին, ԶԼՄ-ների ներկայացուցիչներին և անձնակազմի անդամներին բարի ճանապարհ մաղթեց «Արմենիա» ավիաընկերության գլխավոր տնօրեն Ռոբերտ Օգանեսյանը, որը նույնպես այս չվերթի առաջին ուղևորներից էր:

Վորոնեժի ուղղությամբ շաբաթական երկու անգամ թռիչք կատարելու որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ ավիաընկերությունը մարքեթինգային հետազոտություն է անցկացրել և պարզել, որ դա ամենապահանջված ուղղություններից է, քանի որ ոչ միայն Վորոնեժում, այլ նաև Վորոնեժյան շրջանում՝ Լիպեցկում, Բելգորոդում և այլ վայրերում մեծ թվով հայեր կան:

«Ես ապրում եմ Երևանում, աղջկաս ու թոռներիս մոտ եմ գնում: 79 տարեկան եմ, և ուղիղ չվերթը, այն էլ նման բարձրակարգ սպասարկմամբ, պարզապես երջանկություն է: Իմ տարիքում բարդ է ինչ-որ տեղ մեկնելը, առավել ևս, երբ չվերթը տարանցիկ է», — ասաց Հրաչ Հարությունյանը:

Այդ ընթացքում 67 ուղևոր սպասում էր թռիչքին: Բոինգը թռիչքուղի ժամանեց 20 րոպե ուշացումով. ձյան և սառնամանիքի պատճառով օդանավերը նշված ժամանակից ուշ էին հասնում: Եղանակի պատճառած անհարմարությունները փոխհատուցեցին ինքնաթիռի հարմարավետ սրահը, հիանալի սպասարկումը, համեղ սնունդը և երկար սպասված վայրէջքը «Վորոնեժ» միջազգային օդանավակայանում:

Վորոնեժի Ձմեռ պապը և պարեր՝ սառույցի վրա

Վորոնեժի օդանավակայանում մեզ դիմավորեցին Ձմեռ պապը, Ձյունանուշը՝ Սիվկա-բուրկայով և ազգային պարերով: Գրանցումից առաջ Ձմեռ պապը նվերներ բաժանեց և բոլորին շնորհավորեց Ամանորի կապակցությամբ:

«Լավ կլիներ, որ ավելի շատ թռիչքներ իրականացվեին այն քաղաքից, որը հին է Հռոմից: Հայերը մեզ համար ամենալավ ազգն են», — Sputnik Արմենիային ասաց Ձմեռ պապը:

© Sputnik / Aram Nersesyan Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում - Sputnik Արմենիա
1/6
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
© Sputnik / Aram Nersesyan Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում - Sputnik Արմենիա
2/6
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
© Sputnik / Aram Nersesyan Ինքնաթիռը հասավ Վորոնեժի օդանավակայան
Ինքնաթիռը հասավ Վորոնեժի օդանավակայան - Sputnik Արմենիա
3/6
Ինքնաթիռը հասավ Վորոնեժի օդանավակայան
© Sputnik / Aram Nersesyan Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում - Sputnik Արմենիա
4/6
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
© Sputnik / Aram Nersesyan Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում - Sputnik Արմենիա
5/6
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
© Sputnik / Aram Nersesyan Օդանավակայանում
Օդանավակայանում - Sputnik Արմենիա
6/6
Օդանավակայանում
1/6
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
2/6
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
3/6
Ինքնաթիռը հասավ Վորոնեժի օդանավակայան
4/6
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
5/6
Երևան-Վորոնեժ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռում
6/6
Օդանավակայանում

Առաջին չվերթի կապակցությամբ կազմակերպված արարողությունը շարունակվեց ազգային պարերով. ելույթ ունեցավ Վորոնեժի հայ համայնքի պարային համույթը:

Երևանից ժամանած հյուրերին դիմավորեց նաև «Վորոնեժ» օդանավակայանի տնօրեն Ալեքսանդր Բելևիչը և ընդգծեց, որ այս իրադարձությունը կարևոր է նաև Հայաստանի հետ զբոսաշրջային հարաբերությունները զարգացնելու առումով:

«Մենք թույլ չտվեցինք, որ մեր շուկա մուտք գործի ռուսական ավիափոխադրողը, ուզում էինք, որ մեզ մոտ գա արտասահմանյան ընկերություն, որը բոլոր ջանքերը կգործադրի այդ ուղղությունը պահանջված դարձնելու համար: Ու դա «Արմենիա» ավիաընկերությունն է», — ասաց Ալեքսանդր Բելևիչը Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում:

Թռիչքը հարմարավետ էր նաև հետադարձ ուղղությամբ: Վորոնեժ-Երևան չվերթի ժամանակ Boeing-ում կար 104 ուղևոր, ներառյալ՝ լրագրողները:

Ուղևորների համար էլ հաճելի անակնկալ էին պատրաստել: Ավիաընկերությունը Երևան-Վորոնեժ-Երևան առաջին չվերթի ուղևորներին 10-տոկոսանոց զեղչի քարտեր տվեց, իսկ ավիաընկերության անցկացրած խաղարկությունից հետո հայտնի դարձան 50-տոկոսանոց զեղչի քարտը շահողի և «Արմենիա» ավիաուղիների մեկանգամյա անվճար թռիչքից օգտվողի անունները:

«Արմենիայի» ավիապարկն ունի երկու ինքնաթիռ` Boeing 737-500 և Boeing 737-700։

Ավիաընկերության հիմնադիրներն են Աշոտ Թորոսյանը (51 տոկոս բաժնետոմս), Թամազ Գաիաշվիլին (24 տոկոս) և Ռոբերտ Օգանեսյանը (25 տոկոս): Հայաստանը ազգային ավիափոխադրողից զրկվեց 2013 թվականին, «Արմավիա» ընկերության սնանկացումից հետո: Հայաստանի ավիաշուկայում հայտնվեց Air Armenia ընկերությունը, որը, սակայն, 2014 թվականի հոկտեմբերին սնանկացավ ու դադարեցրեց ավիափոխադրումները:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0