00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սիրիայի շուրջ բանակցություններ. հրացաններին փոխարինել են գրիչները

© Sputnik / Михаил Алаеддин / Անցնել մեդիապահոցПоследствия минометного обстрела в Алеппо
Последствия минометного обстрела в Алеппо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Աստանայում սկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները: Ի սկզբանե կողմերը պայմանավորվել են, որ այն, ինչ ասվելու է բանակցությունների ընթացքում՝ չի հրապարակվելու, ուստի այսօր կոնկրետ նորություններ չեն լինի:

Սակայն այն փաստը, որ Ղազախստանի մայրաքաղաք ժամանած զանազան ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչներ (տարբեր գնահատականներով՝ 12-15 հոգի) նստել են բանակցությունների սեղանի շուրջ, շատ բանի մասին է խոսում:
Բանն այն է, որ բանակցային գործընթացը, որ մի քանի տարի տեղի է ունեցել Ժնևում, չի կարող է ընդհանուր բան ունենալ այն ամենի հետ, ինչ տեղի է ունենում Աստանայում, թեկուզ այն պատճառով, որ այսպես կոչված՝ «չափավոր ընդդիմության» կողմնակիցները և պաշտոնական Դամասկոսի ներկայացուցիչները չէին ցանկանում նույնիսկ իրար աչքերի մեջ նայել, իսկ բանակցություններ վարելու մասին խոսք անգամ չէր կարող գնալ:

Ամենայն հավանականությամբ, ամենաբարդը ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ստեֆան Միստուրայի և միջնորդների թիմի գործն էր, որոնք բառացիորեն սենյակից սենյակ են վազել, որպեսզի կողմերից մեկի ասածը փոխանցեն մյուսին, իսկ հետո պատասխան տանեն… Իրականում, այդ ամենը ծիծաղելի կլիներ, եթե խոսքը չգնար սիրիական քաղաքներում և գյուղերում ապրող հարյուր հազարավոր մարդկանց կյանքի մասին:

СПУТНИК_Сирийская армия взяла под контроль источник пресной воды в окрестностях Дамаска - Sputnik Արմենիա
Դամասկոսի խմելու ջրի աղբյուրն արդեն սիրիական բանակն է վերահսկում

Այսօր արդեն կարելի է խոսել Աստանայում առաջընթացի մասին, քանի որ ԶԼՄ-ները հրապարակել են տեսանյութի կադրեր, որոնցում երևում է, որ կողմերը, վերջապես, նստել են բանակցությունների սեղանի շուրջ: Անշուշտ, դա միջնորդների հաղթանակն է, որոնք 2016թ-ի դեկտեմբերին դադարեցրին մարտական գործողությունները և կազմակերպեցին Աստանայում բանակցությունները:

Խոսքը գնում է առաջին հերթին հենց Ռուսաստանի մասին, որին հաջողվեց բեկում մտցնել ռազմական գործողությունների ընթացքում «Իսլամական պետության» նման ահաբեկչական կազմակերպության գործունեության մեջ՝ հօգուտ Սիրիայի օրինական իշխանությունների, բայց նաև կարողացավ կազմակերպել օրիգինալ քաղաքական-դիվանագիտական բուրգ:

Այդ բուրգի վերևում Մոսկվան է, որը հսկայական ռազմական և քաղաքական ջանքերի գնով հասավ տարածաշրջանում իր դիրքերի ուժեղացմանը: Բուրգի հաջորդ աստիճանին գտնվում են Հեզբոլլահը և Իրանը, որոնք սիրիական իրադարձությունների հենց սկզբից աջակցում են Բաշար Ասադի գործողություններին, իսկ մյուս կողմից՝ Թուրքային…

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Սիրիան՝ միջազգային քաղաքական ասպարեզի հետնաբեմում

Ի դեպ, չի կարելի թերագնահատել Թուրքիայի դերը Աստանայում ծավալված գործընթացում: Այն կազմակերպությունների մեծամասնությունը, որին համաշխարհային ԶԼՄ-ներում անվանում են «չափավոր ընդդիմություն» և այսօր ներկայացված է Ղազախստանի մայրաքաղաքում, պարում է թուրքերի դուդուկի տակ: Նրանք բանակցություններում իրենց դիրքորոշումը համաձայնեցնում են պաշտոնական Անկարայի ներկայացուցիչների հետ:

Դա հասկանալի է. ֆինանսներ, զենք-զինամթերք, պարեն մատակարարվում էր հենց թուրք-սիրիական սահմանի այդ կողմից: Այդ առումով պետք է ևս մեկ անգամ նշել Ռուսաստանի դերը, որի դիվանագիտական ջանքերի շնորհիվ Թուրքիան փոխել է իր պաշտոնական դիրքորոշումը սիրիական կարգավորման վերաբերյալ: Անցել է բարիկադների մյուս կողմը և նույնիսկ օրերս հայտարարել, որ այսուհետև սիրիական կարգավորման հիմքում չի դնի Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հրաժարականը:

Այդ յուրահատուկ բուրգի ներքևում մի կողմից պաշտոնական Դամասկոսն է, որն ամրապնդել է իր դիրքերը թեկուզ նրանով, որ իր հսկողության տակ է վերցրել երկրի երկրորդ քաղաքը՝ Հալեպը:
Բուրգի մյուս կողմում գտնվում է «չափավոր ընդդիմությունը», որի ներկայացուցիչների մեծամասնությունը ժամանել է Աստանա: Ներկաներն իրենց ենթակայության տակ ունեն, ընդհանուր առմամբ, 60 հազար զինվոր:

Ситуация в Алеппо - Sputnik Արմենիա
Ջարդ Սիրիայում. թուրքական «Եփրատի վահանը»` ահաբեկչական վահանի դեմ

Բանակցություններում կազմակերպությունների գերխնդիրները, իմ կարծիքով, երկուսն են կամ երեքը: Առաջին հերթին, պետք է պաշտոնապես ամրապնդել հրադադարը, որն այդքան դժվարությամբ է ձեռք բերվել դեկտեմբերի վերջին: Երկրորդ՝ հասնել կողմերի նորմալ արձագանքին Սիրիայի հարցով քաղաքական բանակցությունների սկզբում, որոնք նախատեսված են փետրվարի 7-ին Ժնևում: Երրորդ. եթե հաջողվի ներկա ընդդիմադիրների հետ համատեղ գործողություններ ձեռնարկել ԻՊ-ի դեմ, ապա կարելի է համարել, որ գործընթացը սկսվել է:

Ինչ էլ որ լինի, կողմերն արդյունքում հայտնվել են բանակցությունների ընդհանուր սեղանի շուրջ և միմյանց նայում են ոչ թե «Կալաշնիկովի» կամ «Մ16»-ի նշանի միջով, այլ գրիչները ձեռքին: Սա հաղթանա՞կ է դիվանագիտական ասպարեզում: Անշուշտ:

Ինչո՞վ կավարտվեն բանակցությունները Սիրիայում: Ցանկալի է հավատալ, որ կողմերը թեկուզ միայն կպայմանավորվեն, որ փետրվարին այն ընդդիմադիրների մի մասը, որոնք ժամանել են Աստանա, Ժնևում բանակցություններ կվարեն ՄԱԿ հովանու ներքո, բանակցությունների սեղանի շուրջ, այլ ոչ թե առանձին սենյակներում, որպեսզի չնայեն ատելի հակառակորդների աչքերին:

Ամեն դեպքում, պետք է սպասել մի օր, որպեսզի ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հայտնի դառնա ինչ-որ տեղեկություն կամ բանակցությունների մասնակիցներն իրենք ինչ-որ բան ասեն: Այնպես որ, սպասենք…

Русская версия

Լրահոս
0