00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սառած օպերատորը և գոհ երգիչը. հայերն ու վրացիները տեսահոլովակ են նկարահանում

© Личный архив Г.Абеляна Съемки клипа "У пустого причала"
Съемки клипа У пустого причала - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրացի հեղինակային երգիչ Նիկոլայ Ջինչարիձեի «Դատարկ նավամատույցի մոտ» երգն արդեն հասցրել է նվաճել տարբեր երկրների ունկնդիրների սրտերը։ Այն Վիկտորյա Մաքսոևայի և Գարիկ Աբելյանի հերթական հայ-վրացական նախագիծն է։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրացի հեղինակային երգիչ Նիկոլայ Ջինչարիձեի «Դատարկ նավամատույցի մոտ» երգի տեսահոլովակը «Ագորա Ջորջիա» կազմակերպության ղեկավար Վիկտորյա Մաքսոևայի և բեմադրող օպերատոր Գարիկ Աբելյանի երրորդ համատեղ աշխատանքն է։

«Ես հեղինակային երգերի սիրահար չեմ, սակայն Նիկոլայի ստեղծագործությունն իսկույն հետաքրքրեց ինձ՝ իր տեքստով և կատարմամբ։ Լսելով այն` հասկացա, որ ցանկանում եմ տեսահոլովակ նկարել», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տեսահոլովակի բեմադրող օպերատոր Գարիկ Աբելյանը։

Города мира. Батуми - Sputnik Արմենիա
«Երևան–Բաթում». Մանթաշևից մինչև Եսենին ու Շահանե

Աբելյանը պատմում է, որ միանգամից կապ է հաստատել Վիկտորյայի հետ և նրան հայտնել իր մտադրության մասին։ Կարճ ժամանակ անց նա արդեն Թբիլիսիում էր, որտեղ և նկարահանվել է տեսահոլովակը` Վիկտորյա Մաքսոևայի ղեկավարությամբ։ Հեղինակի մտահաղացմամբ` նկարահանումները պետք է ընթանային Թբիլիսիի ջրամբարում, որին ժողովուրդն անվանում է «Թբիլիսիի ծով»։ Չնայած ձմեռային եղանակին` նկարահանումները նախատեսված վայրում տևել են երկու օր։

Չորս ժամվա ընթացքում նկարահանված հինգրոպեանոց տեսահոլովակը մոնտաժել են 15 օրում, իսկ գլխավոր դերերում նկարահանվել են երգի հեղինակ Նիկոլայ Ջինչարիձեն և Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոեդովի անվան ռուսական պետական ակադեմիական դրամատիկական թատրոնի դերասանուհի Սոֆի Չալաշվիլին։
«Թե՛ սյուժեն, թե՛ նկարահանումներն ինքնաբուխ են տրվել։ Մենք միայն մի բան գիտեինք, որ տեսահոլովակը պետք է նկարահանվի ջրի մոտ, որպեսզի համապատասխանի երգի իմաստին, դրա գաղափարին»,- Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Ջինչարիձեն։

© Личный архив Г.Абеляна«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը - Sputnik Արմենիա
1/4
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
© Личный архив Г.Абеляна«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը - Sputnik Արմենիա
2/4
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
© Личный архив Г.Абеляна «Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը - Sputnik Արմենիա
3/4
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
© Личный архив Г.Абеляна «Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը - Sputnik Արմենիա
4/4
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
1/4
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
2/4
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
3/4
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը
4/4
«Դատարկ նավամատույցի մոտ» տեսահոլովակի նկարահանումը

Նիկոլայն ավելի քան հարյուր երգ ունի, սակայն նրա երգի հիման վրա առաջին անգամ է տեսահոլովակ նկարվում։ Թիմային աշխատանքն այնքան է դուր եկել Նիկոլային, որ նա արդեն մտածում է ևս մեկ տեսահոլովակ նկարելու և որպես օպերատոր Գարիկ Աբելյանին հրավիրելու մասին։ Ջինչարիձեն Աբելյանին առաջին անգամ տեսել և ծանոթացել է նկարահանումների ընթացքում, բայց միանգամից տպավորվել է նրա պրոֆեսիոնալիզմով։ Նա խոստովանեց, որ սպասում էր տեսնել սնապարծ վարպետի, սակայն դրա փոխարեն Թբիլիսի էր եկել «սովորական մարդ, որի հետ աշխատելը մեծ հաճույք է»։

«Այն, ինչ նա էր անում, ես էի հասկանում, այն, ինչ ես էի ուզում, նա էր հասկանում։ Տեսահոլովակի վրա աշխատելու ընթացքում խնդիրներ չեն ծագել։ Նա նույնիսկ սառը ջուրն էր մտել՝ հանուն մի քանի կադրի»,- ասաց Նիկոլայը։

Գարիկ Աբելյանի և Վիկտորյա Մաքսոևայի համագործակցությունը սկսվել է մեկ տարի առաջ, երբ Վիկան ժամանել է Երևան`այստեղ բնակվող վրացիների մասին «Մերոնք` մերոնց մոտ» ֆիլմը նկարելու համար։ Երկրորդ համատեղ վավերագրական նախագիծը, որը նվաճել է լսարանի համակրանքը, դարձել է «Երևան-Բաթումի։ Բարեկամության կամուրջ» ֆիլմը։

Հայ-վրացական տանդեմի անակնկալները դրանով չեն ավարտվում, առջևում մեզ սպասում են նոր սցենարներ։

Русская версия

Լրահոս
0