ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. JUST DILIJAN IT! ամառային ծրագրերի կազմակերպիչ Scholae Mundi հիմնադրամի կրթական ծրագրերի տնօրեն Նատալյա Պոդոլնայան, անդրադառնալով ծրագրին Յուրի Գորվիցինի մասնակցությանն, ասել է՝ քանի որ այս տարի ամրապնդելու են մանկական հանգստի կրթական բաղադրիչը, շատ ուրախ են, որ տաղանդավոր փորձագետների ու փորձառու դասավանդողների թիմին միացել են Յուրի Գորվիցը, ով կղեկավարի 2017 թ.-ի ամառային ծրագրերը և «Գիտության տոն» նորարարական ու ճանաչողական ծրագրերի հիմնադիր և ղեկավար Սերգեյ Կորնեևը, ով կհամակարգի JUST DILIJAN IT! 2017թ.-ի ծրագրերի բնագիտական ուղղությունը:
Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս JUST DILIJAN IT! ծրագրերը նախատեսված են 10-16 տարեկան երեխաների համար և կանցկացվեն UWC Դիլիջան քոլեջում: Այս տարվա ծրագրերը կկազմակերպվեն հունիսի 7-ից օգոստոսի 4-ն ընկած ժամանակահատվածում՝ չորս հերթափոխով, որոնցից յուրաքանչյուրը կտևի 14 օր: Ակնկալվում է, որ յուրաքանչյուր հերթափոխում ներգրաված կլինի 100-120 երեխա:
«JUST DILIJAN IT! 2017-ի հիմնական գաղափարը նորը ճանաչելն է՝ ինքդ քո, քո ընկերների, քո երկրի, աշխարհի մասին: Մեր ծրագրերն ուղղված են ազատ, խելացի, ստեղծագործ, նպատակասլաց և բարի մարդկանց ձևավորմանը»,- ասել է Յուրի Գորվիցը:
Յուրաքանչյուր հերթափոխի ժամանակ երեխաներին հնարավորություն կտրվի ընտրել պարապմունքներ 10 լաբորոտորիաներից (ինտելեկտուալ խաղեր, հրատարակչական գործ, համակարգչային տեխնոլոգիաներ, թատրոն, ճարտարապետություն և դիզայն, կինո և լուսանկարչություն, բնական գիտություններ, ռոբոտաշինություն, արհեստներ, սպորտ) որևէ մեկում, որոնք կօգնեն նրանց նախագծային ու թիմային աշխատանքում:
Նախատեսվում է, որ յուրաքանչյուր հերթափոխ կավարտվի հաշվետու միջոցառմամբ՝ լինի դա գաղափարների տոնավաճառ, թե արվեստի նախագծերի ցուցահանդես, թատերական ներկայացում կամ գիտաժողով:
JUST DILIJAN IT! ծրագրերի ավանդական բոնուսը կլինի Դիլիջան ազգային պարկի, Հայաստանի պատմության և մշակույթի հետ երեխաների ծանոթությունը, որը արշավներից ու էքսկուրսիաներից կվերածվի անհավանական արկածների: