00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դժոխք՝ առանց Դավոսի, կամ դրախտ՝ առանց տնտեսության

© Sputnik / Дмитрий Астахов / Անցնել մեդիապահոցВсемирный экономический форум в Давосе
Всемирный экономический форум в Давосе - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Դավոսում այսօր մեկնարկած համաշխարհային տնտեսական համաժողովին չմասնակցելը Հայաստանի կյանքը դժոխքի չի վերածի, բայց և տնտեսական զարգացումն էլ չի խթանի: Այսպես է կարծում տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը:

ԵՐԵՎԱՆ, 17 հունվարի — Sputnik. Շվեյցարական Դավոսում այսօր մեկնարկում է ամենամյա հեղինակավոր տնտեսական 47-րդ ֆորումը, որին մասնակցում են աշխարհի 30 երկրների ղեկավարներ, 70 երկրների քաղաքական էլիտայի, գործարար աշխարհի ներկայացուցիչներ, առաջավոր տնտեսական վերլուծաբաններ ու լրագրողներ:

Ֆորումի այս տարվա ուշադրության կենտրոնում են լինելու միջազգային տնտեսական խնդիրները, ՏՏ ահաբեկչութան ու կոռուպցիայի դեմ պայքարը, էներգետիկայի ապագան ու մեծ բիզնեսի վաղվա օրը՝ գլոբալ աշխարհում տեղի ունեցող փոփոխությունների համատեքստում:

Арцвик Минасян - Sputnik Արմենիա
Մինասյան. ապրիլյան դեպքերը չջարդեցին Հայաստանի տնտեսության մեջքը

Համաշխարհային տնտեսության ամենակարևոր միջոցառումներից մեկը համարվող դավոսյան համաժողովին Հայաստանն այս տարի ևս չի ներկայանա: Մեր երկիրն արդեն շուրջ 10 տարի դուրս է մնացել համաշխարհային տնտեսական այս իրադարձությունից:

«Դավոսում ներկայանում են տնտեսական շատ ավելի մեծ դերակատարում ունեցող երկրները, և, իհարկե, դա նաև իր ազդեցությունն է թողնում, որ Հայաստանը դուրս մնա նմանօրինակ խոշոր համաժողովներից»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում, անդրադառնալով Հայաստանի չմասնակցության խնդրին, նշեց տնտեսագետ Վիլեն Խաչատրյանը՝ միաժամանակ չբացառելով, որ մեր երկիրը գուցե և դիմում է, բայց համապատասխան արձագանք չի ստանում նման համաժողովներում ներկայանալու:

«Դավոսից դուրս մնալը Հայաստանի կյանքը դժոխքի չի վերածի»,- համոզված է տնտեսագետը, — «բայց, այնուամենայնիվ, մենք կորցնում ենք մեր դիրքերը խոշոր ծրագրերին մասնակցելու, դրանցում մեր դերակատարումը ներկայացնելու, համաշխարհային տնտեսական հանրության կայացրած որոշումներին ինտեգրվելու տեսանկյունից»:

Մինչդեռ, հակառակ պարագայում, Վիլեն Խաչատրյանի համոզմամբ, համաշխարհային տնտեսության մեջ կայացվող մեծ որոշումներում Հայաստանը կարող է նաև կամուրջ դառնալ երկու երկրների տնտեսական շահերի ու ծրագրերի միջև:

© Sputnik / Asatur YesayantsՏնտեսագետ Վիլեն Խաչատրյան
Вилен Хачатрян - Sputnik Արմենիա
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյան

Նման համաժողովները, Վիլեն Խաչատրյանի խոսքով, պայմանագրեր կնքելու, Հայաստանը ներդրումային տարբեր նախագծերում ներկայացնելու, մեր երկրի գրավչությունը բացահայտելու, ճանաչելիությունը բարձրացնելու տեսակետից կարևոր նշանակություն ունեն, որից Հայաստանը, փաստորեն, այս տարի ևս չի օգտվելու:

 

Լրահոս
0