00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վրաստան–«Գազպրոմ» վերջին պայքարն ամենադժվարն է լինելու

© Sputnik / Тарас Литвиненко / Անցնել մեդիապահոցГазохранилище
Газохранилище - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանի էներգետիկայի նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեի Մինսկի հանդիպումը «Գազպրոմ–էքսպորտի» ներկայացուցիչների հետ թեժ է լինելու։ Փակուղում գտնվող պաշտոնական Թբիլիսին փորձում է գազի 10% դրամայնացման մասին պայմանավորվել իր համար ձեռնտու պայմաններով։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

«Գազպրոմն» ու պաշտոնական Թբիլիսին արդեն մի քանի տարի է ինչ վարում են Հայաստան գազի տարանցման մասին նոր պայմանագրի բանակցությունները։ Վրաստանի կառավարությունը մինչև վերջ փորձում է ստեղծված իրավիճակից իր համար շահավետ ելք գտնել։ Փորձագետների կարծիքով, այսօրվա հանդիպումն, ի տարբերություն անցյալ տարվա դեկտեմբերին տեղի ունեցած Վիեննայի և Մինսկի բանակցությունների, որոնք ապարդյուն անցան, պետք է, վերջապես, տա բոլոր հարցերի պատասխանները։

Մինսկում տեղի ունեցած հանդիպման նախօրեին, Կալաձեն, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, նշել էր, որ Վրաստանը իր որոշումը չի փոխի, և, նույնիսկ, եթե կողմերը համաձայնության գան 200 մլն խմ գազի դրամայնացման վերաբերյալ, ապա դա կլինի միայն Թբիլիսիի համար շահավետ պայմաններով։

Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Թբիլիսին էլի չպայմանավորվեց «Գազպրոմի հետ» դեպի Հայաստանի գազի տարանցման համար

«Դժվար է կանխատեսել` ինչով ամեն ինչ կավարտվի, քանի որ վճարման և սակագնի միջազգային ստանդարտների համաձայն, դրամայնացման պարագայում Վրաստանը գազի 10%-ից ավելի քիչ կստանա։ Սա ակնհայտորեն ձեռնտու չէ մեզ և մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի այդ հարցը լուծվի», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսական հարցերով անկախ փորձագետ Գիա Խուխաշվիլին։

Հարցը պաշտոնական Թբիլիսիի համար փակված կհամարվի, եթե դրամայնացումը ծածկի գազի ծավալի 10%-ի ողջ արժեքը։ Այդ դեպքում Վրաստանը կկարողանա լրացնել գազի դեֆիցիտի 10%-ը` կամ այն գնելով Ադրբեջանից, կամ «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» գազատարի (Հարավ-Կովկասյան գազատար) նախագծի տրանզիտային պայմանագրի հաշվին։

Թբիլիսին այսօր British Petroleum բրիտանական նավթային ընկերությանը պատկանող Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարից տարանցման համար ստանում է 5% կամ 300 մլն խմ գազ։ Ընկերությունն արտահանում է 6-7 մլրդ խմ գազ, մյուս 85%-ը կամ 1.5 մլրդ խմ-ը Վրաստանը ստանում է SOCAR-ից` Գազիմագոմեդ-Գազախ գլխավոր գազատարով։

Газохранилище - Sputnik Արմենիա
Հայաստան եկող գազի պատճառով «Գազպրոմը» փակուղու մեջ է դրել Վրաստանին

Եթե Խուխաշվիլին համոզված է, որ Ադրբեջանը կարող է փակել Վրաստանի գազի դեֆիցիտը, ապա Գիտությունների Ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տարածաշրջանային և միջազգային հետազոտությունների բաժնի աշխատակից Արմեն Մանվելյանը կարծում է, որ դա իրատեսական չէ։

«Ադրբեջանն ի վիճակի չէ Վրաստանին գազով ապահովել այնքան ժամանակ, մինչև չգործարկվի «Շախ-Դենիզ-2» հանքավայրի նախագիծը։ Այսօր Ադրբեջանն` ինքը գազային խնդիրներ ունի և բանակցություններ է վարում «Գազպրոմի հետ»` շուրջ 1 մլրդ խմ գազ գնելու վերաբերյալ», — ասաց Մանվելյանը։

Վրաստանը կազատվի գազի մասնակի կախվածությունից միայն 2019 թվականին «Շախ-Դենիզ» ադրբեջանական հանքավայրի նախագծի երկրորդ փուլի, ինչպես նաև Tanap (Անդրանատոլիական գազատարը) և Tap (Անդրադրիատիկ) նախագծերի մշակման պայմանով, որտեղ այն ռազմավարական դեր է խաղում։

Այս նախագծերը կարևոր դեր են խաղում «Հարավային գազի միջանցքի» իրականացման հարցում, որը նախատեսում է «Շախ-Դենիզ-2» ադրբեջանական գազի տարանցումը դեպի Եվրոպա։ Tanap-ը կանցնի Թուրքիայի արևելյան և արևմտյան սահմաններով և կիմիանա Tap-ին, որը գնում է Հունաստան, Ալբանիա, Ադրիատիկ ծովով` դեպի Իտալիայի հարավ։

Газ, газовая плита - Sputnik Արմենիա
«Գազպրոմ Արմենիա» ընկերության համար երկարաձգվել է գազի ներկրման արտոնագիրը

Վրաստանում այս նախագծերի շրջանակներում 2 մլն դոլարի ներդրում կարվի, և 2019 թվականից երկիրը կկարողանա բնական գազի լրացուցիչ ծավալ ստանալ արտոնյալ գնով։

Գազի պակասորդի խնդրիը բարդացնում է նաև Ադրբեջանի գազի շուկայի հավանական մենաշնորհային դիրքը։ Եվ եթե այս հանգամանքը չի մտահոգում Վրաստանի փորձագիտական հասարակությանը, այն, այնուամենայնիվ, անհանգստացնում է անձամբ Կալաձեին։

Նա բազմիցս ընդգծել է «Գազպրոմի» դերը SOCAR-ի հետ գազի սակագնի իջեցման հարցում։

«Նավթի և գազի միջազգային կորպորացիայի» կազմի մեջ է մտնում «Գրուզնեֆտը», վրացական միջազգային նավթային ընկերությունը և վրացական միջազգային գազային կորպորացիան։ Պետությանն է պատկանում «Նավթի և գազի միջազգային կորպորացիայի» 100%-ը։

Իր տարածքով դեպի Հայաստան Ռուսաստանից գազի տարանցման համար Վրաստանը ստանում է գազի 10%-ը, ինչը կազմում է շուրջ 150-200 մլն խմ կամ շուրջ 45 մլն դոլար։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0