00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թբիլիսին էլի չպայմանավորվեց «Գազպրոմի հետ» դեպի Հայաստանի գազի տարանցման համար

© Photo : press office of Gazprom ArmeniaГазопровод из России в Армению
Газопровод из России в Армению - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կախա Կալաձեի և «Գազպրոմ–էքսպորտ» ռուսական ընկերության ներկայացուցիչների միջև Մինսկում կայացող բանակցությունները` դեպի Հայաստան գազի տարանցման մասին նոր պայմանագրի վերաբերյալ, արդյունք չտվեցին։ Ոչ պաշտոնական Թբիլիսին, ոչ էլ «Գազպրոմը» մինչ օրս հանդես չեն եկել հայտարարությամբ։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրաստանի էներգետիկայի և բնական պաշարների նախարար, փոխվարչապետ Կախա Կալաձեի ու «Գազպրոմի» և «Ինտեռ ՌԱՕ»-ի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպումները տեղի ունեցան Վիեննայում (դեկտեմբերի 13-14) և Մինսկում (դեկտեմբերի 23-24)։ Մինսկում կողմերը կրկին չկարողացան պայմանավորվածություն ձեռք բերել դեպի Հայաստան գազի տարանցման նոր պայմանագրի վերաբերյալ։

Իրավիճակը բարդացնում է պաշտոնական Թբիլիսիի դժգոհությունը, որը Կալաձեն հայտնել է Վիեննայի բանակցություններից հետո։ Նա «Գազպրոմի»` գումար գազի դիմաց առաջարկն անընդունելի է համարել։ Վրաստանը պնդում է, որպեսզի պահպանվեն նախկին պայմանավորվածությունները։ Ներկա պահին այդ երկիրը որպես վճար ստանում է իր տարածքով դեպի Հայաստան ռուսական գազի տարանցման ընդհանուր ծավալի 10%-ը։


«Վրաստանը գործում է`ելնելով իր ազգային շահերից, այդ պատճառով Վիեննայի բանակցություններն արդյունք չեն տվել։ Պետք է հասկանալ, որ հարցը միանշանակ չէ, մենք չենք ցանկանում կորցնել մեր շահը», — կարծում է տնտեսական հարցերով անկախ փորձագետ Գիա Խուխաշվիլին։

Բացի ակնհայտ դիվիդենտներ կորցնելուց` դեպի Հայաստան գազի տարանցման դեպքում, Թբիլիսին բախվում է նաև մի շարք այլ խնդիրների։ Սա երկիրը փակուղի է տանում` կամ բացարձակ կախվածություն կապույտ վառելիքի իր ամենախոշոր մատակարար Ադրբեջանից, կամ «Գազպրոմի» գազի պակասորդի ավելացում։ Վերջին որոշումը դժգոհության ալիք կարող է բարձրացնել տեղի բնակչության շարքում։

Ադրբեջանի կողմից գազի շուկայի մոնոպոլիզացումը պետք է անհարմար վիճակի մեջ դնի Վրաստանին, քանի որ «Գազպրոմի» վաստակն այն է, որ այսօր երկիրը SOCAR հետ կարող է բանակցություններ վարել գազի սակագնի նվազեցման վերաբերյալ, ինչի մասին Կալաձեն բազմիցս ասել է։

Газ, газовая плита - Sputnik Արմենիա
«Գազպրոմ Արմենիա» ընկերության համար երկարաձգվել է գազի ներկրման արտոնագիրը

Սակայն Խուխաշվիլին կարծում է, որ ռազմավարական գործընկերոջ կարգավիճակն ու Ադրբեջանի և Վրաստանի միասնական աշխարհաքաղաքական շահերը ադրբեջանական մոնոպոլիայի հետ կապված ռիսկերը նվազագույնի են հասցնում։

Վրաստանը կազատվի գազի մասնակի կախվածությունից միայն 2019 թվականին, եթե մշակվի «Շախ-Դենիզ» ադրբեջանական հանքավայրի նախագծի երկրորդ փուլը, ինչպես նաև Tanap (Անդրանատոլիական) և Tap (Անդրադրիատիկ) նախագծերը, որտեղ նա կարևոր ռազմավարական դեր ունի։

Այդ նախագծերը կարևոր են «Հարավային գազի միջանցքի» իրականացման հարցում, որը նախատեսում է ադրբեջանական «Շախ-Դենիզ 2» գազի տեղափոխումը դեպի Եվրոպա։ Tanap-ն կանցնի Թուրքիայի արևելյան և արևմտյան սահմաններով և կմիանա Tap-ին, որը Ադրիատիկ ծովով գնում է դեպի Հունաստան, Ալբանիա և Իտալիայի հարավ։

Վրաստանն այս նախագծերի շրջանակներում կներդնի 2 մլրդ դոլար, և 2019 թվականից երկիրը արտոնյալ գներով կկարողանա ստանալ բնական գազի լրացուցիչ ծավալներ։ Սակայն, այսօր, նույնիսկ ցանկության դեպքում, Բաքուն ի վիճակի չէ ամբողջությամբ ապահովել Վրաստանին գազի անհրաժեշտ ծավալը` վառելիքի անբավարար քանակ ունենալու պատճառով, իսկ գազի մատակարարումն Իրանից, բարձր գնի պատճառով, մնում է բանակցությունների փուլում ։

Այս ֆոնին հայկական փորձագիտական հանրության մի մասը մտահոգված է հյուսիս-հարավ հիմնական գազատարը կառավարող նավթի և գազի միջազգային կորպորացիայի ակտիվների 25%-ի ադրբեջանական նավթա-գազային SOCAR ընկերության կողմից հավանական ձեռք բերմամբ։

Газохранилище - Sputnik Արմենիա
Հայաստան եկող գազի պատճառով «Գազպրոմը» փակուղու մեջ է դրել Վրաստանին

Վրաստանի իշխանությունները, նաև նախկինում, բազմիցս հայտնել են ակտիվների վաճառքի մասին։ Վերջին անգամ այդ հարցն արդիականացվել է նոյեմբերի վերջին, երբ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կրկին ցանկություն հայտնեց վաճառքի հանել կորպորացիայի ակտիվները։

Այդ հարցն այլ երանգ ստացավ ազգային արժույթի` լարիի, արժեզրկման և Վրաստանում տնտեսական ճգնաժամի խորացման ֆոնին։

«Անհանգստանալու որևէ պատճառ չկա։ Պետք է հասկանալ, որ Վրաստանի կառավարության ծրագրերում ոչ թե հիմնական գազատարի վաճառքն է, այլ միայն IPO Վրաստանին «Նավթի և գազի կորպորացիայի» 25%-ի վաճառքը, որը կառավարում է հիմնական գազատարը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային ուսումնասիրությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։

Նա կարծում է, որ Վրաստանն առաջին հերթին իր ազգային շահերն է հետապնդում, իսկ բաժնետոմսերի վաճառքը հնարավորություն կտա գազատարի վերանորոգող ընկերության համար ներդրումներ ներգրավել, ոչ ավելին։
Խուխաշվիլին իր հերթին նույնպես հայկական կողմին առաջարկում է ակտիվների վաճառքը չդիտարկել քաղաքական տեսանկյունից, քանի որ ակտիվների դրամականացումը թեև չի փակի Վրաստանի բյուջեի ճեղքվածքը, սակայն դադար կտա նոր ուղիներ փնտրելուն։

Սակայն Վրաստանի ներսում նման խոսակցություններին լուրջ չեն վերաբերվում, քանի որ ակցիաների վաճառքի մասին հարցը, թեև բարձրաձայնվել է, սակայն չի մտել ներքաղաքական օրակարգ։

«Նավթի և գազի միջազգային կորպորացիայի» կազմի մեջ է մտնում «Գրուզնեֆտը», վրացական միջազգային նավթային ընկերությունը և վրացական միջազգային գազային կորպորացիան։ Պետությանն է պատկանում «Նավթի և գազի միջազգային կորպորացիայի» 100%-ը։

Իր տարածքով դեպի Հայաստան Ռուսաստանից գազի տարանցման համար Վրաստանը ստանում է գազի 10%-ը, ինչը կազմում է շուրջ 150-200 մլն խմ կամ շուրջ 45 մլն դոլար։

 

Լրահոս
0