00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստան եկող գազի պատճառով «Գազպրոմը» փակուղու մեջ է դրել Վրաստանին

© Sputnik / Тарас Литвиненко / Անցնել մեդիապահոցГазохранилище
Газохранилище - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Վրաստանը դժգոհ է ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերության հետ կայացած հանդիպման արդյունքներից։ Կողմերն այդպես էլ չեն պայմանավորվել, թե 2017թ–ին Վրաստանն ինչ սկզբունքով պետք է ռուսական գազը «փոխանցի» Հայաստանին։

Լաուրա Սարգսյան, Sputnik.

Վրացական պատվիրակության և ռուսական «Գազպրոմ էքսպորտ» ընկերության ներկայացուցիչների հանդիպումն ավարտվել է պաշտոնական Թբիլիսիի դժգոհությամբ։

«Նրանք («Գազպրոմը») առաջարկել են Հայաստան մատակարարվող գազի տարանցման համար ֆինանսական վճարման անցնել, բայց հիմա մենք որպես փոխհատուցում ստանում ենք առաքվող գազի ընդհանուր ծավալի 10 տոկոսը», — լրագրողների հետ զրույցում ասել է Վրաստանի փոխվարչապետ, էներգետիկայի նախարար Կախա Կալաձեն, որը Վիեննայի հանդիպման ժամանակ գլխավորել է վրացական պատվիրակությունը։

Թբիլիսիի դժգոհությունը հասկանալի է, քանի որ ռուսական գազը կորցնելու դեպքում Վրաստանը նոր խնդրի կբախվի. երկիրը լիովին կախվածության մեջ կընկնի կապույտ վառելիքի իր ամենախոշոր մատակարար Ադրբեջանից։

Կալաձեն բազմաթիվ անգամ ընդգծել է, որ «Գազպրոմը» մեծ դեր ունի այն հարցում, որ այսօր Վրաստանը կարող է գազի սակագինը նվազեցնելու մասին բանակցություններ վարել «SOCAR»-ի հետ։

Московская биржа - Sputnik Արմենիա
Կրքեր գազի թեմայով. ի՞նչ չեն կարողանում կիսել Բաքուն ու Երևանը

Փորձագետները նշում են, որ Վրաստանը մասամբ կազատվի գազային կախվածությունից միայն 2019թ-ին ադրբեջանական «Շահ Դենիզ» նավթահորի նախագծի երկրորդ փուլի մշակման, ինչպես նաև «Տապար» (Անդրանատոլիական գազատար) և «Տար» (Անդրադրիատիկ) նախագծերի իրագործումից հետո, որոնցում Վրաստանը կարևոր ռազմավարական դեր է խաղում։

Այդ նախագծերն ընդգրկված են «Հարավային գազային միջանցքում», որով նախատեսվում է ադրբեջանական «Շահ Դենիզ 2»-ի գազը մատակարարել Եվրոպա։ Տապարը կանցնի Թուրքիայի արևելյան սահմանից մինչև արևմտյան սահման և կմիանա Տարին, որն Ադրիատիկ ծովով գնում է Հունաստան, Ալբանիա և Իտալիայի հարավ։ Այդ նախագծերի շրջանակում Վրաստանում 2 միլիարդ դոլարի ներդրում կարվի, և 2019թ-ից երկիրը կկարողանա արտոնյալ գնով բնական գազի լրացուցիչ ծավալներ ստանալ։

Այսօր անգամ ցանկության դեպքում Բաքուն չի կարող այս հարցում լիովին օգնել Վրաստանին, քանի որ վառելիքի բավարար պաշարներ չունի։

Վրաստանը դեռ տարեսկզբին էր կանգնել գազային խնդրի առաջ։ Այդ ժամանակ Կալաձեն հնարավոր դեֆիցիտը ծածկելու համար փորձել էր Թեհրանի հետ բանակցություններ վարել իրանական գազը Հայաստանի կամ Ադրբեջանի տարածքով առաքելու շուրջ, սակայն այդ բանակցությունները սպասված արդյունքը չէին տվել։

«Գազպրոմի» հետ կապված իրավիճակը մի բացասական կողմ էլ ունի. երկրի տնտեսական ճգնաժամի ֆոնին առաջացած հասարակական դժգոհությունը Վրաստանի ընդդիմադիր ուժերը կարող են օգտագործել իշխող «Վրացական երազանք» կուսակցության դեմ։

Թբիլիսին ընտրության երկու տարբերակ ունի՝ կախվածություն Բաքվից կամ այլընտրանքային ուղիների որոնում։

Լրահոս
0