00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
09:25
34 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
38 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:21
5 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Как Александр Конкевич создал русскую военную фантастику
15:04
23 ր
Исторический ликбез
Из офицера флота в писатели-фантасты: жизнь Александра Конкевича
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի ոտքի տակ քար կդնեն

© Sputnik / Владимир Федоренко / Անցնել մեդիապահոցНаучный руководитель Института США и Канады РАН, член-корреспондент РАН Сергей Рогов
Научный руководитель Института США и Канады РАН, член-корреспондент РАН Сергей Рогов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ամերիկյան կետ, չինական փիղ ու ռուսական արջ. հետխորհրդային տարածքում ԱՄՆ քաղաքականությունը կորոշվի հենց այս եռանկյունում։ Սերգեյ Ռոգովը կարծում է, որ նախագահ Դոնալդ Թրամփը Մոսկվային բարեկամություն անելու առաջարկ կանի։

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի — Sputnik, Մարիա Շելուդյակովա. Քաղաքական փորձագետները սպասում են, որ Դոնալդ Թրամփը կտրուկ շրջադարձ կանի ԱՄՆ արտաքին քաղաքականության մեջ։ Եվ առաջիկա տարիներին միջազգային իրավիճակը կախված կլինի այն հանգամանքից, թե ինչպիսի հարաբերություններ կզարգանան Ամերիկա-Չինաստան-Ռուսաստան եռանկյունում։
Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ԱՄՆ և Կանադայի ինստիտուտի գիտական ղեկավար, ՌԳԱ թղթակից-անդամ Սերգեյ Ռոգովը Sputnik-ին տված հարցազրույցում խոսել է այն մասին, թե ինչպես են զարգանալու Ռուսաստանի, Չինաստանի, ԱՊՀ երկրների և ԱՄՆ-ի հարաբերությունները Դոնալդ Թրամփի պաշտոնավարման ժամանակ։

- Թրամփը բազմաթիվ անգամ խոսել է Մոսկվայի հետ հարաբերությունների կարգավորման մասին։ Իրակա՞ն է դա։ Երկրի ներսում չե՞ն փորձի հակազդել Թրամփին։

— Ընդդիմությունը շատ խիստ կլինի։ Առաջին հերթին` դեմոկրատները։ Ընտրություններից մեկ ամիս է անցել, բայց Ժողովրդավարական կուսակցությունը շարունակում է հիստերիկան։ Չեն կարողանում հասկանալ, թե ինչպես և ինչու են պարտվել։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Ընթացիկ հունվարի տարօրինակությունները

Երկրորդ խնդիրը հենց Հանրապետականի ներսում է։ Թրամփը ընտրական կոշտ քարոզարշավ անցկացրեց ընտրությունների առաջնային փուլում։ Նա հարաբերությունները փչացրեց գրեթե բոլորի հետ։ Կեղտոտ արշավ անցկացվեց նաև Հանրապետական կուսակցության ներսում։ Ըստ էության, հանրապետականների համար Թրամփն օտար է։

Խնդիրներ կարող են լինել նաև նրա վարչակազմում։ Թրամփի նշանակած ոչ բոլոր մարդիկ են նրա հայացքների կողմնակից։ Նա կարող է լուրջ խնդիրների բախվել նաև վարչակազմի ներսում, ինչը նույնպես նորություն չէ. նույնը եղել է նաև Օբամայի օրոք։

Այս առումով կանխատեսումներ անելը բարդ է, քանի որ դեմոկրատները հուսով են` Թրամփն այնքան սխալ թույլ կտա, որ մեկ տարի հետո նրան կարելի է անվստահության նոտա հղել, և հանրապետականներից շատերը կսատարեն նրանց։ Իսկ Հանրապետական կուսակցությունն ուզում է Թրամփին ստիպել, որ իր կանոններով խաղա, այսինքն` դասական հանրապետական ոճով։

Թրամփը սովորել է, որ ինքը միակ ղեկավարն է, և բոլորը կատարում են նրա բոլոր ցանկությունները։ Ինչպես նա կհրամայի, այնպես էլ բոլորը կվազեն ու կկատարեն ասածը, իսկ ով չկարողանա, աշխատանքից կազատվի։ Իսկ բյուրոկրատական պետական մեքենան շատ ավելի բարդ մեխանիզմ է։ Այստեղ բոլորն ասելու են «Yes, sir», բայց չեն անելու այն, ինչ նա կասի։ Հակառակը, խոչընդոտելու են ամեն կերպ։ Հատկապես դա կարող է արտահայտվել Ռուսաստանի հետ հարաբերություններում։

- Թրամփը կկատարի՞ իր նախընտրական խոստումների թեկուզ մի մասը։

— Դոնալդ Թրամփը բոլորի համար անսպասելի (այդ թվում նաև ինձ համար) ընտրական քարոզարշավի ընթացքում հանկարծ Ռուսաստանի նկատմամբ դրական դիրքորոշում ներկայացրեց, թեև Ամերիկայում այսօր վերականգնվել է հակառուսական հիմքով երկկուսակցական կոնսենսուսը, ինչպես առաջին սառը պատերազմի տարիներին։ Ամերիկյան քաղաքական վերնախավը թշնամաբար է ընդունում նրա այսօրինակ տեսակետները` «ինչու՞ մենք չենք կարող լինել Ռուսաստանի հետ բարեկամություն անել և գործընկերներ լինել», «Պուտինն ուժեղ առաջնորդ է»։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփը խզել է Բաքվի հետ ունեցած պայմանագիրը

Ենթադրում եմ, որ նա պայմանավորվելու է Ռուսաստանի հետ Սիրիայի հարցով և համագործակցելու «Իսլամական պետության» հետ։ Համենայն դեպս, կփորձի դա անել։ Միգուցե, շուտով տեղի կունենա Թրամփի և Պուտինի հանդիպումը, որի ընթացքում առաջնորդները կփորձեն քննարկել առավել խոշոր հարցեր։

Տնտեսական պատժամիջոցները դժվար թե շուտ վերացնեն։ Թեև Դոնբասի հետ կապված պատժամիջոցները կարող են հանվել, եթե այդ տարածաշրջանում քաղաքական կարգավորման հարցում առաջընթաց նկատվի։ Իսկ այն պատժամիջոցները, որոնք կապված են Ղրիմի հետ, կարծում եմ` հավերժ կմնան։ Կարող է վերականգնվել երկխոսությունը զինվորականների միջև և պայմանավորվածություն ձեռք կբերվի լարվածության նվազեցման մասին ։

Երկարատև կանխատեսումներ չեմ անի, քանի դեռ չի ավարտվել Թրամփի վարչակազմի ձևավորման և պետքարտուղար Թիլերսոնի ու պաշտպանության նախարար Մեթիսի պես առանցքային դերակատարների նշանակման առաջին փուլը։ Իսկ հետո պետք է սկսել ձևավորել չինովնիկների վարչակազմի երկրորդ և երրորդ էշելոնները։ Եվ կարող է մեկ տարի անցնել, մինչև թիմն ամբողջությամբ ձևավորվի, և միայն այդ ժամանակ հայտնի կդառնա, թե վարչակազմը որ ուղղությամբ կգնա։

Այստեղ որոշակի գաղտնիք կա` ինչու էր նա այդպիսի հայտարարություններ անում նախընտրական քարոզարշավի ժամանակ, չէ՞ որ դա նրա քվեները չավելացրեց, այլ միայն մեծացրեց հակառակորդների թիվը։ Այնուամենայնիվ, Թրամփն արեց դա ու շարունակում է անել։ Այժմ ընտրություններն ավարտվել են, իսկ հակառուսական արշավը նոր գագաթնակետի է հասել Պուտինի հասցեին հնչեցրած մեղադրանքների առումով. ռուս առաջնորդն իբրև կիբեռհարձակում է կազմակերպել` ոչ ավել, ոչ պակաս նպատակ ունենալով սասանել ամերիկյան ժողովրդավարությունը։

Ամերիկյան հասարակությունում Պուտինին հրեշ են ներկայացնում։ Ամեն ինչում Պուտինն է մեղավոր. նա մահճակալի կամ սեղանի տակ մտած` վատություններ է անում Ամերիկային։ Ի դեպ, շատերը կարծում են, որ բոլոր խնդիրների մեղավորը հենց Օբաման է։

Առայժմ պարզ չէ` Թրամփը կկարողանա՞ Ռուսաստանի հետ հարաբերություններում շրջադարձ կատարել։ Երբ ես երկու շաբաթ առաջ Վաշինգտոն էի մեկնում, այդ հարցում հոռետեսական մոտեցում ունեի։ Մտածում էի, որ նա ամեն դեպքում կփորձի, բայց չի ստացվի, որովհետև թիմ չունի։ Հիմա արդեն այլ կերպ եմ մտածում։ Կարծիքս փոխվեց պետքարտուղարի պաշտոնում Ռեքս Թիլերսոնի նշանակումից հետո։

Նա Ռուսաստանի հետ երկխոսության և նորմալ հարաբերությունների վերականգնման լուրջ կողմնակից է։ Թրամփն ընդունել է այդ որոշումը իր դասական ոճով` մարտահրավեր նետելով հակառուսական քարոզարշավի թեժ շրջանում։ Պետքարտուղար է նշանակել մեկին, ով Պուտինից Ժողովուրդների բարեկամության շքանշան է ստացել։

Город Стамбул, Турция - Sputnik Արմենիա
Սաֆրաստյան. Թուրքիան նյարդայնացնելու է Վաշինգտոնին

Իհարկե, այս նշանակումը լուրջ դժգոհությունների առիթ կտա և՛ դեմոկրատների, և՛ Հանրապետական կուսակցության ռուսատյացների շրջանում, որոնց թվում են Ջոն Մակքեյնը, Մարկ Ռուբիոն։ Նրանք կփորձեն խոչընդոտել Թիլերսոնին թեկնածությունը, բայց նրանց չի հաջողվի։ Ամեն դեպքում, դեռ մինչև երդմնակալության արարողությունը Թրամփը մեծ քաղաքական պայքար է ծրագրել, որը լուրջ հետևանքներ է ունենալու։

Եթե Սենատը հավանություն տա Թիլերսոնի թեկնածությանը, այդ ժամանակ պարզ կդառնա, թե ով է գլխավոր դերակատարը, և Դոնալ Թրամփի հակառակորդները ստիպված կլինեն գոնե որոշ ժամանակով ընդհատակ անցնել։ Իսկ եթե ընտրված նախագահը պարտվի, Թրամփի նկատմամբ բաց որսի շրջան կհայտարարվի։

- Իսլամական ահաբեկչության հետ պայքարից բացի, Թրամփն այլ առաջնահերթություններ ունի՞։

— Չինաստանը ԱՄՆ-ի տնտեսական և աշխարհաքաղաքական գլխավոր հակառակորդ է ներկայանում։ Թրամփը Ռուսաստանին մրցակից չի համարում, իսկ Չինաստանը, նրա պատկերացմամբ, իսկական մրցակից է։ Ռուսաստանը կարող է վերացնել ԱՄՆ-ն` միջուկային զենք կա, սակայն Ռուսաստանը տնտեսական առումով մրցակից չէ։ Մոսկվան լրիվ այլ ուղղության վրա է ։

Թրամփը փորձելու է շեշտը դնել Չինաստանին զսպելու վրա։ Նորընտիր նախագահն արդեն սպառնացել է 45%-ով բարձրացնել չինական ապրանքների գները։ Հետո նա Թայվանի հետ խաղ սկսեց` հրաժարվելով ամերիկյան այն քաղաքականությունից, որի համաձայն` Պեկինն է Չինաստանի միակ ներկայացուցիչը։

Այս տեսանկյունից Թրամփը կփորձի Ռուսաստանին կտրել Չինաստանից։ Կփորձի այնպես անել, որ ռուս-չինական դաշինք չլինի Ամերիկայի դեմ։ Նա Ռուսաստանը կտանի մի կողմ, որպեսզի չեզոք դիրք գրավի, իսկ ավելի լավ կլինի, որ ԱՄՆ կրտսեր գործընկերը դառնա Չինաստանի զսպման հարցում։
Իսկ դա նշանակում է, որ Դոնբասն ու Ղրիմը մանրուք են ամերիկյան կետի և չինական փղի բախման համեմատ։ Կստացվի՞, թե ոչ, դժվար է ասել, քանի որ պարզ չէ, թե որքանով է Թրամփը պատրաստ ընդունել Ռուսաստանի օրինական շահերը։ Պատրա՞ստ է արդյոք նա հրաժարվել Ռուսաստանի ներքին գործերին միջամտելու փորձից, պատրա՞ստ է հրաժարվել տնտեսական պատժամիջոցներից. այս պահին պարզ չէ։

- Ինչպիսի՞ քաղաքականություն կվարի Թրամփը հետխորհրդային տարածքում։

— ԽՍՀՄ-ի փլուզումից անմիջապես հետո ամերիկացիները նվազեցրին ուշադրությունը նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ։ Ավելին` ԱՄՆ-ն օգնում էր Ռուսաստանին դառնալ ԽՍՀՄ միջուկային զինանոցի միակ ժառանգը` թույլ չտալով, ասենք, ազգայնացնել Ուկրաինայում խորհրդային միջուկային զենքը։

Սակայն 1990-ականների վերջից ամերիկացիները սկսեցին ավելի շատ սիրաշահել նորանկախ պետություններին, հատկապես Ուկրաինային և Վրաստանին, որպեսզի նրանց պոկեն Ռուսաստանից և Ռուսաստանի ազդեցությունն ԱՊՀ-ում նվազագույնի հասցնեն։ Ի վերջո, դա Կիևում հեղափոխության հանգեցրեց։

Արդյո՞ք Թրամփը կշարունակի այն գիծը, որը սկսել է Օբաման։ Կարծես թե նոր նախագահը կփորձի այն վերանայել և Պորոշենկոյին կհասկացնի, որ նա չի կարող հույս դնել ամերիկյան աջակցման վրա` առանց Մոսկվայի հետ Կիևի որոշակի պայմանավորվածությունների։ Եվ այդ ամենին, իհարկե, կհակազդի Կոնգրեսը, որը պահանջելու է այսպես կոչված թռչող զենք մատակարարել Ուկրաինա։

Սակայն Թրամփը դժվար թե պայքարի, որ Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ՆԱՏՕ-ի անդամ դառնան։ Հավանականությունը քիչ է։

Дональд Трамп - Sputnik Արմենիա
Թրամփի կառավարման առաջին 100 օրը. նախագահը` գալիք բարեփոխումների մասին

Սակայն եթե իսկապես խաղադրույք արվի Չինաստանին զսպելու վրա, ամերիկացիները կփորձեն հակաչինական կոալիցիայի մեջ ներքաշել նաև Ղազախստանին, Տաջիկիստանին ու Ղրղըզստանին։
Կկարողանա՞ արդյոք Թրամփը նման ռազմավարություն իրականացնել, դժվար է ասել, քանի որ նա երկրի ներսում մեծ խնդիրների կբախվի։ Մեծ կռիվ կլինի հարկերի նվազեցման, ապօրինի միգրանտների արտաքսման, պատի կառուցման, մուսուլմանների մուտքի արգելքի ծրագրի վերաբերյալ։

Խնդիրներ կառաջանան նաև ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ, որոնցից Թրամփը պահանջում է կիսել Ամերիկայի ռազմական ծախսերի բեռը։ Սակայն նրանք սովորել են թաքնվել ամերիկյան քողի տակ։ Թրամփը նաև Չինաստանի հետ հարաբերութուններում գուցե շատ մեծ սխալ արեց` հրաժարվելով անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից, որի նպատակն էր տնտեսապես մեկուսացնել Չինաստանին` մյուս երկրներին ներքաշելով ԱՄՆ-ի կողմից վերահսկվող դաշինքի մեջ։ Այժմ դա Չինաստանին հնարավորություն է տալիս ամերիկական նախագծի բեկորները հավաքել և սեփական տնտեսական կոալիցիան ստեղծել։

Սակայն առանցքային խնդիրն Ամերիկա-Չինաստան-Ռուսաստան եռանկյունին է։ Ինչ հարաբերություններ են ձևավորվելու այնտեղ։ Չեմ կարծում, որ Ռուսաստանը համաձայնի Չինաստանի հետ առճակատման գնալ, նույնիսկ եթե այդ մասին խնդրի Դոնալդ Թրամփը։ Մոսկվան պարտավոր է լավ հարաբերություններ պահպանել այնպիսի հզոր հարևանի հետ, ինչպիսին է Չինաստանը։ Սակայն եթե Օբամայի օրոք իրավիճակը փակուղի էր մտել, և նոր սառը պատերազմի կոնսոլիդացիան Հիլարի Քլինթոնի ընտրվելու պարագայում անխուսափելի էր, ապա այժմ կարող է մի քանի տարբերակ լինել։
Պետք չէ պատրանքներով ապրել։ ԱՄՆ-ի հետ նորմալ հարաբերությունների վերականգնումը բավական դժվար կլինի, բայց այնուհանդերձ պետք է փորձել։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0