00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թրամփի կառավարման առաջին 100 օրը. նախագահը` գալիք բարեփոխումների մասին

© JOSH EDELSON / AFPДональд Трамп
Дональд Трамп - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ինչպես խոստովանել է Դոնալդ Թրամփը, նա կառաջնորդվի «Ամերիկան առաջին տեղում է» սկզբունքով։

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի — Sputnik. ԱՄՆ-ում նախագահական ընտրությունների հաղթող, հանրապետական Դոնալդ Թրամփը հանդես է եկել տեսաուղերձով։ Նա պատմել է բարեփոխումների մասին, որոնք մտադիր է անցկացնել պաշտոնավարման առաջին 100 օրվա ընթացքում։

Ներկայացրած առաջարկները գրեթե կրկնում են Թրամփի նախընտրական քարոզարշավի դրույթները և վերաբերում են առևտրային համաձայնություններին, էներգետիկային, միգրացիային, ազգային անվտանգությանը, պետական կառավարմանը։

Ընտրված նախագահի խոսքով` բարեփոխումների իրագործումը, որոնց հիմքում ընկած է «Ամերիկան առաջին տեղում է» սկզբունքը, կօգնի Ամերիկան դարձնել հզոր երկիր և վերածնել երկրի միջին դասը։

Հրաժարվել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից

Այսպես, Թրամփը պնդել է, որ մտադիր է երկրի ղեկավարի պաշտոնում հասնել նրան, որ երկիրը դուրս գա Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերության մասին համաձայնագրից։

«Ես պատրաստվում եմ ծանուցում թողարկել Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունից դուրս գալու մտադրության մասին, որը պոտենցիալ աղետ է մեր երկրի համար։

Դրա փոխարեն մենք բանակցություններ կվարենք ազնիվ երկկողմ առևտրային գործարքների մասին, որոնք կնպաստեն աշխատատեղերի և արտադրության աճին», — ասել է Թրամփը։

Անդրխաղաղօվկիանոսյան գործընկերությունն առեւտրական փաթեթ է, որը ենթադրում է ապրանքի և ծառայությունների մաքսատուրքերի լիակատար վերացում Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

Дональд Трамп с сыном Бароном и женой Меланией - Sputnik Արմենիա
Թրամփը Սպիտակ տուն կտեղափոխվի առանց ընտանիքի

ԱԽԳ-ի ստեղծման շուրջ համաձայնագիրը փետրվարի 4-¬ին Օքլենդում (Նոր Զելանդիա) ստորագրել են Ավստրալիան, Բրունեյը, Վիետնամը, Կանադան, Մալայզիան, Մեքսիկան, Նոր Զելանդիան, Պերուն, ԱՄՆ¬ը, Սինգապուրը, Չիլին և Ճապոնիան:

Թրամփը նշել է, որ չեղյալ է հայտարարելու սահմանափակումները, որոնք վերացնում են աշխատատեղերը Ամերիկայում էներգիայի արտադրության ոլորտում։

Նա մտադիր Է վերացնել ԱՄՆ¬ում ածխաջրածինների արդյունահանմանը վերաբերող արգելքները` ստեղծելով միլիոնավոր բարձր վարձատրվող աշխատատեղեր։ «Դա այն է, ինչ մենք ուզում ենք, ինչին սպասում ենք»,- ասել է Թրամփը։

ԱՄՆ գործող վարչակազմը պահպանել է մի շարք սահմանափակումներ էներգապաշարների արդյունահանման հետ կապված` միաժամանակ խթանելով էներգիայի այլընտրանքային աղբյուրների զարգացումը։ Թրամփը բազմիցս հայտարարել է, որ նման քաղաքականությունը զրկում է ամերիկացիներին աշխատատեղերից։

Անվտանգություն

Թրամփը նաև հայտարարել է, որ երկրի պաշտպանության նախարարությանը կհանձնարարի ծրագիր մշակել կիբերհարձակումներից և այլ սպառնալիքներից կենսական կարևոր ենթակառուցվածքների պաշտպանության համար։

Վիզային ռեժիմ

Թրամփը հայտարարել է, որ կպահանջի հետաքննություն անցկացնել երկրում միգրանտների կողմից վիզային ռեժիմի խախտումների վերաբերյալ։

«Ես կհանձնարարեմ աշխատանքի նախարարությանը հետաքննել վիզային ծրագրերի բոլոր խախտումները, որոնք խարխլում են ամերիկյան աշխատողների դիրքերը», — հայտարարել է ԱՄՆ նախագահը։

«Չորացնել ճահիճը»

Թրամփը հաղորդել է, որ պաշտոնական անձանց համար հնգամյա արգելք կսահմանի ԱՄՆ-ում լոբբիզմի վրա և ցմահ արգելք` օտարերկրյա կառավարությունների անունից լոբիզմի։

Амаяк Ованнисян - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Հովհաննիսյան. Թրամփը Ռուսաստանի հետ կգործակցի Մերձավոր Արևելքում

«Չորացրու ճահիճը» կարգախոսը Թրամփն ակտիվորեն օգտագործել է նախընտրական քարոզարշավի ընթացքում` նկատի ունենալով ամենաբարձր մակարդակում պետական կառավարման համակարգում բարեփոխումների անհրաժեշտությունը։

Բացի այդ, նա խոսել է երկրում կանոնակարգող ակտերի չափազանց մեծ քանակության մասին, որոնք խանգարում են պետության զարգացմանը։

Իր ուղերձի վերջում Թրամփը խոստացել է առաջիկա օրերին ավելի շատ տեղեկություն տրամադրել նախագահի պաշտոնում իր ծրագրերի մասին։

Լրահոս
0