00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
37 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մոուրինյուն Մարսյալին խորհուրդ է տալիս հետևել Մխիթարյանի օրինակին

© OLI SCARFF / AFPЖозе Моуриньо
Жозе Моуриньо - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մանչեսթեր Յունայթեդի» մարզիչ Ժոզե Մոուրինյուն Մխիթարյանին անվանել է ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկը, որին նա, սակայն, չէր շտապում խաղի մեջ մտցնել: Նա «ՄՅ» ռմբարկու Անտոնիո Մարսյալին խորհուրդ է տվել լինել Մխիթարյանի նման աշխատասեր և համառ:

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի — Sputnik. «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակումբի հարձակվող Անտոնի Մարսյալին կոչ է արել հետևել իր գործընկեր Հենրիխ Մխիթարյանին օրինակին և լսել նրա խորհուրդները, գրված է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կայքում:

Մոուրինյուն համոզված է, որ ակումբի 21-ամյա հարձակվող Անտոնի Մարսյալը պետք է լսի նրան, այլ ոչ թե իր գործակալին, եթե ցանկանում է առաջընթաց ունենալ: Ֆրանսիացի հարձակվողի գործակալը վերջերս հայտարարել էր, որ նրան «Սևիլյա» ուղարկելու «տարբերակ է փնտրում»:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Անիծված դժոխք. Պոգբային ապշեցրել է Մխիթարյանի գոլը

Մարսյալը դարձավ «Մանչեսթեր Յունայթեդի» ռմբարկու անցյալ խաղաշրջանին` 17 գոլի հեղինակ դառնալով, սակայն «Բորոյի» հետ խաղում նրա գոլը դարձավ ֆրանսիացու միայն հինգերորդ գնդակը, որը դարպասն էր ուղարկել այս խաղաշրջանում:

«Նա հրաշալի որակներ ունեցող խաղացող է և կարող է դառնալ թոփ-ֆուտբոլիստ: Մարսյալը խաղում էր, նա կերտում էր, նա գոլի հեղինակ դարձավ, նա պայքարում էր: Գիտեմ, որ նա մեր գլխավոր տաղանդներից մեկն է»,- մեջբերվում է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի խոսքերը:

Ընդ որում, Մոուրինյուն կոչ է արել Մարսյալին՝ հետևել թիմի գործընկեր Հենրիխ Մխիթարյանի օրինակին, որը վաստակել է մարզչի վստահությունը և արդեն երեք գոլի հեղինակ դարձել թիմի վերջին չորս խաղի ընթացքում:

«Ես գիտեի, որ Մխիթարյանը ամենատաղանդավոր ֆուտբոլիստներից մեկն է, բայց ամեն դեպքում, չէի շտապում նրան մարզադաշտ թողնել: Այժմ Հենրիխը կարող է խաղալ նույնիսկ ձախ պաշտպանի դիրքում, եթե թիմը հաղթում է, մենք պետք է ավելի շատ պաշտպանվենք և թիմում պետք է հավասարակշռություն լինի», — ասել է Մոուրինյուն:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Մխիթարյանն աշխարհում առաջինն է, իսկ հայրենիքում նույնիսկ 10 լավագույնների մեջ չէ

«Մարսյալը պետք է լսի ինձ, ոչ թե իր գործակալին: Նա պետք է ամեն օր լսի ինձ մարզումների ժամանակ, և հետևի խորհուրդներիս՝ խաղը լավացնելու համար: Մխիթարյանի ադապտացման գործընթացը ես վերահսկում էի գրեթե ամեն օր: Նրա գործակալը զանգահարում էր ինձ և ասում. «Ձեզ հետ Հենրիխը առաջընթաց կապրի, շարունակեք աշխատել»: Իսկ Մարսյալի հետ իրավիճակում ես թերթերում միայն կարդում եմ. «Մարսյալը մեկնում է «Սևիլյա», «Մարսյալին վարձակալում են», «Մարսյալը երջանիկ չէ»: Անտոնի, ինձ լսել է պետք»,- պարբերականը մեջբերում է «ՄՅ» մարզչի խոսքերը:

Մխիթարյանը 2016 ամռանը Դորտմունդի «Բորուսիայից», որի կազմում խաղում էր 2013 թվականից, տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»` կնքելով չորս տարվա պայմանագիր մեկ տարի երկարաձգելու հնարավորությամբ: Կիսապաշտպանի տրանսֆերի համար ակումբը 42 մլն եվրո է վճարել:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0