ԵՐԵՎԱՆ, 27 դեկտեմբերի — Sputnik. Անգլիայի առաջնության 18-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել «Սանդերլենդի» դեմ խաղում:
Նրա թիմակից, աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստ Պոլ Պոգբային ապշեցրել է Հայաստանի հավաքականի ավագի խփած հրաշալի գոլը:
Armsport-ը գրում է, որ ֆրանսիացին չի թաքցրել իր զարմանքը և, չկարողանալով զսպել հիացմունքը, արտաբերել է. «Անիծված դժոխք» (F…ing hell)։