ԵՐԵՎԱՆ, 28 դեկտեմբերի — Sputnik. Բրիտանական Daily Mail-ն անդրադարձել է 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկների տասնյակին եւ ֆուտբոլի Հայաստանի հավաքականի եւ «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի բացակայությանը:
Դորտմունդի «Բորուսիայի» հետ Գերմանիայի փոխչեմպիոն հռչակված եւ Բունդեսլիգայի ֆուտբոլիստների քվեարկությամբ, մրցաշրջանի լավագույն խաղացող ճանաչված, «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրած նախորդ երեք խաղերում նույնքան գոլ խփած Հենրիխ Մխիթարյանը հայրենիքում նույնիսկ 10 լավագույնների թվում չէ, գրում է պարբերականը՝ անդրադառնալով նաեւ այդ կապակցությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հայտարարությանը:
Հիշեցնենք, որ 2016թ. Հայաստանի լավագույն մարզիկ է ճանաչվել օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը: Հայաստանի մարզական լրագրողների ֆեդերացիայի քվեարկության չափանիշը պարտադրում է նախապատվությունը տալ մեծահասակների աշխարհի, Եվրոպայի առաջնությունների, Օլիմպիական խաղերի չեմպիոնների եւ մեդալակիրների:
Առանց ֆեդերացիաների էլ, Հենիխ Մխիթարյանը հայերիս (և ոչ միայն մեզ) համար լավագույնների թվում է, և որևէ կազմակերպության այլ կարծիք չի կարող փոխել դա, թերևս, տվյալ ֆեդերացիայի տեսակետը զավեշտալի համարելուց զատ։