00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հովիկ Աբրահամյանից մինչև Կարեն Կարապետյան. անցնող կառավարական տարին

© Sputnik / Asatur YesayantsПремьер-министр пригласил представителей СМИ на новогодний прием
Премьер-министр пригласил представителей СМИ на новогодний прием - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի կառավարական կյանքը պայմանականորեն կարելի է բաժանել 2 փուլի՝ կապված Հովիկ Աբրահամյանի և Կարեն Կարապետյանի վարչապետության հետ: Տարբեր հայացքներ, տարբեր մոտեցումներ ու գործելաոճեր: Իսկ արդյունքը դեռ ընդգծված կերպով նկատելի չէ:

Գոհար Սարգսյան, Sputnik.

2016 թվականի առաջին ամիսները կառավարության կյանքում հիշարժան չեղան. հերթական ու հերթապահ նախադասություններ, օրենքի նախագծերի երկար-բարակ տեքստեր:

Միայն ընթացիկ տարվա հունիսից հնչեցին հանձնարարականներ, որոնք արտաքնապես տպավորիչ էին, իսկ ներքուստ՝ դատարկ կամ չիրականացող:

Зал заседаний Правительства РА - Sputnik Արմենիա
Վարչապետները գալիս ու գնում են. Հովիկ Աբրահամյանը 13-րդն էր

Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի հանձնարարականով սկսեցին կրճատել նախարարությունների մեքենաները: Բայց մամուլին հայտնի դարձավ, որ կրճատվող մեքենաները հին էին և ոչ պիտանի:

Հունիսի 2-ին կայացած հեթական նիստի ժամանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը բարձրաձայնեց Հայաստանում առկա մենաշնորհի մասին: 

«Ինձ մոտ կայացած քննարկումների արդյունքում եզրահանգել ենք, որ սոցիալական նշանակություն ունեցող կարևորագույն ապրանքային շուկաները, ինչպիսիք են շաքարավազի, ալյուրի, ցորենի, ձեթի, բրնձի, հնդկաձավարի, կարագի, մարգարինի, բանանի, նարնջի, մանկական սննդի, թռչնի մսի, դեղորայքի, բենզինի և դիզելային վառելիքի շուկաները, թեև ֆորմալ առումով մենաշնորհային չեն, սակայն հանրության կողմից ընկալվում են որպես մենաշնորհ»,- ասաց Աբրահամյանը:

Մեկ ամիս անց էլ անդրադարձավ ևս մեկ ցավոտ խնդրի՝ ովքեր և ինչպես են դառնում դպրոցի տնօրեններ: «Խնամի-ծանոթ-բարեկամ» գործուն տարբերակին այդպես էլ այլընտրանք չգտնվեց:

«Դպրոցի ղեկավարի նշանակումը, սկսած նրա հավաստագրումից մինչև ընտրությունը, պետք է դառնա պարզ ու թափանցիկ»,-ասաց նա։

Արդեն օգոստոսին մամուլում հրապարակումներ հայտնվեցին, թե Հովիկ Աբրահամյանը հրաժարական է տալու: Ցնցող ալիքին հաջորդեցին կանխատեսումները՝ ով կդառնա ՀՀ հաջորդ վարչապետ:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
Հրաժեշտ վարչապետին. երբ գալիս է նոր վարչապետը

Սեպտեմբերի 8-ին ընթացավ կառավարության հերթական նիստը: Լրագրողներն իրենց համար հատկացված սրահում հետևում էին նիստին՝ հոգու խորքում կանխատեսելով, որ հայտարարությունը հենց այդ օրն էր լինելու:

Այդպես էլ եղավ: Հովիկ Աբրահամյանն ասաց՝ հայտարարություն ունի: Բոլոր հնարավոր պատճառաբանություններով ու մեկնաբանություններով սկսեց ու ավարտեց՝ հրաժարական է տալիս:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլորիդ համատեղ աշխատանքի համար և հայտնել, որ որպես քաղաքական կյանքի ակտիվ մասնակից, ես կշարունակեմ հասարակությունում առկա անջրպետները հաղթահարելու իմ առաքելությունը»,- խոսքն այսպես եզրափակեց Հովիկ Աբրահամյանը:

Շատ քիչ անցավ հայտնի դարձավ նոր վարչապետի անունը՝ Կարեն Կարապետյան. տարիներ առաջ նա քաղաքապետի պաշտոնից հրաժարվել էր «դրայվի» փնտրտուքներով:

Կարեն Կարապետյանը նոր խոսք ու մտածողություն բերեց կառավարություն: Ընդամենը մի քանի ամսում նրա կիրառած բառերն ու արտահայտությունները շրջանառվեցին հասարակական ու քաղաքական դաշտում: Դրանցից են՝ «պրիմիտիվ գողություն», «կծըֆըռ», «լակոնիկ խոսեք»:

Ի դեպ, կարճ ու կոնկրետ չխոսելու համար առաջին «նկատողությունը» ստացավ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը: Դրանից հետո բոլոր նախարարներն աշխատեցին, որ օրենքի նախագծերը ներկայացվեն հնարավորինս պարզ, մատչելի ու կարճ տեքստերով: Իհարկե, դա փոքր-ինչ դժվար է ստացվում արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի մոտ:

Карен Карапетян - Sputnik Արմենիա
100 օրվա համարձակ, անկեղծ, կոնկրետ, էֆեկտիվ ու հումորով կյանք

Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ իր նախորդի պես կողմնակից է նախարարություններում ու դրանց կից ՊՈԱԿ-ներում օպտիմալացմանը, դպրոցի տնօրեն ընտրելու «ավանդույթի» փոփոխությանը: Հանձնարարականների բովանդակությունը գրեթե նույնն է, ներկայացման ձևն է տարբեր: Հասարակ քաղաքացիներն էլ անհամբերությամբ սպասում են հանձնարարականների իրականացմանը:

Վարչապետ Կարապետյանի ամենաքննարկվող հանձնարարականն ապօրինի հարստացումը քրեականացնելու օրենքի նախագիծ մշակելն էր: Միայն թե այստեղ էլ մամուլը գտավ նրբություններ, որոնք խամրեցրին հանձնարարականի արտաքին փայլը, քանի օր օրենքի նախագիծը չէր վերաբերում մինչև 2017 թվականի ամռանը հարստացած պաշտոնյաներին:

2016 թվականը մոտենում է հանգուցալուծմանը: Կտրուկ փոփոխություններից մարդկանց ակնկալիքները չեն մարում: Առջևում ընտրություններն են. տեսնելու ու լսելու շատ բան կլինի:

Ամանորի գիշերը գուցե գտնվեն մարդիկ, որոնց երազանքը կապված կլինի օրինավոր և իրավունքի գերակայությամբ առանձնացող երկիր ունենալու հետ:

Լրահոս
0