00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
8 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեկ րոպե լռություն և տարվա ամփոփում

© Sputnik / Ани ЛипаритянСоветник-посланник Посольства России в Армении Андрей Иванов
Советник-посланник Посольства России в Армении Андрей Иванов - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան կազմակերպած լրագրողների հետ տարվա ավանդական ամփոփիչ հանդիպումը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ դեկտեմբերի 25-ին Ռուսաստանի պաշտպանության նախարարության Տու–154 ինքնաթիռի ավիաաղետի զոհերի։

ԵՐԵՎԱՆ, 26 դեկտեմբերի — Sputnik. Այս տարին դժվար տարի էր Հայաստանի, Ռուսաստանի և բոլոր այն երկրների համար, որոնք հասկանում են, թե ինչ է կատարվում աշխարհում, տարվա ամփոփիչ հանդիպման ժամանակ լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան խորհրդական-դեսպանորդ Անդրեյ Իվանովը։

Նրա խոսքով` այսօր ամենաարդիական խնդիրը շարունակում է մնալ ահաբեկչության դեմ պայքարը։

Դժվար տարի

Խորհրդական-դեսպանորդը նշեց, որ Ռուսաստանի Դաշնությունում այսօր սգո օր է` կապված նախօրեին տեղի ունեցած ողբերգության հետ, որն ավելանում է այն բոլոր դաժան իրադարձություններին, որոնք տեղի ունեցան այս տարի։

Вид на город Сочи. 25 декабря 2016 год - Sputnik Արմենիա
Տու-154-ի կործանումը. հրապարակվել է մահացածների ցուցակը

«Սկսվեց տարին Ղարաբաղում իրավիճակի կտրուկ սրացմամբ, մի շարք զինծառայողներ, քաղաքացիական անձինք զոհվեցին, եղան անմեղ զոհեր։ Մենք գիտենք նաև, որ տեղի ունեցան բարբարոսական քայլեր` ադրբեջանցի զինծառայողների, սադրիչների, ահաբեկիչների կողմից։ Կարելի է տարբեր կերպ կոչել նրանց։ Բայց նորմալ մարդն իրենց թույլ չի տա ծաղր ու ծանակի ենթարկել ռազմագերիներին կամ զոհվածների դիերը», — նշեց նա։

Հաջողություններ

Դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցն ավելացրեց նաև, որ չի կարելի չնկատել այն դրականը, ինչ կատարվել է անցնող 2016 թվականին։

«Մենք վստահ կարող ենք խոսել նաև անցնող տարվա դրական կողմերի մասին։ Ես կցանկանայի նշել ՀԱՊԿ-ում Հայաստանի նախագահությունը։ Այն ոչ թե հաջող, այլ շատ հաջող էր, քանի որ անդամ երկրները երկար տարիներ չէին կարողանում համաձայնեցնել հավաքական անվտանգության ռազմավարությունը», — ասաց ռուսական դեսպանատան խորհրդական-դեսպանորդը։

Իվանովի խոսքով` հայկական նախագահությունն այս տարվա լուրջ արդյունքներից է։ Որոշումներ են կայացվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոն ստեղծելու, ՀՕՊ միավորված խմբավորման համաձայնագրի, կազմակերպության զորավարժությունների անցկացման մասին։

Дмитрий Песков - Sputnik Արմենիա
ՀԱՊԿ երկրների առաջնորդները կքննարկեն նոր գլխավոր քարտուղարի թեկնածությունը

Նա նշեց, որ ՀԱՊԿ հոկտեմբերյան նիստի գլխավոր արդյունքներից մեկը ահաբեկչական սպառնալիքին հակազդելու լրացուցիչ միջոցների ձեռնարկումն է։

Իվանովը հիշատակեց նաև Հայաստանի մարդասիրական կեցվածքը, որ ցուցաբերվել է սիրիացի ժողովրդին, սիրահարներին և ոչ միայն։

2016 թվականը նրա համար մարդասիրական օգնության տեսանկյունից աննախադեպ էր։

Հայաստանն ու ԵՏՄ-ն

Հայաստանի անդամակցությունը ԵՏՄ-ին նույնպես լավատեսություն է ներշնչում, կարծում է Իվանովը։ Նրա խոսքով` կարճ ժամանակ է անցել միության ստեղծումից, սակայն արդեն լուրջ հեռանկարներ կան։

Видеомост в пресс-центре Sputnik Aрмения. Левон Степанян - Sputnik Արմենիա
Փորձագետ. ՀԱՊԿ–ն պետք է զինվորականների ինտերնացիոնալ կազմ ստեղծի

«Արդյունքները Հայաստանը համար գոհացնող էին, պետբյուջե մտնող գումարներն ավելացան։ Պաշտոնական տվյալների համաձայն` Հայաստանը տարվա արդյունքներով եվրասիական մաքսային վճարներից 52-53 մլրդ դրամ պետք է ստանա։ Իհարկե, հաշվի առնելով վերջին երկու տարում տեղի ունեցող իրադարձությունները և Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, կարելի է ասել, որ ձեռքբերված արդյունքները դրական են։ Մենք առաջ ենք շարժվում, տեղում չենք դոփում։ Միգուցե, դանդաղ, ոչ այդքան արագ, ինչպես սպասում էր ԵՏՄ անդամ երկրների բնակչությունը, սակայն առաջ ենք գնում։ Ինձ թվում է, որ դա ամենակարևորն է», — ասաց Իվանովը։

Անդրեյ Իվանովը նկատեց, որ այս առումով հայ-ռուսական համագործակցությունը խորանալու է նաև հետագայում։

Նյութի ռուսերեն տարբերակը

 

Լրահոս
0