00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մինչև 110 կգ ծանրաձողն իրեն ենթարկող Գրետայի տնային «ռեկորդը»

Грета Варданян
Բաժանորդագրվել
1988 թվականի երկրաշարժից որոշ ժամանակ անց Հայաստանին ձեռք մեկնած Ավտրիայի կառավարությունը Գյումրիում մի թաղամաս կառուցեց: «Ավտրիական» կոչվող թաղամասը հիմնականում բնակեցվեց նույն դարդ ու ցավով՝ հաշմանդամության խնդիր ունեցող անձանցով:

ԵՐԵՎԱՆ, 19 դեկտեմբերի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Գրետա Վարդանյանի (Խնձրցյանի) պապիկն այս թաղամասում տուն ստացավ՝ երկրաշարժից փլված տան, մահացած որդու ընտանիքի ու որդու ընտանիքից ողջ մնացած միակ թոռնուհու՝ Գրետայի արտոնությունները հաշվի առնելով:

Գրետան այդ ժամանակ 2 տարեկան էր և ծնողների ու քրոջ կորուստը հետո էր զգալու, իսկ մինչ այդ ֆիզիկական էր ցավը՝ ոտքերի կորուստն էր։ Աղջիկը հենց այդ հասակից զրկվեց ոտքերից, բայց տարիների ընթացքում Գրետան այնքան ուժ գտավ իր մեջ, որ, ֆիզիկական խնդիրը հաշվի չառնելով, նպատակասլաց՝ իր առջև դրված մի շարք խնդիրներ լուծեց:

Стас Назарян - Sputnik Արմենիա
Մեկ ոտքով ծառայեց բանակում և սպորտի վարպետ դարձավ

Մարզական աշխարհում Գրետային այսօր շատերը գիտեն: Իսկ այդ ամենն, ինչպես ինքն է ասում, սպորտի շնորհիվ եղավ։ Նա մասնակցություն ունեցավ պարաօլիմպիկ խաղերին:

Փոքրամարմին Գրետան նախ հաշմադամի սայլակի մրցավազքում, ապա ձեռնամարտում փորձեց ուժերն ու հաջողություններ գրանցեց, իսկ ծանրամարտով ավելի ուշ զբաղվեց, բայց ավելի նվիրումով, արդյունքում ՝ միայն 2016 թվականի Ռիո-դե-Ժանեյրոյում, 15-րդ Պարալիմպիկ խաղերում, 55 կգ քաշային կարգում զբաղեցրեց 5-րդ տեղը՝ հաջող կատարելով բոլոր երեք մոտեցումները։ Իսկ մինչ այդ Գրետան մասնակցել էր հաշմանդամային սայլակավազքի, ձեռնամարտի տարբեր մրցումների։

2007 թվականից արդեն ծանրաձողն իրեն հոբբի դարձրեց. առաջին մրցումն իսկ հաջողություն բերեց՝ Հունաստանում կայացած եվրոպայի բաց առաջությանը երկրոդ պատվավոր հորիզոնական, 2011-ին Դուբայում՝ կրկին 2 րդ, իսկ 2013-ին՝ 3-րդ պատվավոր հորիզոնականը: Եղել են նաև բազկամարտի ու ծանրամարտի մրցումներ:

110 կգ ծանրաձողն իրեն ենթարկող Գրետան ամեն տեսակի դժվարություն տանելի ու լուծելի է համարում, հատկապես հիմա, երբ ունի մշտական աշխատանք ԱԻ նախարարության Շիրակի մարզային փրկարարական վարչությունում, սիրած զբաղմունք՝ ծանրամարտը, իսկ ամենակարևորը 7- ամյա դուստրն է՝ չարաճճի Օֆելյան, հանուն որի մայրն իր հաղթանակներն ու ձեռքբերումները գրանցում է։ Ամեն ինչ հաղթահարելի է։

© Sputnik / Armenuhi Mkhoyan Գրետա Վարդանյան
Գրետա Վարդանյան - Sputnik Արմենիա
1/6
Գրետա Վարդանյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գրետա Վարդանյանի տունը
Գրետա Վարդանյանի տունը - Sputnik Արմենիա
2/6
Գրետա Վարդանյանի տունը
© Sputnik / Armenuhi Mkhoyan 14 մարդ` մի բնակարանում
14 մարդ` մի բնակարանում - Sputnik Արմենիա
3/6
14 մարդ` մի բնակարանում
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գրետա Վարդանյան. Պարալիմպիկ խաղեր. Ռիո
Գրետա Վարդանյան. Պարալիմպիկ խաղեր. Ռիո - Sputnik Արմենիա
4/6
Գրետա Վարդանյան. Պարալիմպիկ խաղեր. Ռիո
© Sputnik / Arpi Beglaryan Սպորտի վարպետ` Գրետա Վարդանյան
Սպորտի վարպետ` Գրետա Վարդանյան - Sputnik Արմենիա
5/6
Սպորտի վարպետ` Գրետա Վարդանյան
© Sputnik / Armenuhi Mkhoyan Գրետա Վարդանյանի տունը
Գրետա Վարդանյանի տունը - Sputnik Արմենիա
6/6
Գրետա Վարդանյանի տունը
1/6
Գրետա Վարդանյան
2/6
Գրետա Վարդանյանի տունը
3/6
14 մարդ` մի բնակարանում
4/6
Գրետա Վարդանյան. Պարալիմպիկ խաղեր. Ռիո
5/6
Սպորտի վարպետ` Գրետա Վարդանյան
6/6
Գրետա Վարդանյանի տունը

Միակ խնդիրը, որի մասին Գրետան բարձրաձայնեց, տան հարցն է՝ 41 բնակելի մակերես ունեցող տանն այսօր 14 անձով են բնակվում:

«Չեմ սիրում դժգոհել ու խնդրել, բայց 14 անձով այս տանն ապրելն, իրոք, դժվար է։ Տարբեր ընտանիքներ ենք` ես` դստերս հետ՝ մի սենյակում, պապիկս ու տատիկս, մյուս հորեղբորս ընտանիքը՝ հյուրասենյակում, իսկ տատիկիս քույրը գիշերը խոհանոցում է քնում »,-նշեց Գրետան:

Руководитель филиала Союза инвалидов Пюник в Гюмри Армине Никогосян, пострадавшая в результате землетрясения - Sputnik Արմենիա
Սկսել ամենադժվարից. երկրաշարժն Արմինեին ցնցեց, բայց չկործանեց

Խնդիրն ավելի է սրվում ցուրտ եղանակներին, երբ տան կահույքին ավելանում է նաև վառարանը. առանց այն էլ նեղ տանը հաշմանդամության խնդիր ունեցող աղջիկը սայլակը չի կարողանում օգտագործել:

«Մի տանիքի տակ 4-5 ընտանիքի ապրելը մի շարք դժվարություններ է իր հետ բերում, իսկ ամենադժվարը ձմռանը վառարանի ժամանակ է, երբ չեմ կարող օգտվել սայլակից: Թեկուզ 1 սենյականոց բնակարան եթե լիներ իմ ու դստերս համար, այլ բան չեմ ուզում: Միակ խնդիրը դա է։ Ես ունեմ աշխատանք և մարզական հաջողություններ և շատ հարցեր կարող եմ լուծել։ Միակ խնդիրը տան հարցն»,-ավելացնում է Գրետան:

Խոնավությունից սևացած պատերը չեն հիմնական խնդիրը, այլ տեղաշարժվելու սահմանափակումը: Գրետան նույնիսկ չկարողացավ մեզ ցույց տալ այն բոլոր մեդալներն ու գավաթները, որոնք ստացել է իր մարզական հաջողությունների համար, դա արեց դստեր օգնությամբ:

«Փյունիկ» հաշմանդամների միության նախագահ Հակոբ Աբրահամյանը վստահեցնում է՝ այս խնդիրը խանգարում է մարզումներին, այն դեպքում, երբ բոլորը Գրետային հաջորդ պարալիմպիկ խաղերի ոսկե մեդալակիր են համարում։

 

Լրահոս
0