00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կյանքն օտարության մեջ. հայ տղան Բելառուսում

© Sputnik / Виктор ТолочкоКарен Мурадян
Карен Мурадян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Կարեն Մուրադյանն արդեն երկար տարիներ ի վեր ապրում է Բելառուսում: Միգրացիայի միջազգային օրվա կապակցությամբ նա Sputnik Բելառուսին պատմել է, թե ինչպես է ընտանիքի հետ տեղափոխվել Բելառուս:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Կարեն Մուրադյանը Բելառուս է եկել դեռ 1999 թվականին: Ավարտել է բելառուսական դպրոցն ու համալսարանը, իսկ այժմ դասավանդում է Բեալռուսի պետական տնտեսագիտական համալսարանում, երկրից հեռանալու մտադրություն էլ չունի: Sputnik Բելառուսի թղթակիցը Մուրադյանի հետ զրուցել է բելառուսական հյուրընկալության, երկրի զարգացման հեռանկարների և իհարկե, աղջիկների մասին:

«Այստեղ կարող եմ ինչ-որ բանի հասնել»

Կարենը պատմել է, որ իր ընտանիքը Բելառուս է տեղափոխվել, որովհետև այնտեղ հանգիստ է. հենց դա է եղել այն հիմնական գործոնը, որը ստիպել է Բելառուս մեկնել: Այսօր, երբ Կարենն ակտիվորեն զբաղվում է իր կարիերայով, մի կարևոր բան է հասկացել` Բելառուսում նա ավելի հեշտությամբ է կարողանում ինքնահաստատվել:

Площадь Армении в Монтевидео - Sputnik Արմենիա
Հայերը մի բուռ սեր ու երախտիք են տարել Ուրուգվայ

«Երբ մեկնում էինք Հայաստանից, այնտեղ ոչինչ հնարավոր չէր անել առանց կապերի և ծանոթության: Բելառուսում ավելի շատ նայում են քո արդյունքներին, առանց ծանոթ-բարեկամների էլ կարող եմ ինքնադրսևորվել և հաջողության հասնել», — ասել է նա:

Այժմ երիտասարդը ոչ միայն դասավանդում է ԲՊՏՀ-ում, այլև աշխատում իր թեկնածուական թեզի վրա` ուսումնասիրում է փոքր տնտեսությունների դերը ինտեգրացիոն միավորումներում:

«Ուսումնասիրության առարկան հետաքրքիր է և՛ Բելառուսի, և՛ Հայաստանի համար, քանի որ երկու պետություններն էլ կախում ունեն այդ միավորումների կենտրոններից: Սակայն երկու երկրում էլ այսօր անչափ կարևորվում է մարդկային գործոնը, և դա ճիշտ է», — ասել է զրուցակիցը:

«Ի՞նչ վատ բան կա «շոկոլադկա» մականունի մեջ»

Բելառուսում Կարենն իր ազգության պատճառով գրեթե ոչ մի խնդրի չի բախվել: Նրա խոսքով` բելառուսները շատ բաց և հյուրասեր մարդիկ են, իսկ վերջին անգամ ազգանվան հետ կապված բացասական արձագանք լսել է միայն դպրոցում:

«Երբ վիճում էինք մանրուքների պատճառով, ինչ-որ մեկը կարող էր որևէ տհաճ բան ասել: Դպրոցում չորս մականուն ունեի, դրանցից մեկը` «շոկոլադկան» էր: Բայց ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, հակառակը` քաղցր և մուգ, ամեն ինչ լավ է», — ծիծաղում է Կարենը:

Մուրադյանի խոսքով` բելառուսներն օգնել և աջակցել գիտեն: Որպես ասածի ապացույց՝ նա նշել է այն փաստը, որ համալսարանի միջազգային բաժինը կարողացել է համոզել Կրթության նախարարությանը, որ նրան ուսման վերցնեն առանց լեզվի կուրսեր անցնելու:
Երիտասարդը խնդիրներ չունի նաև հակառակ սեռի հետ շփման հարցում. աղջիկներն ուշադրություն չեն դարձնում նրա ազգությանը:

Բելառուսը կարող է Ֆրանսիա՞ դառնալ

Կարենն Արտագաղթի միջազգային կազմակերպության կազմակերպած «Ես փախստական եմ» նախագծի մասնակից է: Թեև իր կարգավիճակի պատճառով Բելառուսում ոչ մի խնդրի չի բախվել, այնուհանդերձ հարցին ավելի լայնորեն է մոտենում` կարծելով, որ միգրացիոն քաղաքականության պատճառով հանրապետությունը կարող է մի շարք խնդիրների բախվել ապագայում:

Предстоятель Грузинской епархии Армянской Апостольской церкви епископ Вазген Мирзаханян в гостях у Sputnik Армения - Sputnik Արմենիա
Եկեղեցին փոքր հայրենիք է դրսում. Վրաստանի հայերը

«Բելառուսը նույնիսկ չափից ավելի հյուրընկալ և բարյացակամ երկիր է: Մենք տեսնում ենք, թե ինչ է կատարվում աշխարհում, ինչպես են թափ հավաքում տարբեր կոնֆլիկտները: Երբեմն լուրերում կարդում եմ աֆղանների կամ այլ քաղաքացիների մասին, որոնք փորձում են Եվրոպա հասնել Բելառուսի տարածքով: Կարևոր է, որ բոլորն անխտիր չկարողանան մնալ այստեղ, որ երկրում հանգիստ մթնոլորտ տիրի», — կարծում է Կարենը:

Sputnik-ի զրուցակիցը համոզված է՝ միգրացիոն քաղաքականություն մշակելիս պետք չէ «դռները լայն բացել», այլ պետք է ստուգումներ ու ընտրություն կատարել:

«Երկրում պետք է թողնել օրինապահ ու ազնիվ մարդկանց, նրանց, ովքեր իսկապես արժանի են դրան: Եվ թույլ չտալ, որ այստեղ տեղափոխվեն նրանք, ովքեր կարող են հիվանդություններ կամ ահաբեկչություն բերել իրենց հետ, ինչպես դա եղավ Ֆրանսիայում», — ավելացրել է նա:

Կարենն ընդգծել է, որ պետք է սեփական վերաբերմունքն ունենալ արտագաղթի հաաարցում` հաշվի առնելով ժամանակակից մարտահրավերներն ու երբեմն մի փոքր խիստ լինել:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0