00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայերը մի բուռ սեր ու երախտիք են տարել Ուրուգվայ

© Sputnik / Patrícia ÁlvaresПлощадь Армении в Монтевидео
Площадь Армении в Монтевидео - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայոց ցեղասպանության փաստն առաջինը ճանաչած երկրում՝ Ուրուգվայում, այնքան սովորական ու ընդունված է լահմաջո ուտելը, ինչպես, ասենք, պիցցան: Լահմաջոն Ուրուգվայ են «հասցրել» հայերը:

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Ամեն քայլափոխի կարող ես որևէ ռեստորան մտնել ու լահմաջո պատվիրել այնպես, ինչպես չիվիտո կպատվիրես: Լահմաջոն հայերի պատրաստած ուտեստն է՝ բարակ լոշիկի վրա մսի շերտով, չիվիտոն՝ Ուրուգվայի դասական սթեյք-սենդվիչը, գրում է Sputnik Մունդոն:

© Sputnik / Patrícia ÁlvaresՀայ համայնքի մեծարանքը՝ Ուրուգվային 12/10/1971թ.
Надпись: В знак благодарности Уругваю от армянской общины. Площадь Армении в Монтевидео  - Sputnik Արմենիա
Հայ համայնքի մեծարանքը՝ Ուրուգվային 12/10/1971թ.

«PedidosYa»-ն Մոնտեվիդեոյում սննդի առաքման առցանց հարթակ է, որտեղ գրանցված հաստատություններից 38-ը լահմաջո են առաջարկում: Ցանկացած սուպերմարկետում կարելի է լահմաջո գնել՝ սառեցված վիճակում: Ուրուգվայում լահմաջոն ուտում են այնպես, ինչպես պիցցան, և լահմաջոն այլևս էկզոտիկ ուտեստ չէ ուրուգվայցիների համար:

«Այսօր ցանկացած հաստատություն լահմաջո է վաճառում: Ուրուգվայի հայերը լիովին ինտեգրվել են տեղի հասարակությանն ու Ուրուգվայի հանրության անբաժանելի մասն են կազմում»,- Sputnik-ին է ասել Ուրուգվայի հայկական երիտասարդական միության անդամ Արի Շամլյանը:

«Այստեղ դպրոցներ ունենք, եկեղեցիներ, սպորտային թիմեր, ինչպես նաև ռադիոհաղորդումներ, որոնք գրավում են անգամ այն ուրուգվայցիներին, որոնք ոչ մի ընդհանուր բան չունեն Հայաստանի հետ»,- նշել է նա:

© Sputnik / Patrícia ÁlvaresՀայաստանի հրապարակը Մոնտեվիդեոյում
Площадь Армении в Монтевидео  - Sputnik Արմենիա
Հայաստանի հրապարակը Մոնտեվիդեոյում

Հայկական ազգանուններն էլ վաղուց օտար չեն ուրուգվայցիների համար. զբոսաշրջության նախարար Լիլիամ Քեշիշյանն ու Հանրապետության Համալսարանի (Universidad de la República) ռեկտոր Ռոբերտո Մարգարյանը երկրի ամենահայտնի դեմքերից են: Ուրուգվայի հայ համայնքը գերազանցում է 15 000-ը:

Ըստ Շամլյանի՝ տեղի մշակույթին ինտեգրվելու ապացույցն այն է, որ Ուրուգվայում չկա «փոքր Հայաստան» հասկացություն, այսինքն՝ չկան թաղամասեր կամ գյուղեր, որտեղ հայերը մեծամասնություն են կազմում: Բուենոս Այրեսում, օրինակ, լահմաջո ուտելու համար պետք է համապատասխան հաստատություն փնտրել քաղաքի կոնկրետ թաղամասերում:

Երիտասարդը նշել է, որ հայերի համար միգրացիայի կենտրոն է շարունակում մնալ Արգենտինան, իսկ Ուրուգվայն այդքան էլ մեծ թվով հայազգի միգրանտների չի ընդունում: Ըստ Շամլյանի՝ հայ համայնքը հիմնականում կենտրոնացած է Արգենտինայում, Ուրուգվայում, Բրազիլիայում, Չիլիում և Մեքսիկայում: Հյուսիսային Ամերիկայում հայերը հիմնականում բնակություն են հաստատում Լոս Անջելեսում:

«Հաշվարկված է՝ Լոս Անջելեսում ավելի քան 1.5 միլիոն մարդ կա, որ հայկական ծագում ունի», — ասել է Շամլյանը:

© Sputnik / Patrícia ÁlvaresՈւրուգվայ, ընդունիր քո որդեգրած հայ զավակների կողմից երախտագիտության և հավատարմության այս խորհրդանիշը
Площадь Армении в Монтевидео  - Sputnik Արմենիա
Ուրուգվայ, ընդունիր քո որդեգրած հայ զավակների կողմից երախտագիտության և հավատարմության այս խորհրդանիշը

Նշված երկրներում հայ համայնքը համախմբված է հատկապես մի հարցի շուրջ, այն է՝ Օսմանյան կայսրությունում 1915թ-ին իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչումը: Հենց 1915 թվականի դեպքերն են ստիպել, որ Թուրքիայից տեղահանված հայերն այլ երկրներ արտագաղթեն ու հայկական համայնքներ ձևավորեն օտար ափերում:

Այսօր Հայոց ցեղասպանության փաստը ճանաչող երկրների թիվն արդեն գերազանցել է երկու տասնյակը, բայց պետք է նշել, որ այդ երկրների շարքում առաջինը հենց Ուրուգվայն է հայերի կոտորածը որպես պատմական իրողություն ընդունել դեռ 1965 թ.-ին:

Լրահոս
0