00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:19
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:45
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տոներն են մոտենում. հայերի տոնական «նշանները»

© Sputnik / Asatur YesayantsНовогодняя ярмарка на Северном Проспекте в Ереване
Новогодняя ярмарка на Северном Проспекте в Ереване - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նոր տարին և Սուրբ ծնունդը երկար սպասված տոներ են աշխարհի բազմաթիվ երկրներում: Բայց յուրաքանչյուր երկիր տոները նշելու իր առանձնահատկություններն ունի: Հայաստանն էլ բացառություն չէ:

ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի — Sputnik. Բոլոր ժողովուրդները յուրովի են նշում Ամանորը, յուրահատուկ ավանդույթներով ու սովորություններով: Sputnik Գրուզիան «Նոր տարի. աշխարհի ժողովուրդների ավանդույթները» թեմայով հոդված է հրապարակել, որում ներկայացրել է նաև հայկական ավանդույթները:

Նոր տարին, ըստ հայկական ավանդույթի, անցյալի վերաիմաստավորման խորհրդանիշ է: Հայերն այդ տոնը նշում են անհիշելի ժամանակներից: Հազարամյակների ընթացքում տոնը նշելու ժամանակը փոփոխվել, հետ ու առաջ է ընկել։ Խոր անցյալում հայոց նախնիները Ամանորը տոնել են գարնան զարթոնքին՝ Արեգ ամսին մարտի 21-ի գիշերահավասարի օրը, Նավասարդը (hայկական տոմարի առաջին ամսվա անվանումը, որը նշանակում է «նոր տարի») նշել են օգոստոսի 11-ին, դե իսկ Նոր տարին էլ՝ հունվարի 1-ին:

Главная елка. Ереван - Sputnik Արմենիա
Երևանը պատրաստվում է Ամանորին. ե՞րբ կվառվեն երկրի գլխավոր տոնածառի լույսերը

Հայերը հին ասացվածք ունեն. «Առանց գինու Նոր տարին կգա, առանց նգածաղկի` կուշանա»: Հնում նգածաղիկը ամենատարածված համեմունքն է եղել: Այս ախորժաբեր ծաղիկն աճում էր Արարատ լեռան լանջերին: Մարդիկ հավաքում ու չորացնում էին այն, հետո տարածում ամբողջ Հայաստանով: Անկախ բնակության վայրից, հայն Ամանորի կերակրատեսակները պատրաստելիս միշտ օգտագործում էր չորացրած նգածաղիկը: Այս ավանդույթը հայ ժողովրդի միասնականության խորհրդանիշն էր:

Հայաստանի գրեթե բոլոր շրջաններում հայտնի էր «Կախու», «Կախուկ» կամ «Գոտեկախի» սովորույթը, որն արևելյան Հայաստանում հայտնի էր նաև: երիտասարդ աղջիկներն ու պատանիները Նոր տարվա նախորդ գիշերը փոքրիկ խմբերով տոպրակներ, գուլպաներ կամ կողովներ առած շրջում էին երդիկից երդիկ և դրանք պարանով երդիկից ցած իջեցնելով` բարեմաղթանքի երգեր էին ասում ու շնորհավորում տնեցիներին: Տանտիկինը կախվածի մեջ զանազան ուտելիքներ էր լցնում: Արցախում և Սյունիքում գոտեկախի սովորույթը հայտնի էր հակառակ տարբերակով: Պատրաստում էին ընկույզի, չոր մրգերի ու եփած հավերի շարան, որը կոչվում էր «Ճլոլունք», և իջեցնում էին հարազատների, իսկ ավելի հաճախ` խնամիների երդիկից ցած:

Ամանորի ավանդույթների մի մասն անմիջականորեն կապված էր կրակի, ծառերի, ջրի պաշտամունքների հետ: Հայաստանի առանձին շրջաններում Նոր տարվա երեկոյան ընդունված էր «կաղանդելը»: Տարբեր շրջաններում Նոր տարվա երեկոյան այրում էին «տարեմտի քյութակ»` մեծ գերան, որի մի ծայրը դրվում էր կրակի մեջ և այրվելու ընթացքում այն աստիճանաբար ներս էին հրում: Այն վառելուց հետո ածուխը թաղում էին դաշտերում, որպեսզի նոր տարին բերքառատ լինի, կորուստներ չլինեն:

Армянский дед Мороз - Каханд пап - Sputnik Արմենիա
Կաղանդ պապի վերադարձը

Դարերի ընթացքում, և իհարկե, շատ բան է փոխվել, Բայց Նոր տարին այսօր էլ հայերի ամենասպասված և ամենաուրախ տոնն է:

Սովորաբար Ամանորը Հայաստանում դիմավորում են ընտանիքի հետ, առատ սեղանի շուրջ: Հատկանշական է, որ հունվարի 1-ին ուտեստների ցանկում, ըստ հին ավանդույթի, ներառվում էին այնպիսի ուտեստներ, որոնց անվան մեջ կար Ն տառը` Նգածաղիկ, Նուռ, Նուշ և այլն: Նոր տարվա ավանդական ուտեստներից են նաև «անուշ ապուրը» և «ղափաման»: Մինչև օրս էլ Հայաստանի որոշ շրջաններում տոնական «տարեհաց» են պատրաստում: Իհարկե, սեղանից անպակաս են գինին ու կոնյակը: Հայաստանում Նոր տարվա մանկական միջոցառումներին ավանդաբար դիմավորում են Ձմեռ կամ Կաղանդ պապերին՝ Ձյունանուշի հետ կամ առանց նրա, հնչում են հայկական ժողովրդական և ժամանակակից երգեր:

Հայաստանում Սուրբ ծնունդը նույնպես առանձնահատուկ է նշվում: Այդ օրը բոլորի տանը չամիչով փլավ ու ձուկ է լինում, շատերը կուլիչ են թխում, մեջը մետաղադրամ դնում. համարվում է, որ տարին բարեհաջող կլինի նրա համար, ով կգտնի մետաղադրամը: Որպեսզի գալիք տարին վիշտ չբերի իր հետ, մինչ կերակուրներին անցնելը, մարդիկ մի գդալ մեղր են ուտում: Հին ավանդույթի համաձայն` հրավիրված հյուրերն ու հարևանները տուն մտնելիս ընդեղեն են շաղ տալիս սենյակում:

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0