00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կաղանդ պապի վերադարձը

© Sputnik / Асатур ЕсаянцАрмянский дед Мороз - Каханд пап
Армянский дед Мороз - Каханд пап - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայ մանուկները սովոր են, որ Ամանորին քաղաքի փողոցներում պետք է հանդիպեն ռուսական Ձմեռ պապին ու արևմտյան Սանտա Կլաուսին, ու շատերն արդեն մոռացել են հայրենական Կաղանդ պապի գոյության մասին

Անի Լիպարիտյան, Sputnik.

Հայտնի չէ, թե Կաղանդ պապը քանի տարեկան է, սակայն նա իր ուրույն պատմությունն ունի:

Sputnik Արմենիա պորտալը հանդիպել է հայկական հեքիաթի իրական հերոսին ու մի շարք հետաքրքրաշարժ պատմություններ իմացել նրա մասին: Գաղտնիքը բացահայտել է հայկական մշակույթի ու ավանդույթների պահպանման հարցերով զբաղվող DeemCommunications կազմակերպության գործադիր տնօրեն Րաֆֆի Նիզիբլյանը:

«Կաղանդ պապը մտացածին կերպար է: Իրականում պահպանվել են միայն անվան ծագման վկայությունները: «Կաղանդ» բառը հավանաբար ծագում է լատիներեն կամ իտալերեն caland բառից, որը նշանակում է «օրացույց»», — պատմում է Րաֆֆին:

Կաղանդը ժամանակի պահապանն էր:

«Տարվա ընթացքում նա խստորեն հետևում էր ժամանակին ու ասում, թե ինչ տոներ են սպասվում: Սակայն, ցավոք, այլ մանրամասներ նրա մասին հայտնի չեն: Օրինակ` որտեղ է նա ապրել, ինչով է զբաղվել, ինչ տեսք է ունեցել, ինչ հագուստ է կրել և այլն», — ասում է Նիզիբլյանը։

2008 թվականին Րաֆֆին մասնագետների թիմի հետ մրցույթ հայտարարեց, որն օգնեց վերստեղծել այդ հեքիաթային հերոսի կերպարը:

«Մրցույթն ամփոփեց պրոֆեսիոնալ ժյուրին, արդյունքում մենք ստեղծեցինք ու տպագրության հանձնեցինք Կաղանդ պապի մասին ժամանակակից հեքիաթը: Այս մրցույթի հաջորդ տարում արդեն հերոսը վերածնվեց: Մրցույթին մասնակցել էին ներկայացուցիչներ Հայաստանից ու սփյուռքից», — ասում է Րաֆֆին:

Ինչպես ծնվեց հեքիաթը

«Կաղանդ պապ. վերադարձ Ռիգելից» հեքիաթը պատմում է հայկական Ամանորի, Կաղանդ պապի, նրան ուղեկցող 12 խլվլիկների ու նրանց կենսական ուժ տվող երկվորյակ կերպարների` հարալեզների մասին:

Գլխավոր հերոսուհին փոքրիկ աղջիկն է, որի հույսի ու հավատի շնորհիվ սերնդեսերունդ փոխանցված պսպղուն քարը դառնում է միջոց, որ Կաղանդ պապը վերադառնա Հայաստան` իր հետ բերելով 7 խորհուրդ-կծիկները։

Ամենահետաքրքիրն այն է, որ հայկական Ձմեռ պապը երեխաներին ուրախացնում է ոչ թե նյութական, այլ հոգևոր նվերներով: Կաղանդ պապը հայերի համար բերում է 7 կծիկ-խորհուրդ, որոնց շնորհիվ դարերի ընթացքում բյուրեղանում են մարդու ու բնության փոխհարաբերությունները:

Մինչ Րաֆֆին պատմում է Կաղանդ պապի պատմությունը, ժամանակակից Կաղանդ պապը միանում է մեր զրույցին:

© Sputnik / Asatur YesayantsԿաղանդ պապը
Армянский дед Мороз - Каханд пап - Sputnik Արմենիա
Կաղանդ պապը

«Փոքրիկներն ինձ տեսնելիս ուրախանում են այնքան, որքան Ձմեռ պապին տեսնելիս։ Մեծերն էլ են ուրախանում, քանի որ նրանց աչքի առաջ վերածնվում է ազգային մշակույթը», — ասաց Կաղանդը:

Րաֆֆին նաև նշում է, որ Կաղանդ պապը Հայաստանում մեծ ճանաչում ձեռք կբերի, սակայն դրա համար ֆինանսական միջոցներ ու ժամանակ է հարկավոր:

«Որպեսզի Հայաստանում Կաղանդ պապի կերպարն ավելի շատ գնահատվի, պետք է ֆիլմեր, մուլտֆիլմեր, խաղալիքներ ստեղծել: Հենց այդ ժամանակ էլ հայկական Պապի «պահանջարկը» կմեծանա», — ասում է Րաֆֆին:

Նրա խոսքով` մեր Կաղանդ պապը շատ ավելի կախարդական է, քան Սանտան, շատ ավելի համեստ է ու պատրաստ օգնել չքավորներին:

 

 

Լրահոս
0