00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մենք` Եգիպտոսի հայերս». Կահիրեում պատմեցին բուրգերի երկրում հայերի ունեցած դերի մասին

© Sputnik / Валерий Шустов / Անցնել մեդիապահոցКаир
Каир - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Մենք` Եգիպտոսի հայերս» ֆիլմը, որը պատմում է Եգիպտոսի հայ համայնքի կյանքի մասին, ներկայացված էր Կահիրեում անցկացվող միջազգային կինոփառատոնին։

ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի — Sputnik. Էվա Դադրիյանի սցենարով եգիպտացի ռեժիսոր Վահեդ Սոբխինի նկարահանած «Մենք` Եգիպտոսի հայերս» վավերագրական ֆիլմը ցուցարդվեց Կահիրեում անկացված միջազգային կինոփառատոնի արտամրցութային ծրագրի շրջանակներում, հայտնում է Ahram Online-ը։

Ֆիլմը պատմում է Եգիպտոսի` ժամանակին բազմամարդ հայ համայնքի մասին, վերջին 150 տարիների ընթացքում եգիպտաական հասարակության կայացման և զարգացման մեջ ունեցած նրա դերի ու ներդրման մասին։

«Երբ սկսեցի ուսումնասիրել այդ թեման, հայտնաբերեցի, որ հետևում 150 տարվա պատմություն է կա, որի մասին ոչինչ չգիտենք։ Ես բացահայտեցի տաղանդավոր շատ հայերի, ովքեր իրենց ներդրումն են ունեցել Եգիպտոսի պատմության և գրեթե յուրաքանչյուր ոլորտի զարգացման մեջ։ Ֆիլմը պատմում է մեր պատմության մոռացված և մեր ներկայի չերևացող էջերի մասին», — պատմում է Վահեդը` պարբերականին տված հարցազրույցում։

Վահեդի պատմությունը հիմնականում պատմվում է ավագ սերնդի ներկայացուցիչների շուրթերով և նրանց ընկալման տեսանկյունից։

«Ավագ սերնդի ներկայացուցիչներն ականատես դարձան մի շարք իրադարձությունների, նրանք վառ զուգահեռներ են տանում սեփական կյանքի և իրենց նախնիների ապրածի միջև, որոնք Եգիպտոս են հասել` փրկվելով Հայոց ցեղասպանությունից։ Ֆիլմում արխիվային լուսանկարներն ու տեսագրություններն ուղեկցվում են ականատեսների պատմություններով», — ասում է ռեժիսորը։

Дворец Великих магистров Ордена Госпильеров - Sputnik Արմենիա
Մի քանի հարյուրամյակ անց հայերը վերադառնում են Հռոդոս

Ֆիլմը հիմնականում պատմում է ներհամայնքային կյանքի մասին` շրջանցելով Եգիպտոսի այլ համայնքների հետ կապը։ Ռեժիսորի խոսքով` հեղինակները նման նպատակ չեն ունեցել, սակայն հայ համայնքի պատմությունն ինքնին որոշ առումներով թելադրում է նաև պատմելու ձևը։

«Եկեք չմոռանանք, որ անցած դարի 50-60-ական թվականներին եգիպտահայ համայնքում շուրջ 60000 մարդ կար։ Այսօր այն զգալիորեն նվազել է և կազմում է ոչ ավել, քան 5000 մարդ, որոնց մեծամասնությունն ավագ սերնդի ներկայացուցիչներ են», — պատմում է Վահեդը` հատուկ ընդգծելով հարազատ դարձած երկրում եգիպտացի հայերի հավատարմությունը։

Ինչպես խոստովանում է ինքը` ռեժիսորը, անկախ նրանից, որ ֆիլմը չի ներառվել է Կահիրեի կինոփառատոնի պաշտոնական ծրագրում, ինչպես և մյուսները (տարբեր պատճառներով), այն լավ արձագանք է ունեցել հանդիսատեսի կողմից` և ոչ միայն հայ համայնքի ներկայացուցիչների։

«Մեր ֆիլմը միակն էր Կահիրեի կինոփառատոնի ծրագրում ներառվածներից, որը ցուցադրվեց երեք օր շարունակ։ Բոլոր դիտումների համար տոմսերն ամբողջությամբ սպառվել էին։ Մենք ոգևորիչ գնահատական ստացանք հորդանանյան Karama Human Rights Film Festival կազմակերպիչների կողմից և մտադիր ենք հայտ ներկայացնել այլ միջազգային կինոփառատոներին մասնակցելու համար», — ասաց նա։

Фильм Последний житель - Sputnik Արմենիա
Սեր պատերազմից հետո. «Վերջին բնակիչը» ֆիլմի շեշտադրումները

«Մենք` Եգիպտոսի հայերս» ֆիլմի սցենարիստ Էվա Դադրիյանը` վավերագրող է, BBC թղթակից, անկախ լրագրող և գրող, «Էմմի» մրցանակակիր։ Սցենարի վրա աշխատելու ընթացքում նա մի շարք քննարկումներ է ունեցել պատմաբանների հետ Կահիրեում, Վաշինգտոնում, Լոնդոնում և Երևանում։ Ֆիլմում պատմած բոլոր պատմությունները, հեղինակի խոսքով, իրական են և հաստատված վստահելի աղբյուրների կողմից։ Սպասվում է, որ ֆիլմը դուրս կգա ավելի լայն վարձույթ ինչպես Եգիպտոսում, այնպես էլ արտերկրում։

 

Լրահոս
0