00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մի քանի հարյուրամյակ անց հայերը վերադառնում են Հռոդոս

© Sputnik / Laura SarkisyanДворец Великих магистров Ордена Госпильеров
Дворец Великих магистров Ордена Госпильеров - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հռոդոս կղզին վերջին ժամանակներում դարձել է հայերի հանգստյան համար ամենասիրված վայրը։ Քչերը գիտեն, սակայն, որ մի քանի հարյուրամյակ առաջ Կիլիկիայի թագավորության հայերը ոչ միայն այցելել են Հռոդոս, այլև առևտրային կապերի մեջ եղել կղզու հետ։

Հոսպիտալիերների շքանշանի մեծ մագիստրոսների պալատի դահլիճներից մեկը` Կաստելոն, ամփոփում է իր մեջ Հռոդոսի և Կիլիկիայի երկկողմանի կապերի գաղտնիքը։

«Հին քաղաքի հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերվել են Կիլիկիայի թագավորության ոսկե դրամներ, որոնք հաստատում են Հռոդոսի և Կիլիկիայի միջև կապերը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Հռոդոսի բնակիչ Ալեքսանդրը։

© Sputnik / Laura SarkisyanՀռոդոս կղզին
Остров Росдос - Sputnik Արմենիա
Հռոդոս կղզին

Նա ծնվել, մեծացել է կղզում, և ինչպես նրա հայրենակիցները՝ հույները, հայերին եղբայր է համարում, քանի որ այս երկու ժողովուրդներին միավորում է ոչ միայն պատմությունը, այլև ընդհանուր ցավը` թուրքերի իրագործած ցեղասպանությունը։

 

Կաստելո ամրոցում կարելի է գտնել նաև այն երկրների պատկերներով քարտեզ, որոնց հետ Հռոդոսը առևտրատնտեսական հարաբերություններ էր պահպանում։ Դրա վրա գրություն կա` «Հայաստան» (ենթադրաբար նկատի են ունեցել հայկական Կիլիկիա)։

© Sputnik / Laura SarkisyanԿիլիկյան մանրադրամներ Հռոդոսի ամրոցում
Монеты армянской Киликии во Дворце Великих магистров Ордена Госпильеров - Sputnik Արմենիա
Կիլիկյան մանրադրամներ Հռոդոսի ամրոցում

Այստեղ կարծում են, որ սա ևս մեկ ապացույց է այն բանի, որ հայերն ու հույները հին ժամանակներից ի վեր բարեկամական հարաբերություններ են ունեցել։

Հայկական հետքեր որոնելով

Այս գտածոյից ոգևորված, մենք սկսեցինք հայկական հետքեր փնտրել Էգեյան ծովում տեղակայված 1398 քմ ընդհանուր մակերեսով կղզում։ Առաջինը, ինչ մեզ հարցրեցին հույները` արդյո՞ք մենք թուրք չենք։ Սակայն, լսելով՝ «Ոչ, մենք հայ են, Հայաստանից ենք ժամանել», նրանք ժպտացին. «Օ՜, Հայաստան։ Մենք էլ ձեզ նման օրթոդոքս ենք, այնպես որ ընկերներ ենք»։

Вино - Sputnik Արմենիա
Գինու հայրենիք Հայաստանը կամ ինչպես էին հայերը գինի առաքում Բաբելոն

Հռոդոսն ապշեցնում է քարերի գեղեցիք շարվածքով, փոքրիկ շատրվաններով, նեղ փողոցներով, որտեղ աշխարհի տարբեր երկրներից եկած զբոսաշրջիկներով լցված մի շարք սրճարաններ, ռեստորաններ կան։

«Հայեր այստեղ չկան, ես ծնվել և մեծացել եմ կղզում, սակայն երբեք բնիկ հայերի չեմ հանդիպել։ Այստեղ հիմնականում ապրում են հույներ և սկանդինավյան երկրներից եկած մարդիկ», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց կաշվե պայուսակներ վաճառող Ռունան։

Նրա խոսքով, շատերն այստեղ են գալիս Սկանդինավյան երկրներից՝ աշխատանք գտնելու։ Ոմանք հետ են վերադառնում, մյուսները մնում` ամուսնանալով հույների հետ։ Ռունան խոստովանեց, որ սիրում է Հռոդոսը, սակայն, երբ ավարտվում է զբոսաշրջային սեզոնը, այստեղ շատ տխուր է լինում։

© Sputnik / Laura SarkisyanՀռոդոս կղզին
Остров Росдос - Sputnik Արմենիա
Հռոդոս կղզին

«Ձեր բախտը բերել է, դուք ծնվել եք մայրաքաղաքում, դուք անելիք ունեք միշտ, իսկ ես ձմռանը աշխատանք չունեմ, ստիպված զբաղվում եմ տան գործերով և երեխա մեծացնում», — նշեց նա։

Պարզվեց, որ բնական կաշվից պայուսակները, որոնք նա վաճառում է, արտադրվում է նրա հայրիկի գործարանում, որը նույնպես աշխատում է միայն զբոսաշրջային սեզոնին։

Ծանոթություն նոր քաղաքի հետ

Դժվարությամբ «շնորհակալություն» բառն արտաբերած Ռունային հրաժեշտ տալով` մենք շարունակեցինք հայկական հետքերի փնտրտուքն արդեն նոր քաղաքում։ Նոր քաղաքը գրավում է սպիտակ քարից կերտած փոքր տներով, նեղ փողոցներով, որով ճարպկորեն տեղաշարժվում են մեծ ավտոբուսները, բավականին մատչելի շքեղ ռեստորաններով, եվրոպական և ազգային հագուստի խանութներով։

Նման փողոցներից մեկում մենք տեսանք «Մանուկյան» ցուցանակով մի խանութ։

© Sputnik / Laura Sarkisyan«Մանուկյան» խանութը Հռոդոսում
Остров Росдос - Sputnik Արմենիա
«Մանուկյան» խանութը Հռոդոսում

«Ալան Մանուկյան` աշխարհահռչակ ֆրանսահայ դիզայներ։ «Մանուկյան» նորաձև հագուստի ֆրանսիական բրենդը Ալանը հիմնադրել է 1969 թվականին», — ասաց մեզ խանութի վաճառողուհին։

Մենք հրաժեշտ տվեցինք նրան և շարունակեցինք մեր ուղևորությունը բարի մարդկանցով այս զարմանահրաշ քաղաքում։

Լրահոս
0