00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սեր պատերազմից հետո. «Վերջին բնակիչը» ֆիլմի շեշտադրումները

© Facebook/THE LAST INHABITANTФильм "Последний житель"
Фильм Последний житель - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
«Ոսկե ծիրան» կինոփառատոնին Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի պրեմիերայից մեկ օր անց կազմակերպված ասուլիսում ստեղծագործական խումբը պատմեց այն շեշտադրումների մասին, որոնք կան ղարաբաղյան հակամարտությունը ներկայացնող ֆիլմի հիմքում։

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի-Sputnik, Գոհար Սարգսյան. «Վերջին բնակիչը» ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանն արմատներով Արցախից է։ Այսօրվա պես հիշում է` իր ամբողջ մանկությունն անցկացրել է նկուղում։ Ավելի պատկերավոր ասած` մանկության ձմեռներն անձյուն էին, քանի որ կրակոցները թույլ չէին տալիս գլուխը վեր բարձրացնել ու տեսնել այն։ Պատերազմ տեսած ու դրա թոհուբոհով անցած երեխան դարձավ խաղաղություն քարոզող ռեժիսոր։

«Ես քայլում եմ ամենահպարտ մարդու կեցվածքով։ Հավատացեք։ Պատճառն այն է, որ ուղղակիորեն իմ մեջքի հետևում եմ զգում 13 հազար քմ տարածքով հայկական երկրորդ հանրապետությունը` Արցախը։ Դա է ինձ ուժ տալիս, որ աշխարհին քարոզեմ սեր, հանդուրժողականություն։ Ես ինձ այդպես հաղթող եմ զգում»,-ասաց Ավետիսյանը։

«Վերջին բնակիչը» ֆիլմը նկարահանելու միտքն առաջացավ Ծովինար Խաչատրյանի հետ հանդիպումից հետո, ով գրել էր մի պատմվածք` հիմնված իրական դեպքերի վրա։

© Sputnik / Asatur YesayantsՌեժիսոր Ջիվան Ավետիսյան
Армянский режиссер Дживан Аветисян - Sputnik Արմենիա
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյան

«Ամուսնուս ծննդավայրի բնակիչները տեղահանվել էին։ Գյուղում մնացել էր միայն մի մարդ իր հոգեկան հիվանդ աղջկա հետ։ Ինձ ցնցել էր այդ պատմությունը։ Իհարկե, Ջիվան Ավետիսյանն ինձ հորդորեց թեման ավելի խոշորացնել։ Սա ուղղված է նաև աշխարհի մյուս բոլոր մարդկանց, ովքեր կտրված են իրենց հողից»,-պատմեց ֆիլմի սցենարի հեղինակ Խաչատրյանը։

Ու սկսվեցին ստեղծագործական խմորումները։ Մինչ նկարահանումները, ինչպես պատմեց ռեժիսորը, ինքը խոսել է ֆիլմում նկարահանվել ցանկացող օտարերկրացի դերասանների հետ։ Նրանց տվել է ղարաբաղյան հակամարտության մասին պատմող հայկական ու ադրբեջանական մամուլի հրապարակումները, որպեսզի առանց ուղղորդման դերասանները հասկանան իրենց դերն ու կատարելիք աշխատանքը։

Александр Хачатрян с женой - Sputnik Արմենիա
«Ոսկե ծիրան» փառատոն. օր երրորդ

«Ես անկեղծորեն շփվել եմ նրանց հետ, կոչ արել պարզ ու հասուն լինել։ Ասել եմ` դուք երրորդ երկրի ներկայացուցիչներ եք ու հեռու եք տվյալ կոնֆլիկտից։ Հարցրել եմ` դուք պատրա՞ստ եք խաղալ մի ֆիլմում, որից հետո կարող եք ենթարկվել ագրեսիայի հարևան պետության կողմից»,-պատմեց ռեժիսորը։

«Վերջին բնակիչը» ֆիլմ է ղարաբաղյան հակամարտության մասին, բայց այն կոչ է համայն մարդկությանը` լինել խաղաղասեր ու հանդուրժող։

«Աշխարհին պատմելու համար ընտրել եմ այս ճանապարհը` անկախ տարիքից, սեռից ազգությունից, կրոնական պատկանելությունից պատմել մարդկային տեսակի մասին, ով ապրում է այս աշխարհում ու կանգնած է եզրագծին։ Ու նա որոշում է կայացնում` մնալ մարդ, թե ոչ։ «Վերջին բնակիչը» միջազգային հանրությանը կարելի է մատուցել նաև հետևյալ սիմվոլիկ ենթատեքստով` աշխարհի վերջին բնակիչը»,-ասաց Ավետիսյանը։

Ֆիլմի դերասաններից Ալեքսանդր Խաչատրյանը, ով մարմնավորել է Աբգարին` վերջին բնակչին, Sputnik Արմենիայի հետ զրույցում հուզվեց` հիշելով նկարահանման ամբողջ գործընթացը։

© Sputnik / Асатур ЕсаянцԴերասան Ալեքսանդր Խաչատրյան
Александр Хачатрян - Sputnik Արմենիա
Դերասան Ալեքսանդր Խաչատրյան

Խոստովանեց, որ սա նաև իր հոգու պարտքն էր` որպես հայ։

«Դերն ինձ առաջարկվեց, երբ ես ԱՄՆ-ում էի։ Ցանկացա ծանոթանալ սցենարին ու նաև Ջիվան Ավետիսյանի «Թևանիկ» ֆիլմին։ Հետո անմիջապես համաձայնեցի։ Ուրախ եմ այդ աշխատանքի համար»,-ասաց դերասանը։

Նա ևս տեղին է համարում ագրեսիայի դեմ մարդկային հանդուրժողականության «զենքն» օգտագործելը։ Որպես օրինակ` նա հարցադրում արեց` ինչու՞ հրեաները կարող են ֆիլմ նկարահանել մի գերմանացու մասին, ով փրկել է 1000 հրեայի կյանք։ Նրա խոսքով` հրեաներն այդպես ուժեղացան։

«Ինչու՞ մենք չենք կարող հենց այդպես ուժեղանալ»,- ընդգծեց նա։

© Facebook/THE LAST INHABITANT«Վերջին բնակիչը» ֆիլմը
Фильм Последний житель - Sputnik Արմենիա
«Վերջին բնակիչը» ֆիլմը

Ֆիլմի համապրոդյուսեր Կեստուտիս Դրազդաուսկասն էլ ասաց, որ «Վերջին բնակիչն» իրեն շատ է հուզել, և ինքը հույս ունի, որ աշխարհում այն շատերին կհուզի։ Ի վերջո, եթե գեթ մեկի վրա ֆիլմը դրական ազդի, ստեղծագործական թիմն աշխատանքը կատարված կհամարի։

Sputnik Արմենիան «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տեղեկատվական գործընկերն է:

Լրահոս
0