00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրայր Կամենդատյան
Աղբահանության դրույքաչափերի փոփոխության որևէ հիմնավորում չկա. Հրայր Կամենդատյան
09:06
7 ր
Անդրանիկ Հարությունով
Եկամտահարկից օգտվելու համար պետք է պայմանագիրը կնքված լինի, վարկը`տրամադրված. Հարությունով
09:14
8 ր
Ուղիղ եթեր
09:23
7 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ֆիննախը 2025-ին եկամտահարկը հարկելու ուղղությամբ քայլեր չի ձեռնարկի․ Վահե Հովհաննիսյան
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Քննարկում ենք զենքի համար տրված գումարը պարտքի փոխարեն հաշվանցելու հարցը․ Վահե Հովհաննիսյան
14:07
2 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գենադի Օնիշչենկո
«Հարձակումը աղամանների վրա»կոնտեքստից դուրս է ու չափազանցված․ Գենադի Օնիշչենկո
17:28
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
8 ր
Աբովյան time
On air
18:20
38 ր
Մարիա Զախարովա
ԵԱՀԿ ՄԽ-ը կորցրել է իր արդիականությունը․ Մարիա Զախարովա
19:06
1 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. դանակահարություն բանտում, նախընտրական գլխացավանքներ

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերն այսօր։ Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 14-ի մամուլի տեսությունը:

«Հայկական ժամանակ». Իրան-Հայաստան երկաթուղու հարցը կրկին շրջանառության մեջ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Իրան-Հայաստան երկաթուղին, որի մասին հանրությունը, թերևս, արդեն հասցրել էր մոռանալ, կրկին մտել է շրջանառության մեջ: Այն տեղադրվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կայքում, որպես ներդրումային ծրագիր:

Радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Իրան–Հայաստան երկաթգիծը կդառնա՞ իրականություն

Նախարարությունը ներկայումս հավաքագրում է ներդրումային ծրագրեր, տեղադրում իր պաշտոնական կայքում և փորձում ներդրումներ գտնել դրանց համար: Կայքում արդեն իսկ տեղադրվել են մոտ երեք տասնյակ խոշոր ծրագրեր այլընտրանքային էներգետիկայից մինչև զբոսաշրջություն: Ամենամեծ ներդրում պահանջող ծրագիրը հենց երկաթուղին է, որը գնահատված է 3.2 միլիարդ դոլար: Թե որքանով է գրավիչ այս ծրագիրը պոտենցիալ ներդրողների համար, կարելի է կռահել:

Հայաստանը Իրանին կապող այս երկաթուղու գաղափարը ծնվել էր դեռ 12 տարի առաջ, իսկ 8 տարի առաջ Սերժ Սարգսյանը պաշտոնապես հայտարարեց, թե առաջիկա տարիներին Հայաստանը սկսում է կառուցել այն: Բայց մինչ օրս որևէ լուրջ ներդրողի այն չի հետաքրքրել: Փոխարենը դրա շուրջ պտտվում էին կասկածելի, որևէ պատմություն չունեցող, օֆշորներում գրանցված ինչ-որ կազմակերպություններ, որոնք ընդամենը իմիտացիա էին ստեղծում, թե ծրագրի շուրջ ինչ- որ գործընթացներ են տեղի ունենում:

«Ժողովուրդ». Արտակարգ իրավիճակ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում. երկու դատապարտյալ է դանակահարվել

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ՝ ուշ երեկոյան, «Ժողովուրդ» օրաթերթն ահազանգ ստացավ այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում արտակարգ վիճաբանություն է եղել: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ՔԿՀ 22 խցի երկու դատապարտյալ, ըստ նախնական տվյալների, դանակահարել են իրար: Երկուսի վիճակն էլ երեկ ծանր էր: Թե ինչն է եղել պատճառը, դեռեւս պարզել չհաջողվեց:

Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում վաղ առավոտից տեսակցությունները եւս սահմանափակ են եղել: Շատերին, այդ թվում միջադեպի մասնակից դատապարտյալներին, ընդհանրապես արգելել են որեւէ մեկի հետ խոսել: Ըստ երեւույթին, ՔԿՀ-ում լարված մթնոլորտը վաղ առավոտից է տիրել, եւ օրն ավարտվել է դանակահարությամբ:

Тюрьма - Sputnik Արմենիա
Քրեակատարողական հիմնարկներում տուբերկուլոզով հիվանդ 16 անձ կա

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շտապ կանչով ՔԿՀ են ժամանել ՀՀ գլխավոր դատախազության աշխատակիցները, որոնք կալանավայրերի նկատմամբ վերահսկողական գործառույթ ունեն, եւ իրավապահ այլ մարմինների ներկայացուցիչներ: Նրանք տեղում քննչական աշխատանքներ են իրականացրել:

ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության լրատվական ծառայությունից ի պատասխան մեր հարցի` ինչ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ասացին. «Այո, հաստատում ենք, որ եղել է միջանձնային միջադեպ։ Նյութեր են նախապատրաստվում։ Արդյունքների մասին կտեղեկացնենք լրացուցիչ»:

Հիշեցնենք` վերջին օրերին ՀՀ տարբեր քրեակատարողական հիմնարկներում աղմկահարույց դեպքեր են բացահայտվում: Նախ` քրեական գործեր հարուցվեցին «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում մարմնավաճառներ մատակարարելու գործով:

Կալանավորվեցին քրեակատարողական հիմնարկի պետի նախկին տեղակալ Կարապետ Մկրտչյանը եւ պատասխանատու հերթապահ, արդարադատության փոխգնդապետ Խաչիկ Խաչատրյանը: Ապա հայտնի դարձավ, որ «Արթիկ» ՔԿՀ-ում Հովհաննես անունով դատապարտյալն է ինքնավնասում արել, մի քանի այլ դատապարտյալներ ծեծկռտուքի մեջ են հայտնվել եւ այլն»:

«Փաստ». Հայտնի է բանանի երկրորդ խոշոր ներկրողը

«Փաստ» թերթը գրում է. «Վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, թե յուրաքանչյուր ոք կարող է ցանկացած ապրանք ներկրել Հայաստան, կարծես պատճառ է դարձել, որ հայաստանյան մեկ այլ ընկերություն, բանան ներկրի Հայաստան:

Ваграм Миракян в гостях у радио Sputnik Армения - Sputnik Արմենիա
ՌԱԴԻՈ
Բանանի մենաշնորհի դեմ պայքարում է Վահրամ Միրաքյանը

Բանանի ներկրումը Հայաստան իրադարձային է համարվում, քանի որ այս շուկայում երկար տարիներ մենաշնորհային դիրք է ունեցել «Քեթրին գրուպ» ընկերությունը: Վերջերս լրագրողները փորձում էին պարզել, թե ով է այն համարձակ երկրորդ ներկրողը, որի մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավար Վարդան Հարությունյանը:

«Փաստի» տեղեկություններով` շուկայում հայտնված բանանի նոր ներկրողը Սամվել Ալեքսանյանն է, ով իր առեւտրային ցանցերում սկսել է վաճառել հենց իր ներմուծած բանանը: Իհարկե, կան արդեն նաեւ երկրորդ եւ երրորդ ներկրողները»:

«Ժամանակ». Տեր-Պետրոսյանը Սերժ Սարգսյանին առաջարկ կանի

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեկտեմբերի 17-ին տեղի է ունենալու ՀԱԿ համագումարը, որի ժամանակ կուսակցության առաջնորդ, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը իշխանության հասցեին բավական մեղմ ելույթ է ունենալու՝ Սերժ Սարգսյանին ակնարկելով համագործակցության պատրաստակամության մասին։ Ծառուկյանի հետ չի ստացվում գործակցությունը, այլոց հետ հաջողության հասնելու հնարավորություններն ավելի մշուշոտ են։

Տեր-Պետրոսյանը հույս ունի՝ արցախյան կարգավորման հարցում Սերժ Սարգսյանն իր աջակցության կարիքը մշտապես զգալու է, ուստի առաջին նախագահը վստահ է, որ իշխանությունը կգտնի ՀԱԿ-ին նոր խորհրդարանում տեղ ունենալու ձևը՝ դաշինքով կամ առանց։

«Հրապարակ». Առողջապահության նախարարը իսկական գլխացավանք է դարձել ընտրությունների գնացող իշխանության համար

«Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը մահացած ծննդկանների մասին սկանդալային հայտարարության և իր զավեշտալի նախաձեռնությունների աղմուկը դեռ չմարած, կրկին հայտնվել է քննադատության թիրախում։ Պատճառը նոր «հանճարեղ» գաղափարն է՝ առողջապահության ոլորտի կոռուպցիայի օրինականացումը։

Левон Алтунян - Sputnik Արմենիա
Առողջապահության նախարարը հաջորդ հանդիպմանը ինքնաեռ կբերի

Օրերս «Ազատություն» ռադիոկայանի եթերում նա հայտարարել է բժշկին տրվող «մաղարիչը» հարկելու իր մտադրության մասին։ Մեր տեղեկություններով՝ Ալթունյանի այս հայտարարությունները հարուցել են «բարձր ղեկավարության» զայրույթը։

Առողջապահական համակարգի գլխավոր «մենեջերն» իսկական գլխացավանք է դարձել ընտրությունների գնացող իշխանության համար և արդեն իսկ համալրել է այն «սև ցուցակը», որտեղ հանգրվանածները տեղ չեն ունենալու 2017-ի կառավարության կազմում»,-գրում է թերթը։

Լրահոս
0