00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
30 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կազբեկ Կուդզաևի գարնան երեք ակնթարթը

© Sputnik / Asatur YesayantsВстреча осетинского врача Казбека Кудзаева с армянскими пациентами и коллегами спустя 28 лет после Спитакского землетрясения в 1988 году
Встреча осетинского врача Казбека Кудзаева с армянскими пациентами и коллегами спустя 28 лет после Спитакского землетрясения в 1988 году - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժիշկը 28 տարի անց տեսավ հիվանդներին, որոնց փրկել էր Սպիտակի երկրաշարժից հետո։

ԵՐԵՎԱՆ, 13 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Օս բժիշկ Կազբեկ Կուդզաևը, արձագանքելով Սպիտակի երկրաշարժից հետո օգնության մասին կոչերին, Sputnik Արմենիայի հարթակում հանդիպեց իր գործընկերների և այցելուների հետ։

Կուդզաևն իր հիվանդներին չէր տեսել 28 տարի։ Sputnik Արմենիայի ջանքերի շնորհիվ հաջողվեց գտնել նրա գործընկերներին և 3 հիվանդի, որոնք եկել էին ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնելու բժշկին` իրենց կյանքը փրկելու համար։

Sputnik Արմենիայի գլխավոր խմբագիր Ալինա Օրդյանի խոսքով, երբ գործակալությունը սկսում էր Կուդզաևի հիվանդներին գտնելու նախագիծը, դեռ համոզված չէր դրա հաջողության մեջ։

«Մենք պատահմամբ կարդացինք բժիշկ Կուդզաևի գրառումը նրա ֆեյսբսուքյան էջում, որում նա հետաքրքրվում էր Հայաստանից իր հիվանդների ճակատագրով։ Մենք համոզված չէինք, որ կկարողանանք օգնել, բայց, ելնելով մարդասիրական սկզբունքներից, փորձեցինք անել դա»,- ասաց Օրդյանը։

Գյումրիում Sputnik Արմենիայի թղթակից Արմենուհի Մխոյանը, որն օգնեց գտնել Կուդզաևի առաջին հիվանդին` Իրինային, խոստովանեց, որ նրան գտնելը շատ դժվար է եղել, քանի որ չգիտեր ո՛չ անունը, ո՛չ հասցեն։

Սակայն պատահական զանգն օգնեց իմանալ, որ Իրինան իր ծանոթն է, որի հետ հանդիպումը տեղի էր ունեցել մի քանի տարի առաջ Գյումրիում։

Արմենուհին Կուդզաևին երկու շնորհակալագիր հանձնեց Գյումրու քաղաքապետի և Շիրակի մարզպետի կողմից։

Встреча осетинского врача Казбека Кудзаева с армянскими пациентами и коллегами спустя 28 лет после Спитакского землетрясения в 1988 году - Sputnik Արմենիա
Բժիշկ Կուդզաևը Sputnik Արմենիայում. սպասված հանդիպումը կայացավ

«Առաջին հերթին, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Sputnik Արմենիային, որովհետև դուք անհավանական գործ եք արել։ Նույնիսկ մեկ կամ երկու տարի հետո դժվար է հրավիրել հիվանդներին։ Իսկ այս դեպքում 28 տարի է անցել։ Հետս ինչ-որ անհավանական բան է կատարվում»,- ասաց Կուդզաևը։

Մամուլի ասուլիսի ընթացքում կարճ ֆիլմ ցուցադրվեց այն մասին, թե ինչպես ենք մենք փնտրել և գտել Կուդզաևի հիվանդներին, որոնք չեն մոռացել այդ իրադարձությունների մասին։

Վերջույթների երկարացման և վերականգնման կենտրոնի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արշակ Միրզոյանը պատմեց, թե Կուդզաևն ինչպես է մյուս բժիշկների հետ հայտնվել Հայաստանում, որն այդ ժամանակ Միրզոյանի հետ աշխատել է Կուրգանում։

Նրանց օգնել է Հայաստան մեկնել Միրզոյանի ընկեր Արթուր Խաչատրյանը, որը գնել է տոմսերը և օգնության մեկնած բժիշկների ամսական աշխատավարձը վճարել նրանց ընտանիքներին։

«Նա վճարեց 18 հոգու տոմսերի համար, Կուրգանում մեծ սեղան գցեց, որի վրա անգամ ձկնկիթ կար։ Նա մեզ ասաց` դուք չգիտեք, թե ուր եք գնում, մի՛ հրաժարվեք։ Նա մեզ վրա ծախսեց իր բոլոր խնայողությունները»,- հիշում է Կուդզաևը։

Նրա խոսքով` մեծ ավանդ ունի Միքայելյանի հիվանդանոցի գլխավոր բժիշկը, որը բժիշկներին մեծ ազատություն է տվել վիրահատություններ կատարելու հարցում։

28 տարի անց... Գտնված երազ - Sputnik Արմենիա
28 տարի անց... գտնված երազը

Նրանց գործընկեր, պլաստիկ վիրաբուժության և միկրովիրաբուժության կլինիկայի ղեկավար, ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր պլաստիկ վիրաբույժ Արտավազդ Սահակյանը, որը Կուդզաևի խմբի ժամանելու պահին արդեն աշխատել է հիվանդանոցում, խոստովանեց, որ բժիշկներն անգնահատելի օգնություն են ցուցաբերել հիվանդանոցին, որտեղ 350-ի փոխարեն գտնվել է 850 հիվանդ։

«Դա առաջին խումբն էր, որը սկսեց ներմուծել Իլիզարովի սարքերը։ Նրանք անհնարինն արեցին։ Ես հիշում եմ Աիդային, որն օդում կախված էր Իլիզարովի սարքով։ Արշակը և Կազբեկն առաջին անգամ էին կիրառում նման մեթոդ»,- Կուդզաևը խոստովանեց, որ իրենք Միրզոյանի հետ յուրահատուկ սարք են ստեղծել Աիդայի համար, որն օգնել է նրան 4-րդ օրը կանգնել ոտքերի վրա կոնքի 8 ջարդվածքից հետո, իսկ դրանից մեկ տարի հետո` երեխան ունենալ։

Աիդա Սահակյանը խոստովանեց, որ շատ ուրախ է տեսնել Կուդզաևին և ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրան։

«Մայրս ամեն անգամ ասում էր ինձ, որ ես ողջ եմ մեր բժիշկների շնորհիվ։ Հիշում եմ, թե ինչպես ամեն անգամ նրանք գալիս էին ինձ օգնելու, երբ ցավն անտանելի էր դառնում», — հիշում է Աիդան։

Ինչ վերաբերում է մյուս հիվանդ Ստաս Նազարյանին, ապա Կուդզաևն օգնել է փրկել նրա երկրորդ ոտքն առաջինի անդամահատումից հետո։ Հիմա Ստասն ակտիվ զբաղվում է առագաստային սպորտով, լեռնադահուկորդ է։ Ավելին, նա լեռնադահուկային սպորտի Հայաստանի չեմպիոն է։

«Այդ ժամանակ ես 10 տարեկան էի, հիմա առիթ է ընձեռվել շնորհակալություն հայտնել բժշկին, որը մեծ ավանդ ունի իմ կյանքում»,- ասաց Նազարյանը։

Пациентка Казбега Кудзаева, пострадавшая в результате землетрясения в 1988 году в городе Спитак - Sputnik Արմենիա
Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին

Նազարյանի խոսքով, եթե Կուդզաևը չլիներ, ապա ինքը չէր զբաղվի սպորտով կամ որևէ այլ բանով։ Նա շնորհակալություն հայտնեց Կուդզաևին ոչ միայն որպես բժշկի, այլ նաև մարդկային վերաբերմունքի համար։ Նազարյանը հիշեց, թե ինչպես է գրեթե ամեն օր Կուդզաևն այցելել նրան` նվերներով և լավ տրամադրությամբ։

Հանդիպման վերջում Կուդզաևը խոստովանեց, որ թեկուզ միայն այդ մարդկանց համար արժեր ավարտել բժշկական ինստիտուտը և, ընդհանրապես, լույս աշխարհ գալ։

Իմանալով 1988թ-ի դեկտեմբերի 7-ի ավերիչ երկրաշարժի մասին` բժիշկ Կազբեկ Կուդզաևը Կուրգանից շտապ մեկնել է Հայաստան։

Նրա հետ եղել է բժիշկների խումբ Իլիզարովի անվան վերականգնողական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտից։ Մեկ օրվա ընթացքում նա 13 վիրահատություն է կատարել, 10 օրվա ընթացքում` 33 վիրահատություն։ Բժիշկ Կուդզաևը մի քանի հիվանդի փրկել է վերջույթների անդամահատումից։

Լրահոս
0