00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բժիշկ Կուդզաևը փնտրում է 1988-ի երկրաշարժից փրկված իր հիվանդին

© FB profile Пациентка Казбега Кудзаева, пострадавшая в результате землетрясения в 1988 году в городе Спитак
Пациентка Казбега Кудзаева, пострадавшая в результате землетрясения в 1988 году в городе Спитак - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հյուսիսային Օսեթիայում բնակվող և մեծ հաջողությունների հասած բժիշկը փնտրում է 1988 թվականի երկրաշարժից փրկված մի աղջնակի, որի հետ բաժանումը չի կարողանում մոռանալ մինչև այսօր։

Արմենուհի Մխոյան, Sputnik.

1988 թվականի Սպիտակի երկրաշարժի պատկերը շատերի հիշողությունից չի ջնջվում։ Այդ սարսափելի օրերը չեն մոռանում ոչ միայն աղետից տուժածները, այլ նաև նրանք, ովքեր այդ օրերին Հայաստան ժամանեցին օգնության ձեռք մեկնելու: Բժիշկ Կազբեկ Կուդզաևը նույնպես շատ լավ է հիշում 1988 թվականը։

Երկրաշարժից 28 տարի անց բժիշկ Կազբեկ Կուդզաևը, որն ապրում և աշխատում է Վլադիկավկազում, ֆեյսբուքյան իր էջում մի սրտառուչ գրառում է կատարել։

«Կուզեի իմանալ այն աղջնակի մասին, որի ոտքն անդամահատել էին մեր ժամանումից առաջ, և պատրաստվում էին անդամահատել նաև աջ սրունքը: Երկրաշարժի ժամանակ էր: Մեզ հաջողվեց պահպանել փոքրիկի աջ ոտքը: Հասկացել էր, որ ես պատրաստվում եմ վերադառնալ Կուրգան, մորը ստիպել էր զարդարել հիվանդասենյակը, իր գլխին էլ թագ էր դրել ու մորն ասել էր` բժիշկը կտեսնի, թե մեզ մոտ ինչքան սիրուն է, ու կցանկանա մնալ այստեղ: Բաժանումը ծանր էր»,- գրել է բժիշկը:

Հայաստանին օգնության ձեռք մեկնած բժիշկի ցանկությունն իմանալով՝ այդ ցանկությունն ի կատար ածելու իղձն այնքան մեծ էր, որ որոշեցի գրել բժիշկին՝ իմանալու համար բժիշկի հայաստանյան ոդիսականի մասին:

Զրույցի ընթացքում բժիշկը պատմեց, որ դեկտեմբերի 9-ին՝ երկրաշարժից 2 օր անց, Իլիզարովի անվան վերականգնողական տրավմատոլոգիայի ու օրթոպեդիայի ինստիտուտի մասնագիտական խմբով Կուրգանից ուղևորվել էր Հայաստան: Անմիջապես օդանավի մեջ 18 հոգանոց խումբը բաժանվել էր 3 խմբի: Խմբերից մեկը, որը ղեկավարում էր Կազբեկ Կուդզաևը, մեկնել էր Երևանի Միքայելյանի անվան ինստիտուտ:

© FB ProfileԿազբեկ Կուդզաևն իր հիվանդի հետ
Կազբեկ Կուդզաևն իր հիվանդի հետ - Sputnik Արմենիա
1/4
Կազբեկ Կուդզաևն իր հիվանդի հետ
© FB profileԿազբեկ Կուդզաևի հիվանդներից մեկը
Կազբեկ Կուդզաևի հիվանդներից մեկը - Sputnik Արմենիա
2/4
Կազբեկ Կուդզաևի հիվանդներից մեկը
© FB profile Կազբեկ Կուդզաև
Կազբեկ Կուդզաև - Sputnik Արմենիա
3/4
Կազբեկ Կուդզաև
© FB profile Կազբեկ Կուդզաև
Կազբեկ Կուդզաև - Sputnik Արմենիա
4/4
Կազբեկ Կուդզաև
1/4
Կազբեկ Կուդզաևն իր հիվանդի հետ
2/4
Կազբեկ Կուդզաևի հիվանդներից մեկը
3/4
Կազբեկ Կուդզաև
4/4
Կազբեկ Կուդզաև

«Առաջին 10 օրվա ընթացքում ես 33 վիրահատություն կատարեցի: Միկրովիրաբուժության բաժանմունքում գրեթե բոլորն իմ հիվանդներն էին: Անասելի ցավի, ողբերգության, տառապանքի, հերոսացման ու անքուն գիշերների օրեր էին: Այդ ժամանակամիջոցում ես ռեկորդ սահմանեցի՝ 13 վիրահատություն առավոտյան 9-ից մինչև հաջորդ օրվա առավոտվա 6-ը։ Արդյունքում 2 հիվանդի վերջույթ հաջողվեց փրկել. մեկի ոտքն էր ամբողջովին կտրված, մյուսի` ձեռքը»,- պատմեց բժիշկը՝ նշելով, որ Հայաստանում է մնացել մինչև դեկտեմբերի 31-ը, ապա 2 ամիս անց վերադարձել է՝ Իլիզարովի ապարատը հանելու համար:

Բժիշկն ուղարկեց նաև այդ օրերին վիրահատված հիվանդների լուսանկարներն ու այդ նույն լուսանկարը՝ փոքրիկ աղջկա հետ:

«Սա միայն Հայաստանում այդ ընթացքում կատարած վիրահատությունների մի մասն է, որոնք հասցրել եմ լուսանկարել: Գրեթե բոլորին եմ հիշում, բայց ավելի շատ այդ աղջկա մասին եմ մտածում ու ուզում իմանալ։ Նրա հետ բաժանվելն էլ անչափ ծանր էր։ Փաթաթվել ու լաց էինք լինում: Այնպես ամուր էր փաթաթվել, որ մայրը չէր կարողանում բաժանել»,-ասում է բժիշկը:

Բժշկական գիտությունների թեկնածու վիրաբույժ, Կուդզաևի անվան կլինիկայի հիմնադիրն իր մասնագիտական ճանապարհին շատերին է փրկել՝ ոմանց վերադարձնելով գեղեցկությունը, մյուսների՝ բնական թերությունները շտկելով, բայց այն, ինչ բժիշկն այդ օրերին տվեց հայ հիվանդներին, ավելին էր, քան կորցրած ոտքը կամ ձեռքը։ Նա մարդկանց հավատ տվեց: Հավատ` վաղվա օրվա ու շարունակվող կյանքի նկատմամբ:

Սարսափելի աղետից արդեն 28 տարի է անցել: Թե ինչ ճակատագիր են ունեցել բժիշկ Կուդզաևի հիվանդները, դժվար է ասել, բայց վստահաբար ասում ենք ՝ այս ողջ ընթացքում նրանք չեն դադարել աղոթել այն մարդու համար, որն իրենց հույս է տվել: Իսկ Կուդզաևը միակը չէր: Հայաստանին այդ օրերին մասնագետներով օգնել ու նյութական աջակցություն է ցուցաբերել աշխարհի 113 երկիր‚ ինչն աննախադեպ փաստ էր պատմության մեջ։ Երկրաշարժի գոտում աշխատել էր տարբեր երկրներից եկած 900 փրկարար‚ 2100 բուժաշխատող:

Երկրաշարժից 28 տարի անց կրկին նրանց ասում ենք՝ շնորհակալություն:

Հ.Գ. Sputnik Արմենիան փնտրում է նկարում պատկերված աղջկան։ Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր ճանաչում են այս փոքրիկին, դիմել մեզ հետևյալ հեռախոսահամարներով` + (37410) 600-130, + (37410) 600-131։

© FB profile Բժիշկ Կուդզաևը փնտրում է երկրաշարժից փրկված իր հիվանդին
Пациентка Казбега Кудзаева, пострадавшая в результате землетрясения в 1988 году в городе Спитак - Sputnik Արմենիա
Բժիշկ Կուդզաևը փնտրում է երկրաշարժից փրկված իր հիվանդին
Լրահոս
0