00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
42 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Էդուարդ Շարմազանով
Իշխանությունը Հայաստանում իրականացնում է ՆԱՏՕաթուրքական քաղաքականություն. Էդուարդ Շարմազանով
17:05
2 ր
Էդուարդ Շարմազանով
Այս խառը իրավիճակում Փաշինյանը ամեն պատեհ–անպատեհ առիթով ուկրաինացիների կողքին է հայտնվում. Էդուարդ Շարմազանով
17:08
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Արմենիայի սպասված հյուրերը. բժիշկ Կուդզաևն ու նրա հիվանդները 28 տարի անց

© FB profile Казбег Кудзаев
Казбег Кудзаев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988 թվականի Սպիտակի երկրաշարժից տուժածներին օգնելու համար Օսեթիայից Հայաստան ժամանած բժիշկը 28 տարի անց կհանդիպի իր նախկին հիվանդներին։

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik. Երկրաշարժից 28 տարի անց Sputnik Արմենիա գործակալությունը որոշել է կազմակերպել օսեթ բժիշկ Կազբեկ Կուդզաևի, հայ գործընկերների և նրանց համատեղ ջանքերով փրկած հիվանդների հանդիպումը։

Մեր պատմությունը սկիզբ առավ այն ժամանակ, երբ 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո Հյուսիսային Օսեթիայից Հայաստան ժամանած բժիշկը մի քանի ամիս առաջ հուզիչ գրառում հրապարակեց այն մասին, թե կուզեր տեսնել այն փոքրիկ աղջնակին, որի մի ոտքը կարողացել էր փրկել անդամահատումից։ Բժիշկն իր նամակում խոստովանել էր, որ մինչև հիմա չի կարողանում մոռանալ փոքրիկից բաժանվելու պահը։

28 տարի անց... Գտնված երազ - Sputnik Արմենիա
28 տարի անց... գտնված երազը

Sputnik Արմենիայի խմբագրակազմը որոշեց օգնել բժիշկին, և մեր որոնումները բարեհաջող ավարտ ունեցան. մենք գտանք այն փոքրիկին, որի ոտքը տարիներ առաջ փրկել էր Կուդզաևը։ Մասնագիտության մեջ հաջողությունների հասած կինը խոստովանեց, որ իր համար շատ անսպասելի էր բժշկի գրառումը (hերոսուհու խնդրանքով` նրա անունը չենք հրապարակում)։

Որոնումներն այսքանով չավարտվեցին։ Կուդզաևը ոգևորվեց մեր հաջողությունից ու խնդրեց գտնել ևս մեկ հիվանդի, որին շատ բարդ վիրահատություն էին արել։

Աիդա Սահակյանը Սպիտակի երկրաշարժի ժամանակ մնացել էր փլատակների տակ։ Երբ նրան դուրս էին բերել այնտեղից, պարզվել էր, որ նստատեղի ոսկորների բազում կոտրվածքներ ունի։

Sputnik Արմենիան բավական կարճ ժամանակահատվածում կարողացավ գտնել նաև տիկին Աիդային։ Նա խոստովանեց, որ անչափ զարմացել է, երբ իմացել է, որ Կուդզաևը փնտրում է իրեն։ Կինը չէր հիշում բժշկի ազգանունը, բայց հիշողության մեջ ընդմիշտ մեխվել էր նրա անունը։ Կուդզաևի բացառիկ վիրահատության շնորհիվ կինը կարողացել էր ընդամենը մեկ տարի անց առողջ երեխա լույս աշխարհ բերել։ Տիկին Աիդան այժմ անհամբերությամբ է սպասում բժիշկի հետ հանդիպմանը։

Ասում են` ամեն լավ բան շուտ է ավարտվում, բայց ոչ այս դեպքում։ Մի քանի օր առաջ մեզ հետ կապ հաստատեց Կուդզաևի երրորդ հիվանդը, որը համացանցում կարդացել էր նախորդ երկու հիվանդների պատմությունն ու զանգահարել մեզ։

Аида Саакян - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան գտել է բժիշկ Կուդզաևի երկրորդ հիվանդին

Նրա պատմությունը դեռ չենք պատմել… Չենք պատմել նաև այն 30 վիրահատության մասին, որոնք բժիշկ Կուդզաևն անցկացրել է Հայաստանում։

Sputnik Արմենիայի խմբագրությունում նախատեսված հանդիպմանը կմասնակցեն նաև Կուդզաևի հայ գործընկերները` բժիշկներ Արշակ Միրզոյանը, Արտավազդ Սահակյանը, Սուրեն Թոփլաղալցյանը և Արմեն Մուրադյանը (Երևանի բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար)։

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո Կազբեկ Կուդզաևը Հայաստան էր ժամանել Կուրգանից։ Նրա հետ բժիշկների մի խումբ էր եկել նաև Իլիզարովի անվան վերականգնողական վնասվածքաբանության և օրթոպեդիայի ինստիտուտից։ Մեկ օրվա ընթացքում նա 13 վիրահատություն էր արել, 10 օրվա ընթացքում` 33 վիրահատություն։ Բժիշկ Կուդզաևի շնորհիվ հիվանդներից մի քանիսի վերջույթները կարողացել էին պահպանել։

Հիվանդների և բժիշկի հանդիպումից անմիջապես հետո դեկտեմբերի 13-ին Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում, ժամը 14։00-ին ասուլիս կկազմակերպվի։

Նյութի ռուսերեն տարբերակը

Լրահոս
0