00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Sputnik Արմենիան գտել է բժիշկ Կուդզաևի երկրորդ հիվանդին

© Sputnik / Aram NersesyanАида Саакян
Аида Саакян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Բժիշկ Կազբեկ Կուդզաևը 1988 թվականին եղել է Հայաստանում և փրկել Սպիտակի երկրաշարժից տուժած բազում մարդկանց։ Նրա բացառիկ վիրահատություններից մեկը մինչև այսօր զարմացնում է մասնագետներին։

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի — Sputnik, Դավիթ Գալստյան. Sputnik Արմենիան գտել է Կազբեկ Կուդզաևի հերթական հիվանդին, որը Սպիտակի աղետալի երկրաշարժից հետո տեղափոխվել էր Երևան, «Միքայելյան» վիրաբուժության ինստիտուտ։

Սպիտակում ապրող Աիդա Սարգսյանը երկրաշարժի հետևանքով ոսկրերի լուրջ վնասվածքներ էր ստացել, սակայն Կուդզաևի անցկացրած բարդ վիրահատությունից հետո կինն այսօր լիարժեք կյանքով է ապրում։

Երկրաշարժի պահին Աիդան ֆաբրիկայում է եղել։ Նա մնացել է շենքի փլատակների տակ։ Գիտակցության է եկել մի քանի ժամ անց, սկսել է օգնություն կանչել։ Սկեսրայրին է ձայն տվել, քանի որ նա նույն ֆաբրիկայում էր աշխատում։ Շատ ավելի ուշ իմացել է, որ սկեսրայրը մահացել է։

«Երբ օգնության հասան ու ինձ հանեցին փլատակների տակից, ես տեսա ամուսնուս։ Բոլոր ճանապարհները փակ էին, ու մեքենաները չէին կարողանում երթևեկել. ամուսինս ինձ գրկած հասցրեց ծնողներիս տուն»,- պատմում է Աիդան։

Կնոջն այնտեղից ավտոբուսով տեղափոխել են Աշտարակ։ Պարզվել է, որ պետք է շտապ վիրահատել, քանի որ միզապարկը պայթել է ու արնահոսություն է սկսվել։ Առաջին օգնություն ցուցաբերելուց հետո նրան ուղարկել են Երևան։

Sputnik  Արմենիան գտել է բժիշկ Կուդզաևի փնտրած աղջկան - Sputnik Արմենիա
Sputnik Արմենիան գտել է բժիշկ Կուդզաևի փնտրած աղջկան

Աիդան խոստովանում է, որ իր բախտը բերել է, քանի որ պրոֆեսիոնալ բժիշկների ձեռքում է հայտնվել։

«4-ամսական հղի էի, երեխայիս կորցրի։ Նստատեղի կոտրվածքներ ունեի, բժիշկ Կուդզաևն ու Միրզոյանը ոսկորներս հավաքեցին Իլիզարովի սարքի օգնությամբ», — հիշում է Աիդան։

Կինն ընդմիշտ երախտապարտ է բժիշկներին, քանզի նրանց շնորհիվ է, որ կարողանում է հանգիստ տեղաշարժվել ու բացարձակ չի զգում վիրահատության հետևանքները։ Երկրաշարժից հետո նա շարունակել է ֆիզիկական աշխատանք անել, տնտեսություն վարել և աշխատել հողամասում։ Իսկ ամենակարևորը` վիրահատությունից մեկ տարի անց Աիդան առողջ երեխա է լույս աշխարհ բերել։

© SputnikԱիդա Սահակյանը դստեր հետ
Աիդա Սահակյանը դստեր հետ - Sputnik Արմենիա
1/4
Աիդա Սահակյանը դստեր հետ
Աիդա Սահակյանն ամուսնու հետ
Աիդա Սահակյանն ամուսնու հետ - Sputnik Արմենիա
2/4
Աիդա Սահակյանն ամուսնու հետ
© SputnikԱիդա Սահակյան
Աիդա Սահակյան - Sputnik Արմենիա
3/4
Աիդա Սահակյան
© Sputnik / Aram Nersesyan Աիդա Սահակյան
Աիդա Սահակյան - Sputnik Արմենիա
4/4
Աիդա Սահակյան
1/4
Աիդա Սահակյանը դստեր հետ
2/4
Աիդա Սահակյանն ամուսնու հետ
3/4
Աիդա Սահակյան
4/4
Աիդա Սահակյան

«Մեկ տարի անց ծնվեց առաջին աղջիկս։ Երկուսն էլ առողջ են, ամուսնացել են, երեխաներ ունեցել։ Երեք թոռնիկ ունեմ», — պատմում է Աիդան։

Երկրաշարժն իր հետքն է թողել Արդայի կյանքում. նրա մոտ շաքարախտ է հայտնաբերվել, ու ճնշման հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել։ Այսօր Աիդան հիշում է անցյալում մնացած իր ապրումներն ու շնորհակալություն հայտնում Աստծուն ու բժիշկներին, որ կարողացել է ապրել լիարժեք կյանքով։

Կնոջ համար իսկապես մեծ անակնկալ է եղել, երբ 30 տարի անց իմացել է, որ բժիշկ Կուդզաևը փորձում է գտնել իր հիվանդին։

«Ես շոկի մեջ էի, երբ աղջիկս ասաց, որ բժիշկը փնտրում է ինձ», — ասաց Աիդան։

Նա անհամբեր սպասում է բժիշկի հետ հանդիպմանը, որպեսզի կրկին շնորհակալություն հայտնի իրեն լիարժեք կյանք վերադարձնելու համար։

Աիդայի քույրը` Ռիման, հիշում է, ինչպես էր երկրաշարժից հետո քույրը երեք ամիս շարունակ տանջվում։

«Եթե չլինեին այդ բժիշկները, նրանց հոգատարությունը, քույրս ոտքի չէր կանգնի։ Մենք բոլորս զարմացել էինք, երբ նա սկսեց ինքնուրույն քայլել, կարծում էինք, որ հաշմանդամ կմնա։ Իսկ այն, որ նա մեկ տարի անց երեխա ունեցավ, պարզապես հրաշք էր։ Պետք է համբուրել բժշկի ձեռքերը», — ասաց Ռիման։

Աիդայի երեխաները երբեք չեն տեսել Կուդզաևին, բայց մայրն այնքան է պատմել նրա մասին, որ վաղուց արդեն իրենց ընտանիքի հարազատ մարդ են համարում բժշկին։

Հ.Գ. Sputnik Արմենիան շարունակում է որոնումներն ու խնդրում բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու հիշում են բժիշկին, զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով` + (37410) 600-130, + (37410) 600-131։

Լրահոս
0