00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նավթային հեղափոխություն կլինի՞, թե ոչ

© Sputnik / В. Немировский / Անցնել մեդիապահոցПлавучая буровая установка "Ока" в Охотском море
Плавучая буровая установка Ока в Охотском море - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Փորձագետները կարծում են, որ նավթի արդյունահանման կրճատման մասին համաձայնագրից հետո կարևոր է, որ նավթի 1 բարելի գինը պահպանվի 50-60 դոլարի սահմանում, որպեսզի թերթաքարային նավթ արտադրողների մոտ կոմերցիոն հետաքրքրություն չառաջանա:

ԵՐԵՎԱՆ, 12 դեկտեմբերի — Sputnik, Մարիա Շելյուդյակովա. Նավթի արդյունահանման սահամանփակման գլոբալ համակարգ ստեղծելու փորձը իսկական հեղաշրջում կսադրի նավթային շուկայում, ինչը կարող է բացասական հետևանքներ ունենալ: Այսպիսի կարծիք է հայտնել Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի համաշխարհային տնտեսության դեպարտամենտի ղեկավար Լեոնիդ Գրիգորևը:

Շաբաթ օրը Վիեննայում կայացել է ՕՊԵԿ-ի հանդիպումը կազմակերպության մեջ չընդգրկված նավթարդյունահանող երկրների հետ: Հանդիպման ժամանակ հաստատվել են նավթի արդյունահանման ծավալներն օրական 1.2 մլն բարելով կրճատելու ծրագրերը: Կրճատումները կսկսվեն ընթացիկ տարվա հունվարից: Համաձայնագիրը կնքվել է առաջին կիսամյակի համար` երկարացնելու հնարավորությամբ:

Московская биржа - Sputnik Արմենիա
Կրքեր գազի թեմայով. ի՞նչ չեն կարողանում կիսել Բաքուն ու Երևանը

Իրադարձությունն իսկապես հեղափոխական է` ՕՊԵԿ-ը պատմության մեջ առաջին անգամ է նման համաձայնագիր ստորագրել կազմակերպության կազմում չընդգրկված երկրների հետ:

«Ռուսաստանը մինչև հիմա երբեք չի փորձել ազդել շուկայի վրա, — նշել է փորձագետը, — ՌԴ-ն միշտ չեզոք դիրք է ունեցել: 2016 թվականին Մոսկվան սկսեց ազդել շուկայի վրա, այն էլ՝ միայն խոսքով, իսկ այսօր պատրաստ է դառնալ շուկայի կայունացման լիիրավ մասնակիցը»:

Փորձագետն ընդգծել է, որ ՕՊԵԿ-ի պետություններին անհնար է ստիպել սառեցնել նավթային արտադրությունը, եթե մյուս երկրները դրանք ընդլայնեն:

Ի՞նչ կարժենա նավթը

Որևէ կանխատեսում անելու համար պետք է վերլուծել գների մակարդակը, հետևել ՕՊԵԿ երկրների և ռուսական նավթային ոլորտի արձագանքին: Ռուսական բյուջեի համար ամենահարմար գինը փորձագետները սահմանել են 1 բարելի դիմաց մոտավորապես 55 դոլար արժեքը:

«Այժմ մենք կարճաժամկետ էյֆորիա ենք նկատում: Նավթի հիմնական գինը պետք է մնա 55 դոլարի սահմանում, — կարծում է ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի գլխավոր տնօրեն Կոնստանտին Սիմոնովը: — Ռուսաստանը շահագրգռված չէ, որ այդ գինը բարձրանա: Կարևորը գնային կայունությունն է»:

Կայունության սուր անհրաժեշտություն

Վերջին տարվա ընթացքում նավթի գները տատանվում էին 40-50 դոլարի սահմանում, ինչը վկայում է, որ նավթի համաշխարհային շուկան բավական հավասարակշռված է: Սիմոնովն ընդգծել է, որ այժմ մենք ոչ թե շուկան փրկելու փորձ ենք տեսնում, այլ՝ երկարաժամկետ խաղ:

«Կանխատեսումներ անելիս փորձում եմ չափավոր հոռետես լինել: Հունվարին հետաքրքիր, բայց անկանխատեսելի գործընթաց կմեկնարկի: Լավագույն դեպքում Ռուսաստանը յուրաքանչյուր բարելից 30 դոլար կստանա: Սակայն հիմնական հարցը այն է, թե որքան էլ լինելու գինը: Իսկ դա պետք է գոյանա շուկայի պահանջարկից և առաջարկից», — ասել է նա:

Գրիգորևը նաև համոզված է, որ պայմանավորվածությունների արդյունքում նավթի գինը 70 դոլար չի կազմի ամբողջ 2017 թվականի ընթացքում, ինչպես կարծում են որոշ փորձագետները:

«2017 թվականի առաջին կիսամյակում մենք ուշադիր հետևելու ենք շուկայի փոփոխություններին, և բավական հետաքրքիր է լինելու: Մեծ հարց է` նավթ արտադրողները կկարողանա՞ն խուսափել միմյանց հետ պատերազմ մղելուց և կկարողանա՞ն շուկան պահել 1 բարելի դիմաց 50-60 դոլարի սահմանում, որպեսզի ամերիկացիների, թերթաքարային նավթ արտադրողների մոտ կոմերցիոն հետաքրքրություն չառաջանա», — ասել է փորձագետը:

Ամերիկյան գործոն

Սիմոնովը նշել է, որ 2016 թվականին ԱՄՆ-ն և Կանադան առանց զգուշացնելու ընդլայնում էին նավթի արտադրությունը: Հենց այդ պատճառով էլ հիմարություն կլինի ասել, թե Բարաք Օբաման նավթային նախագահ չէ, իսկ Դոնալդ Թրամփը` նավթային է: Սակայն պետք է խոստովանել, որ Թրամփի ընտրությունը հարմարավետ քաղաքական գործոն է նավթի արդյունահանումն ընդլայնելու համար:

Разливы нефти на Мамонтовском месторождении в ХМАО - Sputnik Արմենիա
Սև ոսկու հմայքը Հայաստանում

«Պարզ է, որ թերթաքարային ինդուստրիայի գործոնն ազդելու է շուկայի վրա: Բացի այդ, շուտով Դաշնային պահուստային համակարգը որոշում կկայացնի հիմնական դրույքաչափի վերաբերյալ, ինչը դոլարի աճի կհանգեցի, ինչն էլ բացասական ազդեցություն կթողնի նավթի գնի վրա», — ասել է նա:

Ըստ նրա՝ պետք է համոզվել, որ արաբ գործընկերների հետ գործակցությունը կարգավորվելու է: Գլոբալ խաղը մեծ թափ է հավաքում, սակայն դեռ պարզ չէ, «թե նրանց գլխում ինչ կծնվի և ինչպես կպահեն իրենց»:

Խորամանկ ծրագի՞ր

Սիմոնովը նշել է, որ Ռուսաստանն ավանդաբար ընդլայնում է նավթի արդյունահանման ծավալները տարեսկզբից առաջ, հետևաբար Մոսկվան արդյունահանումը կկրճատի առավելագույն մակարդակից: Այսպիսով, ըստ էության, ՌԴ-ն հունվարին կարող է ոչինչ չկրճատել, զբաղվել հանքահորերի վերանորոգմամբ, «հայտարարել» պարտականությունների կատարման մասին, հետևել Սաուդյան Արաբիայի վարքագծին և, եթե նրանք սկսեն «հիմարություններ անել», հանգիստ կարող է «գցել» նրանց:

Իսկապես, Ռուսաստանում նավթարդյունահանումը փաստացի չի նվազի, քանի որ երկիրը վերջին ժամանակաշրջանում զգալիորեն ընդլայնել է այն, և կրճատումը կլինի առավելագույն շեմից: Այսպիսով, Մոսկվան «ամրապնդել» է իր ներուժը նավթարդյունաբերության նվազեցման համար: Ընդ որում՝ աստիճանաբար կրճատումներ կիրականացվեն հունվար-մայիս ժամանակահատվածում: Փորձագետը կարծում է, որ Ռուսաստանի համար իրավիճակը բավական բարենպաստ է: Եվ եթե գործընկերները չկատարեն իրենց պարտականությունները, միշտ կարելի է շտկել քաղաքականությունը:

Министр экономического развития РФ Алексей Улюкаев - Sputnik Արմենիա
«Բաշնեֆտի» գործը, Ուլյուկաևի ձերբակալությունն ու Հայրապետյանի գործոնը

«Իրական կրճատումները կլինեն հունվարից: Փորձագետներն ու վերլուծաբանները ուշադիր հետևելու են շուկայի հավասարակշռությանը, որպեսզի պարզեն, թե ինչպես կարող է Ռուսաստանն ազդել շուկայի վրա: Տեսնենք, թե ինչպես կկատարեն պարտականությունները: Ռուսաստանի համար սա զգայուն քայլ է», — ասել է Էկոնոմիկայի բարձրագույն դպրոցի Ազգային հետազոտական համալսարանի էներգետիկայի ինստիտուտի համաշխարհային էներգետիկ շուկաների ուսումնասիրման կենտրոնի վարիչ Վյաչեսլավ Կուլագինը:

Միակ երկիրը, որը ՕՊԵԿ-ի հետ ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն՝ պետք է ընդլայնի նավթի արդյունահանումը, Իրանն է: Այս երկիրը նավթի արտադրությունը պետք է հասցնի այն ծավալի, որն ապահովում էր պատժամիջոցներից առաջ: Եվ այն, որ Սաուդյան Արաբիան համաձայնել է այս պայմանավորվածությանը, Ռուսաստանի համար քաղաքական մեծ հաջողություն է:

Այսօր, ժամը 12:35-ի դրությամբ Brent տեսակի նավթի փետրվարյան ֆյուչերսների արժեքն աճում էր 4,73%-ով` հասնելով 56,90 դոլարի (մեկ բարելի դիմաց): Ավելի վաղ այն հասնում էր 57,52 դոլարի` 2015 թվականից ի վեր առաջին անգամ գերազանցելով 57 դոլարի շեմը: Հունվարյան ֆյուչերսների արժեքը WTI տեսակի համար բարձրանում էր 4,95%-ով` հասնելով 54,05 դոլարի:

Լրահոս
0