00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Սև ոսկու հմայքը Հայաստանում

© Sputnik / Рамиль Ситдиков / Անցնել մեդիապահոցРазливы нефти на Мамонтовском месторождении в ХМАО
Разливы нефти на Мамонтовском месторождении в ХМАО - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանում կարող են հայտնաբերվել ինչ-որ շերտեր` տասնյակ, հարյուրավոր կամ հարյուր հազարավոր տոննա ծավալով, բայց ոչ ավել, կարծում է փորձագետը։

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի — Sputnik. Նավթի և գազի ոչ մեծ պաշարների առկայությունը բարդ լոգիստիկայի պայմաններում կամրապնդի Հայաստանի էներգետիկ անկախությունը, Sputnik Արմենիային ասաց ԳԱԱ Էկոնոմիկայի ինստիտուտի հետխորհրդային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Լեոնիդ Վարդոմսկին։

Строительство геотермальной электростанции в Сюнике - Sputnik Արմենիա
Հայաստանում նավթ ու գազ կփնտրեն կանադացիները

Ավելի վաղ Հայաստանի էներգետիկայի և բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը հաղորդել է, որ կանադական ընկերություններից մեկը զբաղվում է Հայաստանում նավթ և գազ որոնելով։ Նոր ներդրողը ձեռք է բերել իռլանդական Blackstairs Energy ընկերությունը, որը 2007թ-ից զբաղվել է Հայաստանում նավթի և գազի որոնումով և Հայաստանի կառավարությանը ներկայացրել մեծ ներդրումային ծրագիր։

Մինչև 2009թ-ն իռլանդական Blackstairs Energy ընկերությունն իրականացրել է նավթի և գազի որոնման աշխատանքներ Սյունիքի, Վայոց Ձորի, Գեղարքունիքի մարզերում կանադական Vangold Resources Limited ընկերության հետ միասին։

«Կան մշակող փոքր գործարաններ` 100 հազար տոննա և ավելի քիչ, դրանք կարող էին ամրապնդել Հայաստանի էներգետիկ անկախությունը։ Երկրի տարածքը, սակայն, մեծ չէ, կարելի է մի քանի տարի արդյունահանել, բայց միաժամանակ վնաս հասցնել շրջակա միջավայրին, որը դժվար կլինի վերականգնել»,- ասաց Վարդոմսկին։

Միաժամանակ, փորձագետը կարծում է, որ ծավալների հետ կապված մեծ հեռանկարներ չկան` հաշվի առնելով Հայաստանի տարածքի լեռնաերկրաբանական կառուցվածքը. սա ամեն դեպքում լեռնային, հրաբխային երկիր է` հանքային ապարների ոչ մեծ քանակությամբ։

Ի տարբերություն դրանց, Կասպից ծովը, Ապշերոնյան թերակղզին և Պարսից ծոցն ունեն մնացորդային ապարների հաստ շերտեր, որտեղ էլ ձևավորվել են ածխաջրածիններ։

«Հավանաբար կան ինչ-որ շերտեր` տասնյակ, հարյուրավոր կամ հարյուր հազարավոր տոննա ծավալով, բայց պետք չէ ակնկալել մեծ ծավալներ։ Նույնիսկ, եթե գտնեն, ապա, հաշվի առնելով լոգիստիկայի հետ կապված բարդ իրավիճակը, դրանք կարելի է օգտագործել», — նշեց Վարդումսկին։

Ինչ վերաբերում է Ռուսաստանի շահագրգռվածությանը երկրաբանական հետախուզության հարցում, ապա Վարդոմսկու կարծիքով` հիմա ՌԴ–ն շահագրգռված չէ և չունի ազատ ռեսուրսներ աշխատանքներ անցկացնելու համար, քանի որ երկիրը կանգնած է սեփական պաշարների հետազոտություն անցկացնելու անհրաժեշտության առջև։

«Եթե այնտեղ լիներ 100 մլն տոննա նավթի կանխատեսում, ապա մեր նավթային ոլորտը վաղուց կհետաքրքրվեր դրանով և հերթ կկանգներ։ Ինչպես երևում է, կանադացիները հետաքրքրվել են, նրանք ունեն տեխնոլոգիաներ և հետաքրքրություն»,- ասաց Վարդոմսկին։

Լրահոս
0