00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:33
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Բաշնեֆտի» գործը, Ուլյուկաևի ձերբակալությունն ու Հայրապետյանի գործոնը

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցМинистр экономического развития РФ Алексей Улюкаев
Министр экономического развития РФ Алексей Улюкаев - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Նավթային ընկերությունում մասնաբաժին ունենալու համար գործարար Լևոն Հայրապետյանից հափշտակած փողերը ինչ–որ մեկը չմարսեց։

Արման Վանեսքեհյան, Sputnik.

Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևը ձերբակալվել է 2 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու համար։ Ռուսաստանի քննչական կոմիտեն հայտարարել է, որ նա այդ գումարը պահանջել է «Բաշնեֆտի», այսպես կոչված, վերասեփականաշնորհման գործի շրջանակում։

Պարզվել է, որ Ռուսաստանի տնտեսական զարգացման նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին ձերբակալելու գործողություններն իրականացրել է ԱԴԾ-ն, որը ԶԼՄ-ների հրապարակումների համաձայն, դեռ ամռանն էր նախարարին գաղտնալսելու թույլտվություն ստացել։

Հարկ է նշել, որ ըստ ՌԴ Քննչական կոմիտեի աղբյուրների` Ուլյուկաևը ձերբակալվել է օպերատիվ միջոցառումների արդյունքում, այսինքն` կաշառք վերցնելու պահին։

Փաստորեն էկոնոմիկայի նախարարը երկար տարիներ շարունակ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում է եղել։ Այսպես ասած` հսկել են։ Ստացվում է, որ նախարարին խոշոր կաշառք վերցնելու մեղադրանք ներկայացրած Քննչական կոմիտեն ենթադրում է, որ Ուլյուկաևն այդ գումարի դիմաց հոկտեմբերի 9-ին դրական գնահատական է տվել «Բաշնեֆտի» հսկիչ փաթեթից «Ռոսնեֆտի» սպասվող եկամտին։ Եվ պահանջված գումարն էլ 150-180 միլիարդ ռուբլու սահմանում է եղել։

Визит президента РФ В. Путина в Турцию - Sputnik Արմենիա
Ուլյուկաևը 2 միլիոն դոլար կաշառք է վերցրել

Այն դեպքում, որ կառավարական կառույցների առաջարկած գործարքի գումարը գրեթե երկու անգամ մեծ էր։ Խոսքը շուրջ 350 մլրդ ռուբլու մասին է։ Ընկերությունն էլ, ստանալով «Բաշնեֆտի» հսկիչ փաթեթը, իր դիրքերը նավթի համաշխարհային շուկայում ամրապնդելու հնարավորություն էր ստացել, քանի որ բաժնետոմսերի մասնաբաժինն ավելացել էր մինչև 5,5%։

Քննչական կոմիտեի տվյալներով, նախարարը «Ռոսնեֆտից» 2 մլն դոլար էր պահանջել։ Հատկանշական է, որ քննչական մարմինը որևէ պահանջ չի ներկայացրել «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինին։ Ստացվում է, որ ընկերությունը նախընտրել է գործարքն իրականացնել քննչական մարմինների հետ, ոչ թե կաշառք տալ նախարարին։

Հարկ է նշել, որ «Ռոսնեֆտի» կողմից «Բաշնեֆտի» բաժնետոմսերի 50.08%-ը գնելու հարցում զգուշավոր դիրքորոշում է ցուցադրել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Եվ դա հասկանալի է, էլ ի՞նչ վերասեփականաշնորհում, եթե «Բաշնեֆտի» հսկիչ փաթեթը գնի պետական կազմակերպությունը։ Ամեն դեպքում, դատեք ինքներդ…

Փաստորեն «Բաշնեֆտի» պատմությունը որքան անփառունակ սկիզբ ունեցավ 2014 թվականի հունիսին, երբ Մոսկվայի օդանավակայանում ձերբակալվեց, իսկ հետո ազատազրկման դատապարտվեց հայ գործարար Լևոն Հայրապետյանը, այդպես էլ շարունակվում է մինչև այսօր։

Ավելին, չի բացառվում, որ հայ գործարարի քրեական հետապնդումը կապված էր այն բանի հետ, որ կառավարությանը մոտ գտնվող որոշ կառույցներ փորձում էին սեփականացնել «Բաշնեֆտի» բաժնետոմսերը։ Այնպես որ դատարանն իրոք պետք է լուրջ, երկար և հիմնավոր ուսումնասիրի գործը։ Հիշեցնեմ, որ Լևոն Հայրապետյանը, որը մեղադրվում էր գումար յուրացնելու և «Բաշնեֆտի» 2.5 մլրդ դոլարի բաժնետոմսերի հսկիչ փաթեթը վաճառելու մեջ, անցյալ տարի «դուրս էր հանվել» Բաշնեֆտի գործից։

Իսկ «Բաշնեֆտի» բաժնետոմսերի հսկիչ փաթեթն այն ժամանակ ապասեփականաշնորհվել էր և վերցվել գնորդ հանդիսացած «ԱՖԿ Սիստեմա»-ից, ու որոշվել էր վերասեփականաշնորհել ընկերությունը ։ Ինչը և արվեց։ Պե՞տք է արդյոք սպասել, որ դատարանի ցանկացած որոշման դեպքում «Ռոսնեֆտը» կհրաժարվի գործարքից։ Կարծում եմ` այդպես մտածելու հիմքեր դեռ չկան։ Ամեն դեպքում, խոսքը ոչ թե գործարքի օրինական լինելու մասին է, այլ ընդամենը` կաշառքի…

Լրահոս
0