ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի — Sputnik. Մանչեսթերցիների հետ Ուկրաինա է ժամանել նաև Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: «Մանչեսթեր Յունայթեդն» իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է նրա խոսքը՝ խաղից առաջ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։
Էական չէ, թե ում հետ դաշտ դուրս կգամ, ինձ հարմարավետ կլինի ցանկացած պարագայում, «Զարյայի» հետ խաղից առաջ ասել է Մխիթարյանը:
Նա չի ցանկացել խոսել այն ժամանակի մասին, երբ չէր հայտնվում թիմի հայտացուցակում, քանի որ դա անցյալում է:
«Այժմ թիմի հետ եմ և պատրաստ եմ խաղալ: Պետք է պատրաստ լինեի նման իրավիճակի և ցուցադրել եմ, որ թոփ մակարդակի խաղացող եմ: Երբ տեղափոխվեցի Մանչեսթեր, Մոուրինյուն ինձ ասաց, որ պետք է կատարելագործվեմ, կարծում եմ` ապացուցել եմ նրան և պատրաստվում եմ խաղալ:
Չեմպիոն եմ դարձել Ուկրաինայում, սակայն այստեղ մակարդակն ավելի ցածր է: Վաղվա խաղը չափազանց բարդ է լինելու: Չենք հանձնվելու Անգլիայի առաջնությունում, քանի որ առաջիկայում բազմաթիվ հանդիպումներ կան:
Ամեն ինչ անելու ենք լավագույն քառյակում հայտնվելու համար: Եվրոպայի լիգան նույնպես շատ կարևոր է և պատրաստվում ենք ամեն ինչ անել հնարավորինս առաջ գնալու համար: Կարծում եմ, որ բոլորը գոհ են այս պայմաններից. այստեղ ենք եկել հաղթելու համար»,- ասել է Մխիթարյանը։