00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:28
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
29 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:25
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:52
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հենրիխ Մխիթարյանը` հայ Ռոնալդինյոն և «գրոհի ասպետի» որդին

© REUTERSГенрих Мхитарян
Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Հայաստանի հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը The Player Tribune պարբերականին տված հարցազրույցում պատմել է իր մանկության, հոր և կարիերայի ամենավառ դրվագների մասին:

ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի — Sputnik. Հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը The Player Tribune-ին տված հարցազրույցում հիշել է, թե ինչպես հայտնվեց ֆուտբոլում հոր` հայկական «Արարատի» և ֆրանսիական «Վալանսի» հարձակվող Համլետ Մխիթարյանի շնորհիվ և ինչպես հասավ իր նպատակներին:

Генрих Мхитарян во время матча Манчестер Юнайтед - Вест Хэм - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանի աստղը փայլում է «Մանչեսթեր Յունայթեդում»

«Իմ ամենավաղ հիշողություններից մեկն այն է, թե ինչպես էի հորս համոզում, որ իր հետ մարզումների տանի: Այն ժամանակ ես 5 տարեկան էի: 80-ականներին` մինչև իմ ծնվելը, հայրիկս խաղում էր խորհրդային բարձրագույն լիգայում, մեր հայրենիք Հայաստանում: Նա փոքրամարմին, բայց շատ արագաշարժ հարձակվող էր: «Սովետական զինվոր» թերթը 1984 թվականին նրան անգամ պարգևատրել է «Հարձակման ասպետ» մրցանակով», — պատմել է Մխիթարյանը:

Մարզիկը նշել է, որ այդ տարիքում իրեն ֆուտբոլը չէր հետաքրքրում, պարզապես ցանկանում էր հոր կողքին լինել: Հոր հետ անցկացրած ժամանակը իմաստալից էր, բայց՝ կարճ:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը տարվա լավագույն ֆուտբոլիստների հարյուրյակում է

«Երբ վեց տարեկան էի, ծնողներս ասացին ինձ, որ վերադառնում ենք տուն` Հայաստան: Ես այնքան էլ չէի հասկանում, թե ինչ էր կատարվում: Հայրս դադարել էր ֆուտբոլ խաղալ և ամբողջ ժամանակ տանն էր»,- պատմել է ֆուտբոլիստը:

Հոր մահից հետո ընտանիքը ստիպված էր տեղափոխվել Հայաստան:

«Հիշում եմ՝ ինչպես մայրս ասաց. «Հենրիխ, նա այլևս մեզ հետ չի լինի»: Եվ ես մտածեցի. «Երբե՞ք»: Դա յոթ տարեկան երեխայի համար հսկայական ժամկետ էր: Մենք բազմաթիվ տեսաժապավեններ ունեինք հորս խաղերից, և ես հաճախ էի դրանք վերանայում, որ հիշեմ նրան: Շաբաթական երկու կամ երեք անգամ ես դիտում էի նրա խաղերն ու շատ երջանիկ էի, հատկապես երբ տեսախցիկը նրան խոշոր պլանով էր ցույց տալիս, երբ նա տոնում էր գոլը կամ ողջագուրվում ընկերների հետ: Այդ տեսագրություններում հայրս շարունակում էր ապրել», — ասել է ֆուտբոլիստը:

Հոր մահից մեկ տարի հետո Հենրիխն ինքը սկսել է զբաղվել ֆուտբոլով:

«Հայրս իմ խթանն էր, իմ կուռքն ու պաշտամունքը: Ինքս ինձ ասում էի՝ պետք է վազեմ նրա պես, հարվածեմ նրա պես: Տասը տարեկանում ֆուտբոլն արդեն իմ կյանքն էր դարձել: Մարզվում էի, կարդում, դիտում էի, անգամ ֆուտբոլ էի խաղում «ՓլեյՍտեյշենով»: Ամբողջովին դրա վրա էի կենտրոնացած:

Հատկապես սիրում էի «մաեստրոներին»: Միշտ ցանկանում էի խաղալ Զիդանի, Կակայի և Համլետի պես (լավ ընկերախումբ էր հորս համար)», — հիշում է Հենրիխը:

Հենրիխի մայրն ու քույրը միշտ օգնել են նրան, թույլ են տվել, որ 13 տարեկանում մեկնի Բրազիլիա` «Սան Պաուլուի» հետ մարզվելու: Պորտուգալերեն մի բառ անգամ չիմանալով՝ Հայաստանի հավաքականի ապագա կապիտանը մեկնել է ֆուտբոլային դրախտ:

Генрих Мхитарян - Sputnik Արմենիա
Հենրիխ Մխիթարյանը` Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

«Բարեբախտաբար, բոլորը խոսում էին ֆուտբոլի համընդհանուր լեզվով: Մենք ընկերացանք` շփվելով դաշտում ստեղծագործելու միջոցով: Հիշում եմ` մի օր մարզման ժամանակ մի քանի գոլ խփեցի և մտածեցի՝ այ քեզ բան, ես հայ երեխա եմ, որը Բրազիլիայում գոլ է խփում: Ինձ աստղ էի զգում», — խոստովանել է Հենրիխը:

Չորս ամիս անց Երևան վերադառնաուց հետո Մխիթարյանն ուներ տեխնիկա և ունակություններ, շատ ազատ էր զգում իրեն դաշտում:

«Ինձ հայկական Ռոնալդինյո էի զգում: (Հահահա, ո՛չ, կատակում եմ): Բարդ էր, որովհետև գլխումս երեք լեզու էր պտտվում` հայերեն, ֆրանսերեն և պորտուգալերեն, և դրանք մրցում էին իրար հետ», — ասել է նա:

20 տարեկանում տեղափոխվել է Դոնեցկի «Մետալուրգ», այնուհետև՝ Դոնեցկի «Շախտյոր», որից հետո նրան սպասում էր Դորտմունդի «Բորուսիան»:

«Դորտմունդի իմ բնակարանում շատ դժվար գիշերներ եմ անցկացրել` մտածելով ու մտածելով: Չէի ցանկանում դուրս գալ, անգամ ընթրիքի գնալ: Բայց ճակատագիրը հետաքրքիր բան է: Իմ երրորդ մրցաշրջանից առաջ նոր մարզիչ եկավ «Բորուսիա»` Թոմաս Տուխելը, և նա ամեն ինչ փոխեց ինձ համար: Լուրջ հայացքով նայեց ինձ և ասաց՝ Միկի', դու հայտնի կդառնաս», — պատմել է Հենրիխը:

Ֆուտբոլիստի խոսքով՝ միշտ երազել է խաղալ աշխարհի ամենախոշոր ակումբների կազմում: Դրանով էլ պայմանավորված է եղել 2016 թվականի ամռանը «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվելը:

«Անկեղծ ասած, Մանչեսթերում իմ կյանքի սկիզբը կատարյալ չէր: Իմ կյանքում շատ անհաջողություններ են եղել, բայց երբեք չեմ հանձնվել: Կշարունակեմ աշխատել ամեն օր, որպեսզի կարողանամ օգնել թիմին հաջողության հասնելու գործում… Երբ դուրս ես գալիս «Օլդ Թրաֆորդի» մարզադաշտ, հասկանում ես, որ դա պարզապես դաշտ չէ, այլ՝ բեմ: Եթե հայրս կարողանար տեսնել ինձ այդ բեմի վրա, կարծում եմ` շատ հպարտ կլիներ»,- ասել է նա:

Հայ կիսապաշտպանը խոստովանել է, որ իր խաղերը երբեք չի դիտում հեռուստացույցով և չի սիրում նայել իրեն, սակայն շատ ուրախ է, երբ ասում են, որ շատ նման է հորը` իր ֆուտբոլային կուռքին:

Լրահոս
0