00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ականատես. Սպիտակի ճանապարհին սառած աչքերով մի տղա էր նստած

© Sputnik / Геннадий КирилленкоГород Спитак после землетрясения в 1988 году
Город Спитак после землетрясения в 1988 году - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
1988 թվականի Սպիտակի երկրաշարժի հաջորդ օրը` դեկտեմբերի 8-ին, քաղաք տանող ճանապարհին մի երեխա էր նստած, առանց որևէ բառ արտաբերելու` նա թերթիկներ էր բաժանում, որոնց վրա ծնողների անուն–ազգանունն էր գրված։

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի — Sputnik. Երկրաշարժից մի քանի օր անց Սպիտակ ժամանած լրագրող Օլեգ Գերչիկովը հիշում է` երբեմնի քաղաքն ավերակի էր վերածվել. շուրջբոլորը շինարարական աղբի կույտեր էին։

«Երկրաշարժ 1988» նախագծի շրջանակում Sputnik Արմենիան ներկայացնում է Սպիտակի ողբերգական դեպքերի ականատեսների հուշերը։ Օլեգ Գերչիկովի հուշերը հրապարակվել էին «Արգումենտի ի ֆակտի» թերթում, 2008 թվականին։

Агван Чатинян - Sputnik Արմենիա
Սպիտակ... Փրկարարի հիշողությունները

«Հայաստանում հայտնվեցի երկրաշարժից մի քանի օր անց` որպես ԽՍՀՄ-ի մոնտաժային և շինարարական հատուկ աշխատանքների նախարարության մամուլի ծառայության լրագրող։ Մեր Իլ-86-ը Երևան հասավ համարյա երկու օրում, ինչը զարմացրեց մեզ հետ օգնության մեկնող ամերիկացի հրշեջներին։

Սպիտակը ջնջվել էր երկրի երեսից։ Բարձրահարկ շենքերի փոխարեն աղբակույտեր էին, փլատակների վրա` սպիտակ գրություններով կարմիր լաթեր։ Կոմունիստական կարգախոսներ` սոցիալիստական քաղաքի ավերակներին։ Փրկարարներն աշխատում էին` հուսալով, որ դեռ ողջ մնացածների կգտնեն։ Մարդասիրական օգնություն հասցնող ուղղաթիռներն իջնում էին Սպիտակի մարզադաշտում։

Ավերածությունների տեսարանը սարսափելի էր, երկրաշարժի հարվածները` հեռու տրամաբանությունից։ Ճանապարհին միանման տներ կային, մեկը հիմնովին քանդվել էր, մյուսը` կանգուն մնացել, դրա հետևում` կրկին ավերածություն, հետո էի մի ուրիշ շենք, որը չէր փլվել։ Կարծես սատանան էր պատահականության սկզբունքով ընտրել զոհերին։

Լքված տներում թափառում էին գողերը։ Աչքիս առաջ մեկին բռնեցին։ Հազիվ ողջ մնաց։ Զինվորականները փրկեցին։ Սարսափելին այն էր, որ ոչ միայն տներն էին կողոպտում, այլև` զոհվածներին։

Виктор Коноплев - Sputnik Արմենիա
Ցավդ տանեմ, Հայաստան

Տեսա, թե ինչպես հրաշքով փրկված մի երիտասարդ կնոջ հանեցին փլատակների տակից։ Բայց ավելի մեծ էր մահացածների թիվը։ Քաղաքի փողոցներում դատարկ դագաղներ էին, հացով բեռնված մեքենաներ։ 1988 թվականի ձմռանը մարդիկ միայն հացի ու դագաղի կարիք ունեին։

1988 թվականի դեկտեմբերի 7-ը Հայաստանի պատմության մեջ ամենասարսափելի էջերից է. հենց այդ օրը տեղի ունեցավ սարսափելի աղետը։ Պաշտոնական տվյալներով` երկրաշարժի հետևանքով զոհվեց 25 հազար մարդ, 140 հազարը հաշմանդամ դարձավ, ավելի քան 500 հազարը` զրկվեց տանիքից։ Ավերված շրջանների վերականգնման հարցում մասնակցեցին ԽՍՀՄ-ի բոլոր երկրները։ Եվս 111 երկիր, այդ թվում` Բելգիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Լիբանանը, Նորվեգիան, Ֆրանսիան, ԳԴՀ և Շվեյցարիան, օգնության ձեռք մեկնեցին ԽՍՀՄ-ին և փրկարարական սարքավորումներ, մասնագետներ, սնունդ և դեղորայք տրամադրեցին։

Լրահոս
0