00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:14
43 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:29
5 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

1988–ի դեկտեմբեր. մարդիկ հացի ու դագաղի կարիք ունեին

© Sputnik / Игорь Михалев / Անցնել մեդիապահոցЖертвы землетрясения в Ленинакане
Жертвы землетрясения в Ленинакане - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Այն, ինչ կատարվեց 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, ականատեսների վկայությամբ, նույնիսկ սարսափ ֆիլմերում հնարավոր չէ պատկերացնել: Հարյուրավոր փլված շենքեր ու զոհեր ամենուրեք:

Արմենուհի Մխոյան, Sputnik.

1988-ին ես 13 տարեկան էի, իսկ այդ տարիքում հիշողության մեջ դաջված տեսարաններն այլևս հնարավոր չէ ջնջել: Հարյուրավոր երեխաներ մնացին մեր դպրոցի փլատակների տակ, ու այսօր հրաշք է թվում, թե ինչպես ես ու դասընկերներիցս ոմանք փրկվեցինք այդ արհավիրքից։ Այդ օրերի սարսափը մեծ էր, բայց ամենից շատ հոգուս խորքում մեխվել է դագաղների պատկերը. ամենուրեք զոհված մարդիկ՝ սպիտակ սավաններով ծածկված:

Последствия землетрясения в Спитаке - Sputnik Արմենիա
28 տարի անց գյումրեցին չի մոռանում իրեն մեկնած ձեռքը

Գյումրու Գ. Սունդուկյանի անվան թիվ 20 դպրոցից հրաշքով դուրս գալուց հետո, երբ արդեն ծնողներս գտել էին ինձ՝ 7 տարեկան քրոջս ու նրա դասընկերուհու ձեռքն ամուր բռնած, մեզ տարան մեր պապական տուն, որը ծնողներիս կարծիքով ավելի ամուր էր ու անվտանգ, թեև այդ օրերին նույնիսկ այդ երկհարկանի կառույցում մեզ անվտանգ չէինք զգում ու ստիպված մնում էինք դրսում:

Ճանապարհը ոտքով էինք անցում: Ծնողներս փորձում էին մեր ուշադրությունը շեղել, որ մեր հայացքը չտեսնի սարսափելի տեսարանը։ Նրանք անընդհատ ինչ-որ բան էին խոսում, իսկ իմ հայացքից չէին վրիպում փլված շենքերը, հարազատին գտնելու համար ձեռքերով հողն ու քարը մաքրող, ողբացող մարդիկ ու շենքերի մոտ դրված դիակները:

Երկու օր շարունակ գիշերում էինք դրսում, հետո մորաքույրս եկավ Երևանից, ու մեզ մայրաքաղաք տեղափոխեցին։ Ո՛չ ցուրտը, ո՛չ հացի ու ջրի պակասը, ո՛չ էլ համատարած վախն այդքան սարսափելի չէին, որքան դագաղներ տեսարանը:

Հարազատներին կորցրած մարդիկ ուրախանում էին, երբ փլատակների տակից հանում էին հարազատին, թեկուզ` մահացած: Առաջին օրերին շատերին հողին հանձնեցին առանց դագաղի՝ սավաններով փաթաթված: Մահացածների թիվն այնքան մեծ էր, որ դագաղները չէին հերիքում, երբեմն նույնիսկ դրանք փոխանակում էին չափերի պատճառով:

Երկրաշարժի երրորդ օրը հացի ու տաք հագուստի հետ Լենինական բերվեց շուրջ 40 հազար դագաղ, որի կարիքը մարդիկ, իսկապես, շատ ունեին:

Լրահոս
0