00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ռուբեն Սարգսյան
Արցախցիներին աշխատանքի տեղավորելու համար իրականացվում են նաև ուսուցման ծրագրեր. Ռուբեն Սարգսյան
09:06
12 ր
Գագիկ Մակարյան
ՓՄՁ-ներին ընդհանուր հարկման դաշտ բերելը պայմանավորված է նաև բյուջեն լցնելու պահանջով. Գագիկ Մակարյան
09:20
13 ր
Սիլվա Մեսրոպյան
Օրենքի փոփոխությունը որևէ վերլուծությամբ հիմնավորված չէ. Սիլվա Մեսրոպյան
09:33
6 ր
Ուղիղ եթեր
09:39
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
52 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Տիգրան Ավինյան
Որոշում եմ կայացրել ամբողջությամբ փոխհատուցել ԱՄՆ ուղևորության ծախսերը. Տիգրան Ավինյան
11:05
3 ր
Տիգրան Ավինյան
Հունվարի 1-ից անցնում ենք տրանսպորտի տոմսային համակարգի բացառապես անկանխիկ վճարման եղանակի. Տիգրան Ավինյան
11:09
8 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Գրիգոր Բալասանյան
Արցախի հարցը նուրբ է և պիմիտիվ մակարդակում քննարկել չի կարելի. Գրիգոր Բալասանյան
17:06
3 ր
Հասմիկ Խաչատրյան
Բախտագուշակ Վարսիկի հարսի գործով ՄԻԵԴ-ը նախադեպային որոշում է կայացրել
17:14
1 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:04
7 ր
Աբովյան time
On air
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մամուլ. Քաղաքական կրքեր՝ ընտրություններին ընդառաջ

© Sputnik / Asatur YesayantsՄամուլ
Մամուլ - Sputnik Արմենիա
Բաժանորդագրվել
Ի՞նչ են գրում թերթերը։ Sputnik Արմենիան ներկայացնում է դեկտեմբերի 3–ի մամուլի տեսությունը։

«Հրապարակ». Ծառուկյանի մեսիջը. Տղերք, ես ձեզ շատ հարգում-ընդունում եմ, բայց…

Թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, Գագիկ Ծառուկյանը մեսիջ է ուղարկել «Համախմբմանն» ու Օսկանյանի թիմին, թե՝ տղերք, ես ձեզ շատ հարգում-ընդունում եմ, միասին ճամփա ենք անցել, բայց, խոշոր հաշվով, եթե ես վերադառնամ, մեր ապագա «համագործակցությունը» դժվար թե ստացվի, որովհետև «նախագահի հետ ձեր հարաբերություններն էն չեն»:

Ասում են՝ Ծառուկյանն այս անգամ որոշել է թույլ չտալ, որ իր ու նախագահի «արանքը» որևէ մեկը մտնի, ինչպես անցած անգամ, երբ այդ «արանքում» էին հայտնվել Տեր-Պետրոսյանը, Օսկանյանը, Հովիկ Արգամիչը և անգամ իր կուսակցության «մուտիլովշչիկները», որոնք ամեն օր նրա ականջին կաթացնում էին՝ եթե այս Սահմանադրությանը կողմ լինենք, «դա կլինի ԲՀԿ-ի վերջը», իսկ Ծառուկյանի հեռանալու հենց հաջորդ օրն իրենք երկու ձեռքով կողմ քվեարկեցին դրան»:

«Ժողովուրդ». Կամաց-կամաց բոլոր քաղաքական ուժերը սկսում են բացահայտել իրենց գործընկերներին

Թերթը գրում է. «ԱԺ ընտրություններից առաջ կամաց-կամաց բոլոր քաղաքական ուժերը սկսում են բացահայտել իրենց գործընկերներին: «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունները ձեռք են բերել համագործակցության վերաբերյալ հստակ պայմանավորվածություն:

Заседание Национального Собрания РА - Sputnik Արմենիա
Փոխադարձ մեղադրանքներ` կուսակցությունների մասին օրենքի համատեքստում

Մինչ այս լուրեր էին շրջանառվում, որ այս երեք ուժերի հետ բանակցություններ է վարում նաև «Ժառանգություն» կուսակցությունը: Սակայն, ինչպես երևում է, վերջինս այլ ուղղությամբ է ընթանում: Նրանք սպասում են Գագիկ Ծառուկյանի որոշմանը` վերադառնալու է, թե ոչ, որպեսզի միասին ճանապարհ գնան: Սակայն ԲՀԿ-ում լսել անգամ չեն ուզում այդ մասին:

«Ժողովուրդ» օրաթերթը «Ժառանգություն» կուսակցության փոխնագահ Արմեն Մարտիրոսյանից փորձեց ճշտել՝ արդյո՞ք բանակցում են ԲՀԿ-ի հետ: Ի պատասխան` Մարտիրոսյանը նշեց. «Ով ինչ ուզում, ասում է, ես ընկնեմ, մեկնաբանեմ՝ ում ստեղծագործական երևակայությունն ինչ է տալի՞ս»: Ասել է, թե ԲՀԿ-ի հետ բանակցություններն այս պահին երևակայական են որակվում պաշտոնապես»:

«Ժամանակ». Բացահայտվում է ՀՀԿ-ի առաջին եռյակը. Հովիկ Աբրահամյանն այնտեղ չկա

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ առաջին տեղակալի պաշտոնի ստեղծումն ու Կարեն Կարապետյանի հավանական նշանակումն այդ պաշտոնում մի շարք հստակություններ է մտցրել: Այդ քայլով Սերժ Սարգսյանը, միաժամանակ, գոնե ժամանակավորապես հանգստացնում է Կարեն Կարապետյանին, և ՀՀԿ-ում երկրորդ մարդ համարվող նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին երկար ժամանակով ցույց տալիս իր իրական տեղը:

Այս նշանակումով մոտավորապես հայտնի է դառնում ԱԺ ընտրություններում առաջին երեք անունը՝ ըստ որի Սերժ Սարգսյանի գլխավորած ցուցակի երկրորդ համարը կլինի Կարեն Կարապետյանը, երրորդը կլինի հավանաբար Արմեն Աշոտյանը, որն այս պահին ԱԺ նախագահի հավանական թեկնածուներից է:

Չի բացառվում, սակայն, որ ռուսաստանցի մեծահարուստ Սամվել Կարապետյանը կարողանա իրավիճակի վրա ազդել և իր եղբորը՝ Կարեն Կարապետյանին դարձնել ԱԺ նախագահի հավանական թեկնածու: Այդ դեպքում՝ ցուցակում երրորդ հորիզոնականը կարող է զբաղեցնել մյուս Կարեն Կարապետյանը (Տաշիր):

Այս սցենարի շուրջ դեռևս Սերժ Սարգսյանն ու Սամվել Կարապետյանը պետք է պայմանավորվեն»:

«Հայկական ժամանակ». էլի օՖշորներից, մոտ 60 միլիոն դոլարի ներդրում մեր տնտեսությանը

Այս տարվա առաջին 9 ամիսներին Հայաստանում արձանագրված օտարերկրյա ամենախոշոր ներդրումը (զուտ ներհոսքը) արձանագրվել է Կիպրոսից, որը ինչպես հայտնի է, օֆշորային գոտի է: Այստեղից մեր տնտեսության մեջ ներդրվել 170 մլն դոլար:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տեղեկանքի համաձայն, այս գումարը ներդրվել է «կացության կազմակերպում» տողով: Թե ՀՀ-ում որտեղ և ով է «կազմակերպել» այդ «կացությունը» անհայտ է: Թերևս, բոլորին է հայտնի, որ հաճախ մեր պաշտոնյաներն ու օլիգարխները իրենց ապօրինի եկամուտները կուտակում են օֆշորներում և որպես «օտարերկրյա» ներդրում բերում ՀՀ, նպատակ ունենալով թաքցնել այդ գումարների ծագումնաբանությունը:

Обсуждение с журналистами в министерстве финансов РА. Вардан Арамян - Sputnik Արմենիա
Կառավարությունը 2020թ-ից չի վախենում

Բացի դրանից, ձևակերպելով ներդրումը որպես «օտարերկրյա», ստանում են հարկային որոշակի արտոնություններ: Բայց սա էլ ամենը չէ: Որևէ բիզնեսում օֆշորներից բերված ուռճացված ներդրում ցույց տալու պարագայում այդ անհայտ «ներդրողները» հետագայում խուսափում են հարկերի մի զգալի մասից: Ստացված հասույթներից մի որոշակի մասը նրանք իբր ուղղում են այդ «ներդրումը» մարելուն և այդպիսով թերվճարումներ անում պետբյուջե: Եվս մի խոշոր «օտարերկրյա» ներդրում, մոտ 60 միլիոն դոլարի, մեր տնտեսության մեջ դրվել է մեկ այլ օֆշորից՝ Լյուքսեմբուրգից»,-գրում է թերթը։

«Ժողովուրդ». «Շրջապատս նոր չեմ հավաքում». Բազմասեր Առաքելյանի հովանավորը Վիգեն Սարգսյանն է

Թերթը գրում է. «ԲՀԿ-ից անկախացած պատգամավոր Բազմասեր Առաքելյանը Հայաստանի հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակով Արագածոտնի մարզից կմասնակցի 2017-ի ապրիլին կայանալիք ԱԺ ընտրություններին:

Левон Зурабян - Sputnik Արմենիա
Կարեն Կարապետյանի կերպարը վարկանիշ կբերի ՀՀԿ–ին

Նրա հովանավորը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն է, որը վերջերս ներկա է գտնվել Առաքելյանի երեխաների կնունքի արարողությանը: Թերթի հետ զրույցում Բազմասեր Առաքելյանը չհերքեց ՊՆ-ի հետ ունեցած ջերմ հարաբերությունների մասին լուրը:

«Չգիտեմ` Ձեր տեղեկությունները որտեղից են, բայց շրջապատս նոր չեմ հավաքում: Եղել եմ մարզիկ, հավաքականի անդամ: Իմ երեխաների կնունքին, այո՛, Վիգեն Սարգսյանն էլ է եղել: Դա մկրտություն է, սուրբ մեռոն, քաղաքականության հետ չի կարելի կապել: Իսկ ինչ վերաբերում է 2017-ի ընտրություններին, ես ինքս 2012 թվականին մեծամասնական թեկնածու եմ եղել ու հավաքել եմ մոտ 20 հազար ձայն: Հիմա այս ռեյտինգայինը նույն մեծամասնականն է: Բա իմ հողն ու ջուրն է, հարգանք-պատիվ ունեմ…: Ի վերջո, Բազմասեր Առաքելյանը ՀՀԿ-ո՞վ է առաջադրվելու ռեյտինգայինով, որոշումը թող մնա իմ մեջ»:

Լրահոս
0